ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


  ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ՀԲԻ-ում կիրառվում է  ուսանողների գնահատման տարբեր եղանակներ՝ հարցումներ, սեմինարներ, ռեֆերատնենի ներկայացում,  գրավոր և թեսթային աշխատանքներ, որոնք  հնարավորություն են տալիս ուսանողներին ճիշտ գնահատելու և ապահովում են ակադեմիական ազնվությունը:

Ուսանողների գիտելիքների և ակադեմիական առաջադիմության գնահատման սանդղակը կազմում է 100 միավոր, որտեղ ընդգրկված են ուսանողների հճախումների, ինքնուրույն աշխատանքի, հարցումների և քննությունների արդյունքները:  Ըստ այդ սանդղակի ` հաճախումների համար տրվում է առավելագույնը 25 միավոր, որը համապատասխանում է  100%, հարցումների համար տրվում է 25 միավոր, որը համապատասխանում 100% արդյունքին, ուսանողի ինքնուրույն աշխատանքի համար  տրվում է  առավելագույնը 20 միավոր, որը համապատասխանում է 100% արդյունքին, իսկ քննական շրջանի քննությունների համար տրվում է 30 միավոր, որը համապատասխանում է 100%    գնահատման կարգին: Ներքին գնահատման կարգը կատարվում է “10” թվային սանդղակով, որտեղ “10” թվանշանը համապատասխանում է 100 միավորին և 100% քննական նյութի հանձմանը: 9-10 միավորը գերազանց, 7-8 լավ , 5-6 բավարար, 0-4 անբավարար (տես  հաջորդ գլխում բերված սանդղակը): Ուսանողը չի կարող մասնակցել  քննությանը կամ ստուգարքին,  եթե հաճախումների, հարցումների և թեստերի հանձման, ինքնուրույն աշխատանքներից ստացել է 60 միավորից ցածր: Միավորները  հաշվարկվում է ուսումնառողի հավաքած տոկոսային արդյունքից, որը ստացել է տվյալ ուսումնական տարվա կիսամյակի ընթացքում: 1 կրեդիտը հավասարազոր է 30 ակադեմիական ժամին, որի մեջ ընդգրկված են դասախոսությունները, պրակտիկ և լաբորատոր աշխատանքները, սեմինարները և ինքնուրույն աշխատանքները: 1 ուսումնական տարում ուսանողը լրացնում է  60 կրեդիտ:

Գիտելիքների  վերջնական գնահատումն կատարվում է  պետական ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահի կողմից, վերջինս նշանակվում է հանրապետության ճանաչված, բուհում չաշխատող մասնագետներից: Ամփոփիչ պետական քննության  առաջին փուլում ստուգվում է գործնական հմտություններն ու կարողությունները, երկրորդ փուլում՝ տեսական գիտելիքները, երրորդում՝  բանավոր հարցման և խնդիրների միջոցով կլինիկական մտածողությունները:

Ուսանողը կամ շրջանավարտը, անցնելով կրթական եռաստիճան համակարգը` իր գիտելիքների արդյունքների հիման վրա կարող է իր հետագա աշխատանքը  շարունակել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ  արտերկրում:

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

ՀԲԻ-ը կիրառում է  ԵՍՏՀ (ECTS Եվրոպական ստուգարքային տեղափոխման համակարգը)   կրեդիտների կուտակման համակարգը, սկսած 2006-2007 ուս.տարուց, համահունչ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին  և համաձայն ՀՀ Կառավարության 22/12/2005 թիվ 2307-Ն Որոշմամբինչպես նաև ՀՀ ԿԳՆ 19/06/2007, թիվ 588-Ա/Բ հրամանոնով հաստատված Կարգի:

ՀԲԻ կրեդիտային համակարգի ամբողջական (փոխանցման և կուտակման) կիրառմանը անցել է 2011/2012  ուստարվանից կրթական կրեդիտների որպես  ուսումնական  ծրագրերի պարտադիր  տարր ներմուծմամբ և ուսանողների ակադեմիական տեղեկագրերում դրանց պարտադիր նշումով։։

