Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հերթական այցը ԵՊՀ գիտահետազոտական բնույթ էր կրում: Այն իրականացվում էր Հայկական բժշկական ինստիտուտի Բժշկական ֆիզիկա առարկայի դասախոս Ն.Աթոյանի եւ ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ ֆ.գ.թ. Լ.Ալոյանի
կողմից՝ ԴՆԹ-ի հալման փորձարարական հետազոտման մեթոդները կիրառելով: Ուսանողներին ներկայացվեց, կյանքի «կարեւորագույն մոլեկուլի» ԴՆԹ-ի պարույր-կծիկ անցման՝ դենատուրացիայի երեւույթը եւ ուսումնասիրվեց մեթոդները՝ օպտիկական, կալորիմետրիկ, հիդրադինամիկ եւ այլն: Ուսանողները պատրաստեցին ԴՆԹ-ի լուծույթ, որտեղ օգտագործվեց հորթի նշագեղձից անջատված գերմաքուր ԴՆԹ: Չափումները կատարելով ստացան ԴՆԹ-ի հալման կորը, որը բնութագրվում էր սիգմոիդալ տեսքով, որի սկզբնական հատվածը համապատասխանում էր պարույր վիճակին, իսկ բարձր
ջերմաստիճանային տիրույթը, երբ օպտիկական խտությունը այլեւս չի փոփոխվում՝ կծիկ վիճակին: Հաշվում կատարելով ուսանողները գնահատեցին ԴՆԹ-ի մաքրության աստիճանը: Հետազոտումից հետո
ուսանողները այցելեցին նաեւ Երեւան քաղաքի մշակութային կարեւոր կառույցներից մեկը՝ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» մշակութային մի
կարեւոր կառույց, որտեղ կարելի է ծանոթանալ հայկական բազմադարյան ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` հայ միջնադարյան հարուստ ժառանգությանը, մեծն ճարտարապետ Ալ. Թամանյանի եւ նրա ճարտարապետական դպրոցի այլ ներկայացուցիչների, ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործությունների եւ