90 – ական թվականներին, բուհի բացումից անմիջապես հետո, Հայկական բժշկական ինստիտուտը վարձակալեց Վիրաբուժության ինստիտուտը, որը ղեկավարում էր ՀՍԽՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Լևի Միքայելյանը (ում անունը մինչ օրս կրում է այդ բուժհաստատությունը), ով պնդում էր, որ բժշկական ինստիտուտը պետք է գործի կամ բուժական հիմնարկության տարածքում, կամ էլ բժշկական կենտրոնին շատ մոտ գտնվող կառույցում:
Հետագայում, երբ հիմնադիրների խորհուրդը մասնաճյուղի ձեռքբերման համար տեղ էր ընտրում, ապա հաշվի առնվեց Հայաստանի սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադրի Ալեքսանդր Միքայելյանի կարծիքը և ընտրվեց թիվ 3 պոլիկլինիկայի շենքը, որը գտնվում էր ոչ հեռու Հայաստանի խոշորագույն բժշկական կենտրոններից մեկի՝ <<Էրեբունի >> հիվանդանոցի հարևանությամբ:
Սեփականաշնորհման պահին պոլիկլինիկան գտնվում էր ողբալի վիճակում: Երկու տասնյակ տարիների ընթացքում շենքը էականորեն փոխվեց:
Նախ, 1992 թվականին կառուցվեց ինստիտուտի կաթսայատունը, ինչը հնարավորություն տվեց ինքնուրույն՝ ըստ ինստիտուտի ղեկավարության հայեցողությամբ, կարգավորել ջեռուցման շրջանի սկիզբն ու ավարտը: Ինստիտուտի գլխավոր մասնաշենքը վերանորոգվեց, շինարարական աշխատանքները շարունակվում են մինչ օրս, ստեղծվում են բարենպաստ պայմաններ, ինչը նպաստում է ուսման առաջադեմ մեթոդների կիրառմանը, որոնք համահունչ են 21-րդ դարի պահանջներին:
Տարեց տարի լսարանները, ուսումնական սենյակները, ֆանտոմային դասարանները, լաբորատորիաները զինվում են ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով: Սկսած 2017 թվականից կառուցվում են մի շարք լաբորատոր դասարաններ, որոնք 2-րդ հարկի զգալի մասն են զբաղեցնում:
Վերջերս բացվեց անատոմիական թանգարանը, որտեղ ներկայացված են յուրահատուկ նմուշներ,որոնք երկու տասնյակ տարիների ընթացքում հավաքվել են ինստիտուտի աշխատակիցների օգնությամբ :
Տասը տարուց ավելի գործում է սպորտային դահլիճը իր ցնցուղակարաններով,հանդերձարաններով և սպորտային գույքով: 2019 թվականին պլանավորվում է կրկնակի ավելացնել ստոմատոլոգիայի ամբիոնի կաբինետների քանակը:
Մեր ինստիտուտի գոյության առաջին իսկ օրերի առաջատար խնդիրներից մեկն է եղել գրադարանի աշխատանքի կազմակերպումը: Գրքերի քանակը այսօր կազմում է 18623 միավոր, որոնցից մեծ մասը կազմել է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը: Արտալսարանային պարապմունքներ անցկացնելու համար ինստիտուտում գործում է համակարգչային դասարան և ընթերցասրահ:
Բուհի ղեկավարությունը բոլոր պայմաններն է ստեղծում դասախոսների և ուսանողների աշխատանքային ժամերը առավել արդյունավետ անցկացնելու համար: Ինստիտուտի առաջին հարկում գործում է բուֆետը , չէ որ ուսանողը իր ժամանակի մեծ մասը անցկացնում է պարապմունքներում:
Կարևոր են նաև դասախոսի աշխատանքային պայմանները: Վերջին տարիներին բացի ամբիոնների համար նախատեսված տարածքներից, առանձնասենյակներ են հատկացվել են նաև ամբիոննեռի վարիչնեռի համար:Այդ երկուսուկես տասնյակ տարիների ընթացքում ձևավորվեց ՀԲԻ վարկանիշը ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Բազմաթիվ գործեր են արվել, բայց դեռ շատ անելիքներ կան: Զուր չեն ասում, որ ճանապարհը անցնողը կհաղթահարի: