Բուժական ֆակուլտետ  091201.00.7

Բուժական ֆակուլտետը հիմնադրվել է 1990թ.-ին: 1996թ.-ին ֆակուլտետն ավարտել են առաջին 57 բժիշկ-շրջանավարտները, որոնք  իրենց ուսումը շարունակել են կլինիկական օրդինատուրայում:
Բուժական Ֆակուլտետի առաջին դեկանը եղել է Արթուր Գառնիկի Կարապետյանը, որը միաժամանակ ղեկավարել և դասավանդել է անատոմիայի ամբիոնում: Հետագայում բուժական ֆակուլտետի դեկանի պաշտոնը ղեկավարել են՝ Ինգա Գուրգենի Երզնկյանը, բ.գ.թ.  Իռեն Էդուարդի Սեկոյանը, բ.գ.թ., դոցենտ Յուրի Լենոի  Ջհանգիրյանը:

Ուսուցումը
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի բազային կրթությունը ներկայումս կազմակերպվում է 6 տարի տևողությամբ անընդհատ ինտեգրված ծրագրով: Ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Ներկայումս ֆակուլտետում սովորում են շուրջ 386 ուսանողներ: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ուսումնական ֆանտոմներ, մուլյաժներ, դիդակտիկ նյութեր: Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում ուսուցումն ուղեկցվում է գործնական հմտությունների կատարելագործմամբ:
Անընդհատ ինտեգրված ուսուցումը ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է «բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում: