Բժշկական բուհերի ուսանողների առաջադիմության վերլուծությունը եվ դասավանդման ժամանակակից մեթոդները

Այս խորագրով հանդիպումը կայացավ 10․04․2025թ․։ Հանդիպման ընթացքում  անատոմիայի դասախոս Տ․Պ․ Մինասյանը ներկաների հետ կիսվեց իր հետազոտությամբ։ Ներկայացվեցին բավական մանրակրկիտ վիճակագրական տվյալներ ինչպես արտերկրի, այնպես էլ ՀՀ առաջատար բժշկական ԲՈՒՀ-երի ուսանողների առաջադիմության վերաբերյալ (Հրավարդի Օքսվորդի, Ջոն Հոփքինսի, Ստենֆորդի, Տոկիոյի, Հայդելբերգի,  Մելբուռնի  համալսարաններ և  ԵՊԲՀ, ՀԲԻ)։

Վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ գերազանց գնահատականի /9-10/ համամասնությունը ՀՀ-ում (ինչպես ՀԲԻ-ում, այնպես էլ հայաստանյան այլ բժշկական բուհերում), այնպես էլ արտերկրում գրեթե նույնն է, սակայն տարբերություննները զգալի են  լավ գնահատականների դեպքում /8-9/։ Ի դեպ, Հայսատանյան ԲՈՒՀ-երում անվաբարար գնահատականների տոկոսն ավելի բարձր է։  Բոլոր դիտարկված համալսարաններում անբարարությունների զգալի մասը բաժին է հասնում անատոմիա (40%)+կենսաքիմիա (20%), դեղագիտություն (27%) և մանրէաբանություն առարկաներին (30%):

Հայկական և միջազգային բժշկական ԲՈՒՀ-երի հիմնական տարբերություններից մատնանշվեցին  դրսում կիրառվող դասավանդման ավելի արդիական մեթոդները, բարդ սիմուլյացիաները, հետազոտության պարտադիր լինելը բոլորի համար, այնինչ ՀՀ-ում դա ավելի շատ իրականացվում է օրդինատուրայում ուսուցման ընթացքում։

Տիգրան Պարույրովիչը ներկայացրեց, և մասնակիցները բուռն քննարկեցին առաջադիմության վրա ազդող գործոնները ևս, որոնց մեջ կարևոր մասանբաժին ունեին ուսանողների մոտիվացիայի պապհմանումը և կարգապահության ազդեցությունը։