Կրթության  Որակի  կենտրոն

Սույն    թվականի   ապրիլի 5-ին  ինստիտուտի  Կրթության  Որակի  կենտրոնի ուժերով  կայացավ  հերթական   վերապատրաստում   դասընթացը  Հայկական  բժշկական  ինստիտուտի   դասախոսների  ներգրավմամբ: Դասընթացի  ընթացքում  Կրթության Որակի կենտրոնի  ղեկավար՝ Գոհար  Մկրտչյանը   ներկայացրեց առարկայական  ծրագրերի և  դասի   պլաների   մշակված   ձևաչափերը:  Հանդիպմանը  մասնակցում  էին  ՀԲԻ-ի  28  դասախոս  տարբեր  ամբիոններից: Քննարկվեցին  ներկայացված  ձևաչափերը, դրանց  մշակման քայլերը և  կարևորությունները: Վերապատրաստմանը մասնակից  դասախոսների կողմից  ներկայացվեցին արդեն կատարված  աշխատանքները, որպես  օրինակ: Քննարկվեցին դասախոսների մոտ առաջացած  բոլոր  հարցերը: Հանդիպմանը որոշվեց, որ  ուսումնական  մասի  հսկողությամբ  կշարունակվի   ՀԲԻ-ի  առարկայական ծրագրեիր և դասի պլանների վերանայումը, նաև  հետագայում դասի պլանները կներառվեն  առարկայական  ծրագրերում  ,որպես  պարտադիր   հավելված: