Հանդիպում ռեկտորի հետ

Ինչպես յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, այս տարի ևս սեպտեմբերին՝ 18.09.2019թ. տեղի ունեցավ հանդիպում Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտորի, ԲՈՒՀ-ի ղեկավար անձնակազմի և նոր ընդունված 1-ին և 2-րդ կուրսի  ուսանողների հետ: Հանդիպման սկզբում ռեկտոր Գ. Հ. Մխոյանն իր ողջույնի խոսքն ուղղեց ուսանողներին, ներկայացրեց որոշ ներքին կարգապահական կանոններ, որոնց պետք է հետևի յուրաքնաչյուրը՝ ուսումնառության ընթացքում. հարգանք միմյանց, դասախոսական և ղեկավար կազմի հանդեպ, պահպանել, խնամքով վերաբերվել ինստիտուտի գույքին, լինել աչալուրջ, միշտ զբաղվել ինքնակրթությամբ, մշտապես հետևողական լինել մասնագիտության հետ կապված նորարարություններին:

Խոսվեց այն մասին, որ այս՝ 2019-2020 ուսումնական տարվանից սկսած Հայկական բժշկական ինստիտուտում ուսանելու են նաև օտարազգի հնդիկ ուսանողներ, ինչը փաստում է ԲՈՒՀ-ի 30-ամյա արդյունավետ գործունեության, բարձրորակ պրոֆեսորադասախոսական կազմի առկայության մասին: Միաժամանակ մատնանշելով 2 ֆակուլտետների դեկանների՝ (Բուժական գործ ֆակուլտետի դեկան Յուրի Լ. Ջհանգիրյան, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան՝ Կարեն Ա. Կարակյան) Հայկական բժշկական ինստիտուտում սովորելու և ավարտելու, հիմա էլ որպես հարգարժան, ու գրագետ մասնագետներ աշխատելու փաստը, մեծ ցանկություն հայտնեց տարիներ անց նրանցից շատերին ևս տեսնելու որպես որակյալ ու ճանաչված մասնագետներ Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս:

 

ԲԱՐԻ ԵՐԹ, ՄԵՐ ՍԻՐԵԼՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ: