Ա.Դ. ՍԱԽԱՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԲԻ-ն համագործակցում է Ա.Դ. Սախարովի անվան Միջազգային պետական էկոլոգիական համալսարանի հետ, որը հանդիսանում է Անկախ Հանրապետությունների Միության էկոլոգիական կրթության առաջատար կառույցը: Համալսարանը հիմնադրվել է 1992 թ-ին, որի գլխամասային կառույցը գտնվում է Բելառուսի Հանրապետությունում :
Ա.Դ.Սախարովի անվան համալսարանը սերտ համագործակցում Է միջազգային կառույցների հետ, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՈ-Ի, ՊՌՕՕՆ,ԴԱԱԴ և Եվրոպական միության գրասենյակի հետ: Սախարովի անվան համալսարանի դիպլոմը ունի միջազգային ճանաչում և հնարավորություն է տալիս շարունակելու ուսումը արտասահմանյան երկրների համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
ՀԲԻ-ում բացվել է Սախարովի անվան համալսարանի էկոլոգիական բժշկության ֆակուլտետի հեռակա մասնաճյուղը:
ՀԲԻ-ի ուսանողները` բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների, կարող են ընդունվել Սախարովի համալսարանի նույն բաժինը՝ իրենց կուրսին համապատասխան կուրսում, քանի որ մեր կրթական հաստատությունների ուսումնական պլանները փոխադարձ համաձայնեցված են և հնարավորություն են ընձեռում հարակից մաս
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ATP» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ
Այս շաբաթ ուսանողները հյուրընկալվեցին «ATP»-ի Կարինի ցուցադրական տնկարանում և Մայքլ և Վերջինիա Օհանյանների անվան Բնապահպանական ուսումնական կենտրոնում: Ուսանողները ծանոթացան տնկարանին, որից հետո անցկացվեց կլիմայի գլոբալ փոփոխության, ջերմոցային էֆեկտի հիմնահարցերին նվիրված դաս-քննարկում:
«Բժշկական էկոլոգիա» առարկայի մեր վերջին դասը անցկացրինք լսարանի պատերից դուրս: Լսարանում քննարկված շատ հարցեր գործնական տեսք ստացան բնության գրկում: Մեր դասախոսի` Հասմիկ Մարտիկյանի նախաձեռնությամբ մեկնեցինք Աշտարակի շրջանի Կարին գյուղ: Հենց այստեղ է տեղակայված ՙԷյ Թի Փի՚ բարեգործական հիմնադրամի Հայաստան Ծառատունկ Ծրագրի ցուցադրական տնկարանը ու Մայքլ եւ Վերջինիա Օհանյանների անվան ուսումնական կենտրոնը:
Ամեն ինչ շատ տպավորիչ էր ու հետաքրքիր: Թեև ինքս էլ մեծացել եմ Արարատյան դաշտավայրի գեղեցիկ մի գյուղում և անմիջականորեն շփվել բնության հետ, սակայն հիացմունքի է արժանի այն ամենը, ինչ կատարվում է բնության պահպանման և բարելավման ուղղությամբ: Այստեղ աշխատող մասնագետները մեզ պատմեցին ՙԷյ Թի Փի՚ բարեգործական հիմնադրամի 20-ամյա գործունեության մասին: «1990-ականների սկզբին Հայաստան ժամանած, հայերի բարեկամ, մարդասեր Քերոլին Մուգարը, մտահոգված լինելով զանգվածային ծառահատումներով, առաջարկեց ծառատունկ սկսելու գաղափարը Հայաստանի տարածքում: Հենց նրա շնորհիվ հիմնադրվեց Հայաստան Ծառատունկ Ծրագիրը»,- պատմեց մեզ էքսկուրսավարը:
Ապա ներկայացվեցին այն աշխատանքները, որոնք իրականացվել էին անցած 20 տարիների ընթացքում. Հայաստանի բոլոր մարզերում տնկվել էին միլիոնավոր ծառեր, իրականացվել էին կրթական եւ աղքատության նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Տարբեր հարցերի շուրջ ծավալվեցին հետաքրքիր զրույցներ ու բանավեճեր: Ուշագրավ էին ոռոգման համակարգի նորարարությունները, որոնք հնարավորություն էին տալիս խնայողաբար օգտագործել ջուրը և ունենալ ավելի շատ կանաչ տարածքներ:
Ես շատ տպավորվեցի այն ծառով, որը ոչ այնքան տոհմածառ էր, որքան բարերարների ծառ, այսինքն՝ ծառի յուրաքանչյուր տերեւի վրա մի բարերարի անուն էր, իսկ դրանք շատ-շատ էին:
«Բժշկական էկոլոգիա» առարկայի մեր վերջին դասը անցավ անկաշկանդ մթնոլորտում: Ուսանողական լսարանից դուրս՝ բնության գրկում, եւ աչք շոյող կանաչի ու բուսականության հարևանությամբ ամենատարբեր հարցեր քննարկելիս յուրաքանչյուրը բարձրաձայնում էր իր միտքը…
Բացօթյա դասից հետո Երեւան վերադարձանք գեղեցիկ տպավորություններով:նագիտությունների ուսումնասիրմանը:
Սախարովի անվան համալսարանի էկոլոգիական բժշկության ֆակուլտետի ուսման տեւողությունը 5 տարի է, ուսումը կազմակերպվում է 2 կիսամյակով: Համագործակցության հիմնական նպատակն է բարձրացնել ՀԲԻ-ի և կազմակերպությունների միջև համագործակցության արդյունավետությունը:
ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
2008թ. ՀԲԻ-ն համագործակցում է Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիայի հետ: Ակադեմիան հիմնադրվել է 1938թ-ին և հանդիսանում է բժշկագիտության, մեթոդաբանության եւ կրթության առաջատար կառույցը Հյուսիսային Կովկասում: ՍտՊԲԱ-ն արժանացել է «Կաննի Արծաթե մեդալ» եւ «XXI դարի առաջնորդ» միջազգային մրցանակների՝ որպես առավել դինամիկ զարգացող կրթօջախ: Այստեղ պատրաստում են արտասահմանյան մասնագետներ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ:
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ—
ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Քոլեջը 1977թ-ից մինչ օրս հանրապետության միջին բուժանձնակազմի շարքերը համալրել է ավելի քան 20.000 բուժաշխատողներով: 1977թ. գործել են հետևյալ բաժինները` Բուժական գործ, մանկական բուժքույր — 1977-1995թթ.,սանբուժակ , իսկ 1979-1994թթ-ից՝
- Քույրական գործ
- Լաբորատոր ախտորոշում
- Մանկաբարձական գործ
- Ատամնատեխնիկական գործ
- Դեղագործություն
- Քույրական գործի կազմակերպում
- Բուժական կոսմետոլոգիա
- Բուժական մերսում
- Հիվանդի ընդհանուր խնամք
Ներկայումս քոլեջում սովորում են 1300 ուսանողներ, աշխատում են 100-ից ավելի դասախոսներ, որոնց մի մասն ունեն գիտական կոչում, դասավանդում են նաև արտասահմանից գործուղված մասնագետներ` ԱՄՆ, Շվեդիա և այլն:
1995թ-ից քոլեջը առաջինը հանրապետություն ներդրեց բուժքույրերի քառամյա ծրագիրը: Այն իրականացվեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի (UCLA) բժշկական համալսարանական կենտրոնի բուժքույրական քոլեջի հետ համատեղ: Քոլեջը պատրաստում է բուժքույրական գործի կազմակերպիչներ, որոնք ստանում են ՀՀ պետական դիպլոմ քոլեջի կողմից, և ԱՄՆ-ի՝ Կալիֆոռնիայի (UCLA) բժշկական կենտրոնի կողմից տրվող բակալավրի հավաստագիր /սերտիֆիկատ/:
1996թ-ին ստեղծվել է բուժքույրերի միությունը: Համաձայն 1996թ-ի կնքված պայմանագրի՝ քոլեջն համագործակցում է Շվեդիայի Յուլոսլիգ քաղաքի համալսարանական գիտությունների քույրական քոլեջի հետ: Կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով քոլեջի դասախոսները և լավագույն ուսանողները գործուղվում են Շվեդիա: 1997թ-ին քոլեջը դարձել է բուժքույրերի հետդիպլոմային կրթության ուսումնական բազա՝ ՀՀ ԱԱԻ-ում ստեղծված Քույրական գործի կազմակերպում ամբիոնի համար:
2013թ. սեպտեմբերի 18-20-ը կայացավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ: Համագումարի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում հաստատվեց STTI պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը: 2011թ-ից քոլեջն ունի համագործակցության պայմանագիր Անգլիայի Միացյալ Թագավորության, Շոտլանդիայի Արևմտյան Համալսարանի հետ: Համաձայն կնքված պայմանագրերի՝ քոլեջի լավագույն շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայկական բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսում, ինչպես նաև` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի՝ «Հանրային առողջապահություն» ֆակուլտետում: