Հայկական բժշկական ինստիտուտի բուժական եւ ստոմատոլոգիական ֆակուլտետների մագիստրատուրայի եւ բակալավրիատի 2019-2020 ուստարվա շրջանավարտներն ստացան պետական նմուշի դիպլոմներ։ Սովորականից տարբերվող հանդիպման ընթացքում նորավարտ բժիշկներն իրենց դիպլոմներն ստացան ՀԲԻ-ի ռեկտոր Գ․ Հ․ Մխոյանի ձեռքից։
Սրտանց շնորհավորում ենք բժշկության դժվարին ու մաքառումներով լի բնագավառ մտնող մեր շրջանավարտներին եւ մաղթում մասնագիտական ձեռքբերումներ ու հաջողություններ։ Լիահույս ենք, որ ՀԲԻ-ն ավարտած մեր սաները, մեր բազմաթիվ շրջանավարտների նման իրապես արժանի կլինեն բժշկի վեհ կոչմանը եւ բարձր կպահեն իրենց մայր բուհի՝ Հայկական բժշկական ինստիտուտի ու իրենց գիտելիքներ փոխանցած պրոֆեսորա-դասախոսական կազմի պատիվը։
Հարգանքներով՝ Հայկական բժշկական ինստիտուտ: