ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հայկական բժշկական ինստիտուտ  (այսուհետ ՀԲԻ) հիմնադրվել է 1990 թվականին: Հանդիսանում է առաջին մասնավոր բժշկական բուհը հետխորհրդային տարածքում: Պետության կողմից հավատարմագրվել է 2001 թվականին:                             Ինստիտուտում աշխատում են շուրջ 150 բարձրակարգ մասնագետներ՝ գիտություների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ: ՀԲԻ-ում գործում են 54 ամբիոններ եւ ցիկլեր: ՀԲԻ-ի ամբիոնները տեղակայված են բուհի սեփական մասնաշենքում եւ 25 կլինիկական բազաներում, որոնք հանդիսանում են հանրապետության առաջատար բժշկական կենտրոնները: «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցը հանդիսանում է ինստիտուտի գլխավոր ուսումնա-արտադրական բազան:  ՀԲԻ-ում գործում են  երկու ֆակուլտետներ՝ բուժական և ստոմատոլոգիական:

2015թ.-ին լրացավ ՀԲԻ-ի գործունեության 25 տարին: Այս տարիների ընթացքում բուհը կրթել եւ դաստիարակել է բժիշկների մի քանի սերունդներ, ովքեր քննություն են բռնել մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս: Բուհի շրջանավարտներից շատերը պաշտպանել են թեկնածուական թեզեր: Նրանցից ոմանք դասավանդում են հարազատ բուհում: ՀԲԻ-ում գործում է ուսանողական խորհուրդ, որը ներկայացնում է ուսանողների խնդիրները: ՀԲԻ-ն հրատարակում է «Էրեբունի» ամսաթերթը, որի նպատակն է լուսաբանել ինստիտուտի կյանքը և իրադարձությունները:  Ինստիտուտի կառավարման գլխավոր մարմինը`  տնօրենների խորհուրդն է: Ինստիտուտի գործունեությունը կառավարում է ռեկտորը: Ֆակուլտետի կառավարումը իրականացվում է դեկանների կողմից: Բուհում գործում է կրթության որակի ապահովման  կենտրոնը: Ինստիտուտի ուսումնա-գիտական աշխատանքը ղեկավարում է (կառավարում) ինստիտուտի գիտական խորհուրդը: ՀԲԻ-ն ձգտում է արմատավորել  առաջադեմ կրթական ծրագրեր եւ մեթոդներ, ձեւավորել  առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: