Հայկական բժշկական ինստիտուտը  հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն

Հայկական բժշկական ինստիտուտը  հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

  1. Բուժական գործ,
    2. Ստոմատոլոգիա,

Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի ուսման տևողությունը ընդհանուր բժշկության ֆակուլտետում 6 տարի է, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի:
Ինստիտուտ կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:

Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնելու «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային երեք առարկաներից՝ երկուսը դիմորդի ընտրությամբ:

Միասնական քննությունների արդյունքում, առաջին հայտով ՀԲԻ դիմած, երկու առարկաներից 32 (երեսուներկու) եւ ավելի նիշ հավաքած դիմորդները ինստիտուտում կսովորեն անվճար հիմունքներով:

Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ըստ ՀՀ կառավարության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012թ.-ի ընդունելության կարգի:

Դիմորդներն ընդունելության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում-հայտ (լրացվում է բուհում):
2. Նախորդ տարիների շրջանավարտները ավարտական փաստաթուղթը ներկայացնում են դիմում-հայտի հետ միասին` մայիսի 6-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: 2018-2019 ուստարվա շրջանավարտները ներկայացնում են լուսանկարով տեղեկանք դպրոցից՝ տնօրենի կողմից կնքված, իսկ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթը՝ ատեստատ (բնօրինակները), ներկայացնում են մինչև հուլիսի 10-ը:
3. 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի):
4. Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք՝ ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:
5. Անձը հաստատող փաստաթուղթ, (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
6. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:
7. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ) դիպլոմները:

Դիմումներն ընդունվում են 2019թ.-ի մայիսի 6-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մինչև 2019թ.-ի հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներինը և օտարերկրյա քաղաքացիներինը` հունիսի 24-ից հուլիսի 2-ը ներառյալ:

Ընդունելության քննություններն անցկացվում են 2019թ.-ի հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով՝ կամ զանգահարել (010) 451923: