ԽՃԱՆԿԱՐ ԽՃԱՆԿԱՐ ԽՃԱՆԿԱՐ

Այսպես կոչված հետկովիդային համախտանիշով հիվանդների 85%-ի մոտ շարունակվում է առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ պահպանվել,

պարզել են Northwestern Medicine առողջապահական համա­կարգի գիտնականները:

Հետկովիդային սինդրոմը կամ, այսպես կոչված, երկար կովիդ Post COVID-19 condition ձևակերպմամբ արդեն ներառվել է ICD-10-ում: Գիտնականներն ամբողջ աշխարհից մինչ այժմ տվյալներ են հավա­քում դրա դրսևորումների և տևողության վերաբեր­յալ: Մշուշ գլխում, գլխացավեր և մկանային ցավեր, համի և հոտառության խանգարումներ. այս ախտանիշներն ամիսներով չեն լքում կորոնավիրուս տարած մարդկանց:

Medportal.ru-ի փոխանցմամբ’ նշված մասնագետ­ները վերլուծել են նյարդաբանական դրսևորումների դիապազոնը հետկովիդային համախտանիշով 100 հիվանդի շրջանում:

Մասնակիցների միջին տարիքը 43 տարեկան էր, նրանց մեծ մասը կանայք էին: Բոլոր մասնակիցները կովիդ էին տարել’ մեղմից միջին ձեւով’ առանց թո­քաբորբի և հոսպիտալացման անհրաժեշտության: Ապաքինվելուց 5 ամիս անց մարդկանց 85 տոկոսն առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ է ունեցել: Առավել հաճախ հիվանդները դժգոհում էին մշուշից գլխում, ինչը խանգարում է ամենօրյա պարտականու­թյուններին, գլխացավերից և մկանային ցավերից, հո­տառության եւ համի զգացողության խանգարումից: Շատ հիվանդներ հայտնում էին նաև այլ ախտանիշների մասին, ինչպիսիք են քրոնիկ հոգնածությունը, շնչառության խանգարումը, կրծքավանդակի ցավը:

Ընդհանուր առմամբ, վերականգնումից գրեթե 6 ամիս անց բոլոր մասնակիցները հայտնել են, որ իրենց լիո վին առողջ չեն զգում: Միջինում, նրանք իրենց վերականգնման մակարդակը 64% են գնահատել: Հետազոտության հեղինակները նշել են, որ հետկովիդային համախտանիշ ունեցող մարդ­կանց վիճակն առավել В հաճախ ժամանակի ընթացքում բարելավվում է, սակայն որոշ հիվանդների մոտ ախտանիշները պահպանվել են ավելի քան 9 ամիս:

Ձիթապտղի ձեթն օգտակար է բոլորին

Ֆրանսիացի սննդաբանները կարծում են, որ ձիթապտղի ձեթը գործնականում պաշտպանում է բոլոր հիվանդություններից, երկարացնելով կյանքն ու երի­տասարդությունը:

Հրաշք ձեթը դանդաղեցնում է ծերացման գործըն­թացը, այս եզրակացությանն են հանգել գիտնա­կանները, հետազոտելով 65-84 տարեկան մի քանի հարյուր եվրոպացիների: Օրվա սննդաբաժնում այս օգտակար մթերքն օգտա­գործողները չեն բողոքել մոռացկոտությունից եւ տարիքային տկարություններից: Պարզվում է, որ ձիթապտղի ձեթը պաշտպանում է հաստ ա­ղու քաղցկեղից: Այն երկրներում, որտեղ սովորության համաձայն մեծամասամբ օգտագործվում է ձի­թապտղի ձեթ, հաստ աղու քաղցկեղի դեպքեր ավելի քիչ են գրանցվում, քան այն երկրներում, որտեղ աղ­ցանները համեմվում են մեկ այլ տեսակի ձեթով: Ձիթապտղի ձեթի հակաքաղցկեղային հատկություննե­րը դրսեւորվում են այն դեպքում, երբ այն օգտա­գործվում է բնական վիճակում, բայց նույնիսկ տա­քացնելու դեպքում, այն չի կորցնում իր օգտակար հատկությունները: Իսկ սրտաբանների կարծիքով, այս ձեթը 70%-ով նվազեցնում է սրտամկանի ին­ֆարկտի վտանգը: Դրանում պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները կարգավորում են կա­նանց սեռական օրգանների աշխատանքը եւ նպաս­տում բեղմնավորման գործընթացին: Այնպես որ, ձի­թապտղի ձեթն օգտակար է բոլորին անխտիր եւ գործնականում հակացուցումներ չունի:

Դրախտի գաղտնիքը

Ամերիկացի գիտնականները նշում են, որ դրախ­տը մարդու վիճակն է մահվան պահին: Մարդկանց այն պատկերացումը, թե դրախտը ինչ-որ վայր է, որ­տեղ թագավորում է բարեկեցությունը, ըստ մասնա­գետների սխալ է: Հայտնի է, որ կոմայի մեջ գտնվող կամ կլինիկական մահ տանող մարդկանց 18 տոկոսը նույն տեսիլքներն են ունենում: Նրանք բոլորը տես­նում են թունել, լույս, դարպասներ, այնպիսի զգացո­ղություն է’ ասես Աստված ներկա է: Այն կարծես ճամ­փորդություն լինի դեպի դրախտ:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնական Էնդրյու  Նյուբերգը կարծում է, որ այդ երեւույթը կարող է պարզ բացատրություն ունենալ: Նրա խոսքով’ երբ ուղեղը մահանում է, եւ տեսողությունը մարում է, մարդ դադարում է տեսնել ծայրամասային գոտիներ: Եվ պայծառ լույսը կարող է լինել այն կենտրոնական մասը, որը հասանելի է տեսողությանը: Ուղեղը պաշտ­պանական նպատակներով արտադրում է հատուկ քի­միական նյութեր, որոնք տեսիլքների պատճառ են հանդիսանում: Այս տեսությունը հաջողություն ունե­ցավ այն բանից հետո, երբ գիտնականները պարզեցին, որ մահվան շեմին այդ բոլոր զգացողություննե­րը կարելի է ստանալ կետամինի մեծ չափաբաժնի օգնությամբ: