Դիմորդին


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայկական բժշկական ինստիտուտը ամեն տարի հայտարարում է  ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ ֆակուլտետներում`

Ընդհանուր բժշկություն և Ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով:

Ուսման տևողությունը Ընդհանուր բժշկության ֆակուլտետում 6 տարի է, Ստոմատոլոգիական ֆակուլտետում` 5 տարի:

ՀԲԻ կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

Դիմորդներին իրավունք է վերապահվում միասնական (ընդունելության) քննություններ հանձնել իրենց ընտրությամբ՝ «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր), նշված  մրցութային առարկաներից երկուսը:

Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ըստ ՀՀ կառավարության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012թ. ընդունելության  կարգի:

Դիմորդը փասատթղթերը հանձնելու համար լրացնում է դիմում-հայտը որտեղ պարտադիր առաջինը հայտագրում է  ՀԲԻ-ի ընտրած մասնագիտությունը:

Դիմորդներն ընդունելության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում-հայտ (լրացվում է բուհ-ում)
  • Նախորդ տարիների շրջանավարտները ավարտական փաստաթուղթը ներկայացնում են դիմում հայտի հետ միասին` մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: 2011-2012 ուստարվա շրջանավարտները ներկայացնում են լուսանկարով տեղեկանք դպրոցից՝ տնօրենի կողմից կնքված, իսկ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթը` ատեստատ, (բնօրինակները) ներկայացնում են մինչև հուլիսի 10-ը:
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի)
  • փաստաթուղթ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն  անցած լինելու մասին
  • անձը հաստատող փաստաթուղթ