Կարիեսի համաճարակաբանական ցուցանիշների որոշում

Հետազոտական աշխատանքԿարիեսի համաճարակաբանական ցուցանիշների որոշում

《Հայկական բժշկական ինստիտուտ》֊ ի թերապևտիկ ստոմատոլոգիայի դասախոս Լուսինե Չոբանյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ երրորդ կուրսի ուսանողները (307, 310, 311 խմբերը) սկսել են հետազոտություններ իրականացնել դպրոցներում` 12֊14 տարիքային խմբերում։ 01.03.2024 թ.֊ին տեղի է ունեցել առաջին այցը, որի շրջանակներում հետազոտվել են 7֊րդ դասարանի թվով 86 աշակերտ։ Հետազոտական աշխատանքները իրականացվել են դասախոս Լ.  Չոբանյանի անմիջական մասնակցությամբ և  հսկողությամբ` պահպանելով անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ նորմերը։

Հետազոտության նպատակն է` հայտնաբերել կարիեսով և նրա բարդություններով ախտահարված, ինչպես նաև, ատամնալցված ատամները և ստացված տվյալների համաձայն, համապատասխան բանաձևերի միջոցով, որոշել կարիեսի տարածվածության և ինտենսիվության համաճարակաբանական ցուցանիշները։

Այս հետազոտական աշխատանքը հնարավորություն է տալիս ուսանողներին ստացած տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում` ձեռք բերելով մի շարք հմտություններ և կարողություններ։

Այցերը դպրոցներ շարունակվելու են։ Հետագայում, նաև պլանավորվում է իրականացնել կարիեսի կանխարգելմանն ուղղված սանիտարալուսավորչական աշխատանքներ։

 

Հետազոտական աշխատանքի ղեկավար` Լ.Ս. Չոբանյան