Ամեն տարի տարեմուտին յուրաքանչյուր մարդ մտովի իր արածն ու չարածն է ամփոփում, իսկ Նոր տարվա զանգերի հետ նոր պլաններ կազմում:
2018 թվականը մեր երկրի ու բոլորիս համար իրադարձություններով լի տարի էր: Ականատեսն ու մասնակիցը դարձանք իրողության, որը պատմության մեջ մնալու է որպես թավշյա, անարյուն հեղափոխություն: Հայաստանի երիտասարդությունը ոտքի կանգնեց, պայքարեց ու հաղթանակեց: Այդ պայքարի ակտիվ մասնակիցներից էին նաեւ Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողները:
2018-ը լուրջ դժվարությունների տարի էր պետական ու հատկապես ոչ պետական բուհերի համար: Սակայն մեր բուհը, ի պատիվ իր անցած ուղու, հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ ու հաստատակամ քայլերով շարունակում է իր ուղին: Սիրելի դասախոսներ, ուսանողներ, գործընկերներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ:
Թող 2019-ը բոլորիդ ընտանիքներին բերի խաղաղություն, համերաշխություն, սեր ու բերկրանք:
2019-ը մեր բուհի համար լինելու է լուրջ քննության տարի: Մեզ սպասվում է հավատարմագրման գործընթացը: Հուսանք, որ հաջողությամբ ու պատվով կհաղթահարենք նաեւ այս փուլը եւ 2019-ը Հայկական բժշկական ինստիտուտի համար իսկապես կդառնա նորանոր ձեռքբերումների ու առաջընթացի տարի:
Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր՝ Մ. Ա.Աստաբացյան