Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ, երջանկու­թյուն, նորանոր ձեռքբերումներ:

2019թվականը Հայկական բժշկական ինստիտուտի համար շատ կարևոր իրադարձությամբ առանձացավ. 

տարեվերջին բուհում ինստիտոցիոնալ հավատարմագրման գործընթաց տեղի ունեցավ: Ի պատիվ բոլորիս, մեր միասնականությամբ և համախմբվածությամբ, համընդհանուր սրտացավ և գրագետ աշխատանքի շնորհիվ հաջողությամբ հաղթահարեցինք այս շատ կարևոր փուլը ևս: Մեծ վստահություն ունենք, որ գործընթացի վերջնական եզրակացությունը նույնպես կփաստի մեր միասնական ջանքերի արդյունավետությունը և բոլորիս համար էլ ավելի մեծ խթան կհանդիսանա՝ հետագայում առավել նպատակասլաց ու ոգևորությամբ աշխատելու:

 

Սիրելինե՛րս, թող 2020թվականը բոլորիդ ընտանիքներին բերի խաղաղություն, համերաշխություն, սեր ու բերկրանք: Ու թող մեզանից յուրաքանչյուրն իր ողջ ներուժն ու եռանդը կարողանա ի նպաստ ծառայեցնել ինչպես իր, այնպես էլ Բուհ-ի հետագա ձեռքբերումների ու առաջընթացի կայացման հարցում:

Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր՝ Գ. Հ. Մխոյան