Ձեռք բերված կրեդիտները հնարավոր չէ կորցնել:    Կրեդիտների  համակարգը ՝

  • 1 կրեդիտը համապատասխանում է 30 ակադեմիական ժամ (դասախոսություններ, գործնական և լաբորատոր պարապմունքներ, սեմինարներ, հարցումներ , ուսանողի ինքնուրույն աշխատանքներ)
  • կրեդիտների հարյուր-բալային համակարգը իր մեջ ներառում է յուրաքանչյուր առարկայի  հաճախելիության, բանավոր հարցումներից և ինքնուրույն աշխատանքից, ստուգարքներից և քննություններից  ստացված միավորները
  • 1 կիսամյակում 30 կրեդիտ է
  • 1 ակադեմիական տարում 60 կրեդիտ է

Կրեդիտային համակարգի ներմուծման պարագայում 100 միավորային գնահատման սանդղակը պահպանվել է որպես հենային, որից իրականացվում է անցում A-D տառային գնահատման սանդղակի՝ համաձայն ներքո բերված աղյուսակի:    A, B և C նիշերը կարող են լրացվել (+) (-) սիմվոլներով, ապահովելով ավելի ճշգրիտ գնահատում: FX նիշի դեպքում ուսանողին տվյալ դասընթացից կրեդիտ չի շնորհվում: Որոշ դասընթացներ կարող են գնահատվել  (ստոգված) կամ U (չստուգված) նիշերով, որոնցից S նշանացում է, որ ուսանողը ցուցաբերել է յուրացման բավարար մակարդակ, իսկ U ՝ անբավարար մակարդակ: Ուսանողը S նիշի դերքում ստանում է դասընթացի համապատասխան կրեդիտները՝, չստանալով վարկանիշային միավորներ: FX կամ  U նիշերով գնահատված դասընթացները ենթակա են վերահանձնման:

Ակադեմիական առաջադիմության ամփոփագիրը, որը արտացոլում է ուսումնասիրած դասընթացները, կրթական մոդուլները, շնորհված կրեդիտները  և ստացած գնահատականները, կազմվում է համաձայն  հետևվյալ սանդղակի՝

ՀԲԻ ռեյտինգային միավոր ԵՍՏՀ տառանշան Բնութագրում
91-100 A <<Գերազանց >> – բացառիկ գիտելիքներ, աննշան սխալներով
84-90 B <<Շատ լավ>> -գերազանց գիտելիքներ, որոշակի բացթողումներով
73-84 C <<Լավ>>-լավ աշխատանք , նկատելի սխալներով
68-73 D <<Բավարար>>սգալի բացթողումներով
60-67 E <<Բավական>>-նվազագույն գիտելիքներ
60 միավորից ցածր, քննությունը վերահանձնելու իրավունքով FX <<Ձախողում>>-անհրաժեշտէ լրացուցիչ աշխատանք կրեդիտները ստանալու համար
Անհաջող վերահանձնում F <<Լրիվ ձախողում>>-պահանջվում է կրկնակի ուսուցում
Ստուգված S Յուրացման    բավարար մակարդակ
Չստուգված U Յուրացման անբավարար մակարդակ

Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և տվյալ ժամանակահատվածի հետևյալ քանակական ցուցանիշները՝

  • գումարային կրեդիտների քանակը
  • առաջադիմության միջին ցուցանիշ ԱՄՑ
  • առաջադիմության ընդհանուր միջին ցուցանիշ ԱԸՄՑ կամ միջին որակական ցուցանիշ ՄՈԳ

Առաջադիմության միջին ցուցանիշ ԱՄՑ

01xK1+02xK2+…..               Որտեղ՝0, 1, 2…-տվյալ առարկայից, տվյալ կիսամյակում

ԱՄՑ=—————————-          առաջադիմության ընդհանուր միավոր, K1,K2…-նույն

K1 + K2 + K3….

առարկայից տվյալ կիսամյակում կրեդիտի քանակը

Առաջադիմության ընդհանուր միջին ցուցանիշ ԱԸՄՑ կամ միջին որակական ցուցանիշ ՄՈԳ

01xK1+02xK2+…..                                            01, 02…տվյալ ժամանակահատվածում  առարկայի միավոր,

ՄՈԳ=—————–                                K1,K2,K3…. տվյալ ժամանակահատվածում

K1 + K2 + K3….


Քննություն

ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Ի՞նչ ուղիներ առաջադրեց որակավորումների ճանաչման Լիսաբոնի կոնվենցիան:

Գիտակցելով, որ բարձրագույն կրթությունը էական դեր է խաղում խաղաղության, փոխըմբռնման ու հանդուրժողականության խթանման գործում, նպաստում է ժողովուրդների  եւ պետությունների միջեւ փոխվստահության հաստատմանը, եվրոպական երկրները սկսեցին քայլեր ձեռնարկել որակավորման անառաչ ճանաչման եւ կրթության իրավունքի ուղղությամբ:

Այդ նպատակով 1997թ. ապրիլի 11-ին Լիսաբոնում ընդունվեց եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիա: Արդյունքում, նախանշվեցին որակավորումների ճանաչման պայմանների հետեւյալ հստակեցումները.

-Ճանաչման հարցերով իշխանության մարմինների իրավասությունը,

-որակավորումների գնահատմանը վերաբերող հիմնական սկզբունքները,

-բարձրագույն կրթությունը շարունակելու հնարավորությունները,

-ուսման ժամանակաշըրջանի ճանաչումը,

-որակավորումների ճանաչման տեղեկատվական ապահովվածությունը,

-որակավորումների ճանաչման մեխանիզմները:

Միաժամանակ, Լիսաբոնի կոնվենցիան մեծ կարեւորություն տվեց ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքին: Արձանագրվեց նաեւ, որ եվրոպական տարածաշրջանի որեւէ երկրում ստացած ուսման վկայականների, դիպլոմների եւ գիտական աստիճանների ճանաչումը կարեւոր միջոց է ակադեմիական շարժունակությունը խթանելու համար:

Ի՞նչ նպատակներով ընդունվեց «Համալսարանական ազատությունների խարտիան»:

Եվրոպայում հասունացավ այն գաղափարը, որ համալսարանը երաշխավորն է ավանդույթների, եւ իր գործունեությամբ վերացնելով աշխարհագրական եւ քաղաքական սահմանները` ստանձնում է տարբեր մշակույթների մերձեցման եւ փոխազդեցության առաքելությունը: Ելնելով այս հիմնադրույթից`  Բոլոնիայում 1998 թ. սեպտեմբերի 18-ին ստեղծվեց «Համալսարանական ազատությունների խարտիա»` հետեւյալ հիմնարար սկզբունքներով:

1.Համալսարանը հասարակության ոլորտում աշխարհագրորեն եւ պատմական տարբեր ժառանգորդությամբ ձեւավորված ինքնավար հաստատություն է, որտեղ հասարակության կարիքների բավարարման համար իրականացվող գիտահետազոտական աշխատանքները եւ ուսուցումը պետք է անկախ լինեն քաղաքական եւ տնտեսական իշխանություններից:

2.Գիտահետազոտական աշխատանքները եւ ուսուցումը պետք է միասնական լինեն եւ համապատասխանեն հասարակական փոփոխվող պահանջներին:

3.Գիտահետազոտական աշխատանքների եւ ուսուցման ազատությունը բուհական կյանքի հիմնարար սկզբունքն է: Մերժելով անհանդուրժողականությունը եւ ընդունելով երկխոսության ձեւը` համալսարանը դասախոսների համար կատարյալ վայր է` գիտահետազոտական աշխատանքները զարգացնելու եւ գիտելիքներ փոխանցելու, ինչպես նաեւ ուսանողների համար, որոնք ցանկանում են հարստանալ այդ գիտելիքներով:

4.Գիտելիքների էական զարացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաեւ կրթության առաջադիմության համար համատեղ ծրագրերի իրականացում: Այսպիսով, համալսարանները պետք է խրախուսեն դասախոսների եւ ուսանողների շարժունակությունը, ընդունեն օտարերկրյա դասախոսների եւ ուսանողների հավասար կարգավիճակը, գիտական աստիճանները, քննությունների արդյունքները: