Հանդիպում ռեկտորի հետ

Ինստիտուտի ռեկտոր՝ Լ. Գ. Ասատրյանը հանդիպեց բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետի բոլոր կուրսերի հետ: Կայացած  հանդիպումների ժամանակ քննարկվեցին՝   առաջիկա  քննաշրջանի և  ուսումնական գործընթացի հետ կապված ուսանողներին  հուզող  հարցերը:

Ուսանողները   տարբեր   առաջարկներ  հնչեցրին  ուսումնական գործընթացի բարելավմանը,  առարկաների  ուսումնական  ծրագրերի  վերանայմանը միտված,  հնչեցրին քննադատական խոսքեր , որոշ  դասախոսների վերաբերյալ:

Ուսանողները կարևորում են այս  հանդիպումների ավանդականությունը , քանի որ  փոխադարձ կապը բարձրացնում է  գործընթացի  կազմակերպման արդյունավետությունը:

Ռեկտորը  նշեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել ազատ շփմանը՝   ուսանող-դասախոս և միայն այդ ջերմ , անկեղծ  հարբերությունները կարող են

պայմանավորել ուսումնական գործընթացի արդյունավետ առաջընթացը: