Վիկտորյա Հովհաննիսյան
Ավարտելով Երեւանի № 128 դպրոցը, 1995թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ավարտելով բուհը, 2001-2003թթ. ուռուցքաբանության գծով կլինիկական օրդինատուրա է անցել Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 2004-2008թթ. աշխատել է պրոկտոլոգիայի բաժանմունքում: 2008-ից մինչ օրս աշխատում է որովայնային ուռուցքաբանության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ: 2010թ. պաշտպանել է թեկնածուաական թեզ, բժշկական գիտությունների թեկնածու է:
Գայանե Բեգլարյան
1990-96թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:
2001-2005թթ. կլինիկական օրդինատուրա է անցել ԱԱԻ-ում «մանկաբարձություն եւ գինեկոլոգիա», իսկ 2008-2010թթ.՝ «էնդոկրինոլոգիա» մասնագիտություններով: 2010-2017թթ. աշխատել է «Շենգավիթ» ԲԿ-ի Վերարտադրողական առողջության բաժանմունքում: 2012թ. վերապատրաստման դասընթաց է անցել Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում եւ պրոֆեսոր Ե. Ա. Կալինինայի ղեկավարությամբ սովորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ:
Ներկայումս աշխատում է «Աստղիկ» ԲԿ-ի Արտամարմնային բեղմնավորման բաժանմունքում:
ԱՍԱՏՈՒՐ ԳՅՈԳՉՅԱՆ
Դպրոցն ավարտելուց հետո 2003թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ: 2004-2006թթ. ծառայել է հայոց բանակում: Ապա ուսումը շարունակել է եւ 2010թ. ավարտել բուհը: «Ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա է անցել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Համատեղությամբ աշխատել է «Դելյուքս» եւ «Յուվադենտ» ստոմատոլոգիական կլինիկաներում: Ներկայումս աշխատում է «Յուվադենտ» կլինիկայում:
Ինգա Ավանեսյան
Նա երազում էր դատապաշտպան դառնալ: Սակայն ընդառաջ գնալով մանկաբարձուհի մոր ցանկությանը, դպրոցն ավարտելուց հետո Ինգան ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտ: Այսօր նա աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը: Սիրում է իր աշխատանքը, տարիների ընթացքում սովորածը, ստացած գիտելիքներն ու պրակտիկ ունակությունները կիրառում հանուն կանանց առողջության:
Ավարտելով ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը, Ինգան անցավ ինտերնատուրա «Ընդհանուր պրակտիկայի բժիշկ» մասնագիտությամբ, ապա կլինիկական օրդինատուրա Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտում:
Նրա աշխատանքային ճանապարհն սկսվեց 2004թ. առողջության հայ-ամերիկյան կենտրոնում, որտեղ աշխատեց մանկաբարձ-գինեկոլոգ: 2008թ. պաշտպանել է թեկնածուական թեզ:
Լուսինե Ոսկանյան
1997 թվականին ավարտել է ՀԲԻ-ի բուժ. ֆակուլտետը 1998 ավարտել է ինտերնատուրան ընդհանուր բժշկի որակավորմամբ: Անցել է աշխատանքի որպես կրտսեր
գիտ.աշխատող համաճարակաբանության ՀՀԱՆ Համաճարակաբանության, վիրուսաբանության ինստիտուտում: Պաշտպանել է թեկնածուական թեզ ակադեմիկոս Յուրի Թադեւոսի Ալեքսանյանի ղեկավարությամբ: Գիտական աշխատանքները նվիրված են “Էնտերալ և պարէնտերալ վիրուսային հեպատիտներ՛՛ի իմունաբանական հարցերին: Գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկի հեղինակ է : Ներկայումս աշխատում է թիվ 11 պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ, ինչպես նաև դասավանդում է ՀԲԻ-ում տեսական իմունաբանության ծրագիրը: 2001 թվականից հանդիսանում է ՀԲԻ-ի “Էրեբունի” պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը:
Տաթևիկ Խաչատրյան
Ավարտելով ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը, Տաթևի կն անցել է կլինիկական օրդինատուրա սրտի վիրաբուժությունից, ՌԴ Բակուլևվի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
Պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ապա վերադարձել է Հայաստան եւ աշխատել Զեյթունի «Սիրտ-անոթ» կենտրոնում, «Նորմեդ» բժշկական կենտրոնում:
Աշոտ Առուշանյան
1998 թ-ին ավարտել է ՀԲԻ-ը: Նույն թվականին ընդունվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնը` որպես օրդինատոր, 2000 թ.`ընդուվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Ունի հրատարակված 20 գիտական աշխատանք: Աշխատում է ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Բակուլևի անվան սիրտանոթային գիտական կենտրոնում` որպես կրտսեր գիտ. աշխատող:
Զոյա Օհանյան
Գերազանցությամբ ավարտելով Երեւանի թ. 2 բժշկական ուսումնարանը, Զոյան աշխատանքի է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում: Զուգահեռաբար, 1991-1997թ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: 2000թ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա համաճարակաբանության գծով: Շուրջ 9 տարի է, ինչ աշխատում է որպես համաճարակաբան «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մասնագիտացել է հոսպիտալային համաճարակաբանության գծով:
2008թ. պաշտպանել է թեզ «Ինֆեկցիոն հսկողության սկզբունքները ներհիվանդանոցային ինֆեկցիաների նկատմամբ բազմապրոֆիլ ստացիոնարի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում» թեմայով եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2016թվականից դասավանդում է Հայկական բժշկական ինստիտուտում:
Վահե Ազատյան
Հայկական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո անցել է ինտերնատուրա «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկայում: Ապա աշխատանքի անցել նույն տեղում եւ համատեղությամբ դասավանդել բժշկական ուսումնարանում: 2006թ. ընդունվել է Առողջապահության ազգային ինստիտուտի ասպիրանտուրա պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնում: 2010թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հովհաննես Ստեփանյան
Սովորել է Գոգոլի անվան թ. 35 դպրոցում: 1993թ. ընդունվել է № 2 բժշկական ուսումնարան: Ավարտելուց հետո 1996-1998թթ. ծառայել է Հայոց բանակում: 1998թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում և դարձել պլաստիկ վիրաբուժ: 2008թ. –ից աշխատում է «Երևան» բժշկական կենտրոնում որպես պլաստիկ վիրաբույժ:
Կարեն Կարական
1997 թ-ին ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ներկայումս ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն է: Վերապատրաստվել է Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում, 6 գիտական հոդվածների համահեղինակ է, 2 գյուտի եւ 2 ուսումնական ձեռնարկի համահեղինակ: «ԴԿԱ-ԴԵՆՏ» ստոմոտոլոգիական կլինիկայում զբաղվում է իր մասնագիտությամբ:
Իրինա Վիրաբյան
Ավարտելով Ախալցխայի թիվ 3 դպրոցը, 2001թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 2007թ. ավարտելով բուհը, կլինիկական օրդինատուրա է անցել Առողջապահության Ազգային Ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում: 2009-ից աշխատում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, որպես հոգեբույժ:
Սուսաննա Ասատրյան
Դպրոցը գերազանցության մեդալով ավարտելուց հետո առանց վարանելու դիմեց Հայկական բժշկական ինստիտուտ, քանի որ համոզված էր և ծանոթ ինստիտուտի կրթական բարձր որակին: Բժշկի մասնագիտության ընտրությունը իր մեջ կասկած չէր հարուցում, սերը այդ մասնագիտության հանդեպ ձևավորվել էր մանկուց: Նա շարունակողն էր ընտանեկան ավանդույթի՝ հանդիսանալով բժիշկների ընտանիքի երրորդ սերունդը:
2004թ. գերազանցությամբ ավարտել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը և շարունակել ուսումը կլինիկական օրդինատուրայում «Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ Ազգային առողջապահության ինստիտուտում: Ավարտելուց հետո 2006թ. անցել է աշխատանքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որպես բժիշկ–էնդոկրինոլոգ: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Մոսկվայում, Ավստրիայում, Իսպանիայում: Հեղինակ է գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկի: Աշխատանքի հետ համատեղ դասավանդում է Հայկական բժշկական ինստիտուտում:
Արման և Վերժինե Ամիրխանյաններ
Բժշկության հանդեպ հետաքրքրությունը նրանց մոտ առաջացավ դեռ փոքր հասակից: Քույր ու եղբայր հաճախ էին գալիս վիրաբույժ մորաքրոջ՝ Ա.Գ.Գևորգյանի աշխատավայր և ականատես լինում բժշկի աշխատանքին: Իրարից անկախ Վերժինեն ու Արմանը կայացրեցին իրենց որոշումը՝ դառնալ բժիշկ: Վերժինեն ու Արմանը ավարտել են Հայկական բժշկական ինստիտուտը: 2009-2011թթ. Վերժինեն «պրոկտոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա է անցել Ազգային Առողջապահության ինստիտուտում: 2013թ. վերապատրաստվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 2013-ից աշխատում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես՝ Վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ:
Հայկական բանակում իր պարտքը կատարելուց հետո Երեւանի պետական բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրա անցավ նաև Արմանը: Ու դարձյալ աշխատանքային ճանապարհը ուղղորդեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Այսօր Արմանն ու Վերժինեն Ա.Գ.Գևորգյանի հետ ստեղծել են ԱՎԱ պրոկտոլոգիայի բժիշկների մասնագիտացված խումբ ու աշխատում են միասին:
Բագրատ և Էդուարդ Ոսկանյաններ
Բագրատ եւ Էդուարդ Ոսկանյան եղբայրները վիրաբույժներ են: Բագրատն աշխատում է Աշոցքի շրջանի «Տիրամայր Նարեկացի» հիվանդանոցում, որպես մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ, իսկ Էդվարդը` Երեւանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժնում, որպես ուրոլոգ: Բժշկություն տանող նրանց ճանապարհը սկսվել Հայկական բժշկական ինստիտուտից: Բագրատը ՀԲԻ եկավ բուհի հիմնադրման առաջին տարում՝ 1990թ.: Բուհում տիրող մթնոլորտը, պրոֆեսաորադասախոսական կազմի և ուսուցման որակը ավելին էր սպասվածից: Ուստի 3 տարի անց եղբորը Էդվարդին եւս խորհուրդ տվեց դիմել ՀԲԻ: Ուսումն ավարտելուց հետո Բագրատը մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ Սարատովի երկրամասի Էնգելսկ քաղաքի Պերինատոլոգիայի կենտրոն՝ կլինիկական օրդինատուրա: 2001թ. ՀԲԻ-ն ավարտելուց հետո Սարատով մեկնեց նաև Էդվարդը: Անցնելով առաջնային մասնագիտացում Սարատովի բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնում, նա սկսեց մասնագիտական աշխատանքը Էնգելսկի հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնում: Ապա 2003-2005թթ. անցավ կլինիկական օրդինատուրա ուրոլոգիայի գծով: Վերադառնալով Հայաստան անցավ աշխատանքի «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ում:
Կարեն Հովհաննիսյան
1997 թ-ին ավարտել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ: Հետդիպլոմային կրթությունը շարունակել է Շվեդիայի Լունդ քաղաքի համալսարանի հասարակական առողջության եւ շրջակա միջավայրի ֆակուլտետում: Մի շարք գիտական աշխատանքերի և հոդվածների հեղինակ է:
Նառա Բաղդասարյան
Նա մեծացել է բժիշկների ընտանիքում: «Դեռ փոքրուց նույնիսկ երկընտրանք չի եղել: Այնքան հաստատակամ էի բժիշկ դառնալու որոշման մեջ»,-ասում է Նառան:Ավարտելով ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը, Նառա Բաղդասարյանն ուսումը շարունակեց ԱԱԻ կլինիկական օրդինատուրայում եւ դարձավ գաստրոէնտերոլոգ: Նա երախտագիտությամբ ու շնորհակալության զգացումով է խոսում նաև իր այն ուսուցիչների մասին, ովքեր կլինիկական օրդինատուրայում ամեն ինչ արեցին` որպես մասնագետ իր կայացման համար:
Այսօր Նառա Բաղդասարյանն աշխատում է «Նոր Արաբկիր» ԱԿ-ում: Սիրում է իր աշխատանքը, իր հիվանդներին:
Աշոտ Հովհաննիսյան
Բժշկության հանդեպ սերը նրան փոխանցվեց եղբորից, ով ստոմատոլոգ լինելով, խորհուրդ տվեց դառնալ ատամնատեխնիկ: Մի քանի տարի որպես ատամնատեխնիկ աշխատելուց հետո զգաց, որ ավելին իմանալու ձգտում կա: Ու դարձավ Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող: 1995թ. ՀԲԻ-ն ավարտելուց հետո սկսեց բժշկի պրակտիկան, որն էլ հաջողությամբ շարունակում է իր սեփական կլինիկայում:
Վրույր Ուդումյան
Հայկական բժշկական ինստիտուտում ուսանել է 1994-2000թթ: Մինչ այդ հասցրել էր գերազանցությամբ ավարտել Երեւանի թիվ 2 բժշկական ուսումնարանը եւ ծառայել հայոց բանակում: Այսօր նա վիրաբույժ է եւ աշխատում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում: Շուրջ 10 տարի որպես վիրաբույժ աշխատել է «ՄՑԽ » կենտրոնում: Վրույրը գոհ ու շնորհակալ է իր ճակատագրից, որ բախտ է ունեցել սովորելու ՀԲԻ-ում, իսկ կլինիկական օրդինատուրայում աշակերտել է ճանաչված վիրաբույժ, պրոֆեսոր Զ. Ա. Տեր-Ավետիքյանին, ով դարձել է նրա ուսուցիչը եւ ում հետ աշխատում է մինչ օրս:
Անահիտ Մխիթարյան
1990թ. դարձավ նոր իր գործունեությունը սկսած Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող: 1995-ին ավարտեց բուհը, 1996-ին ինտերնատուրան: Ու անմիջապես աշխատանքի առաջարկ ստացավ ` ՙԻնտելեկտ՚ստոմատոլոգիական կլինիկայից: Այսօր Անահիտ Մխիթարյանն ապրում և աշխատում է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա (Դուբայից ոչ հեռու) քաղաքում, քանի որ 2006թ. ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել է այնտեղ:
Լուսինե Սարգսյան
2001-2007թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտում: Ապա կլինիկական օրդինատուրա է անցել Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում: Աշխատել է տարբեր ստոմատոլոգիական կլինիկաներում: Ներկայումս աշխատում է «Վան» ստոմատոլոգիական կլինիկայում, սիրում է իր աշխատանքը, փորձում այն օգտակար ու հետաքրքիր դարձնել: 2015թ. ՀԲԻ-ի գիտխորհրդի նիստը հավանություն տրվեց Լուսինե Սարգսյանի «Պարօդոնտոլոգիա, պարօդոնտի հիվանդություններ» ուսումնական ձեռնարկի հրատարակմանը:
Տաթևիկ Ղազարյան
Ավարտելով Արմավիրի մարզի Հուշակերտի միջնակարգ դպրոցը, 2003թ. ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: 2009թ. գերազանցությամբ ավարտելով բուհը, ընդունվեց ԱԱԻ կլինիկական օրդինատուրա «մանկաբարձություն եւ գինեկոլոգիա» մասնագիտությամբ: Հաջողությամբ ավարտելով կլինիկական օրդինատուրան, աշխատանքի անցավ «Հիսուսի մանուկներ» Քեւօրք եւ Անիթա Փակումեանների հիշատակի առողջության կենտրոնում, որպես կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավար: Զուգահեռաբար հերթապայում էր նաեւ «Արմավիր» ԲԿ-ի ծննդատանը:
Ներկայումս աշխատում է «Մեծամոր» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքում:
Սիրարփի Մանուկյան
1998-2003թթ. սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի թարգմանչական ֆակուլտետում, ստանալով ֆրանսերեն լեզվի թարգմանչի որակավորում: 2005թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ: 2011թ. բուհն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրա է անցել Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնում:
Ներկայումս զբաղվում է բուժական կոսմետոլոգիայով. հիմնել է իր սեփական «Սառա» բժշկական կենտրոնը:
Մարինա Քոսյան
2009թ. թ-ին ավարտել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ: 2009-2012թթ. «Նյարդաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ներկայումս աշխատում է «Արթմեդ» բժշկական կենտրոնում որպես նյարդաբան:
Դավիթ Հակոբյան
1996 թ-ին ավարտել է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Հիմնել է «Արեգակ» ստոմ. կլինիկան: Աշխատում է եւ որպես տնօրեն, եւ որպես պրակտիկ բժիշկ-ստոմատոլոգ: Վերապատրաստվել է Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում:
Քրիստինե Ղարաբաղցյան
Գերդաստանում շատ բժիշկներ ունենք: Սակայն ես դարձա առաջին ստոմատոլոգը: 1997թ. ավարտեցի Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2001-ից մինչեւ օրս աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ – նշում է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ Քրիստինե Ղարաբաղցյանը2005թ. վերապատրաստվել է Գերմանիայում:
Ռոբերտ Անտոնյան
2006թ. ավարտելով Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ նա Առողջապահության ազգային ինստիտուտում անցավ կլինիկական օրդինատուրա հոմեոպաթիա մասնագիտությամբ: Այսօր Ռոբերտ Անտոնյանն աշխատում է որպես բժիշկ-հոմեոպաթ:
ՀԲԻ ընդունվելը նշանակալից իրադարձություն էր Ռոբերտի համար ոչ միայն նրանով, որ արվեց առաջին քայլը բժիշկ դառնալու ճանապարհին, այլեւ նրանով, որ նա ուսանող դարձավ չորրորդ անգամ:Ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, նա ուսումը շարունակեց մագիստրատուրայում, ապա ասպիրանտուրայում: Այն ավարտելուց հետո աշխատեց որպես համակարգերի, համալիրների եւ համակարգչային ցանցի ինժեներ: Գերմանուհի հոմեոպաթ Սաբինա Ցիմերմանի հետ հանդիպումը եղավ ճակատագրական: Գերմանուհին ՙԷրեբունի՚բժշկական կենտրոնում հոմեոպաթիայի դասընթացներ էր անցկացնում: Ռոբերտը լինելով գերմաներեն սիրողների երիտասարդական ակումբի անդամ, վերապատրաստման նպատակով մեկնեց Գերմանիա: Վերադառնալուց հետո ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի բժիշկ-ընկերները խորհուրդ տվեցին նրան դիմել Հայկական բժշկական ինստիտուտ:
Կարինե Պետրոսյան
Այսօր Հայկական բժշկական ինստիտուտի ԱՄԻ դենտ կլինիկայի ստոմատոլոգ Կարինե Պետրոսյանը ուսուցանում է ՀԲԻ-ի ուսանողներին, փոխանցելով իր գիտելիքները ու փորձը իր սաներին: Մինչ Հայկական բժշկական ինստիտուտ ընդունվելը նա ավարտեց Երեւանի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուտետը: Ավարտելուց հետո անցավ աշխատանքի նույն ինստիտուտում: Սակայն սերը դեպի բժշկությունը Կարինեին ուղղորդեց դեպի ՀԲԻ: 1990թ. Կարինեն եւ իր եղբայրը դարձան ՀԲԻ-ի առաջին ուսանողներից: Ինստիտուտը եւ ինտերնատուրան հաջողությամբ ավարտելուց հետո Կարինեն աշխատանքի անցավ Օշականի վերականգնողական կենտրոնում որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ 2005թ.-ից կրկին ընդունվեց ՀԲԻ-ի արդեն որպես ստոմատոլոգ-մանկավարժ: Նա վարում է թերապեւտիկ ստոմատոլոգիայի ֆանտոմայինկուրսը:
Կարեն Ղարիբյան
2000թ ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2000-2001թթ. մասնագիտացել է ինտերնատուրայում ստոմատոլոգիա մասնագիտությամբ և ստացել «բժիշկ-ստոմատոլոգի» որակավորում: 2009թ. կլինիկական օրդինատուրա է անցել Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում: 2003թ. աշխատում է իր իսկ հիմնած «ԱՁ Կարեն Ղարիբյան» ստոմատոլոգիական կլինիկայում:
Կարինե Ղարիբյան
Եթե շատերը Հայկական բժշկական ինստիտուտի մասին լսում էին ուրիշներից, ապա Կարինե Ղարիբյանը ՀԲԻ եկավ իմանալով այստեղ տիրող իրավիճակի, դասախոսական կազմի որակի եւ շատ այլ բաների մասին: Նրա մայրը աշխատում է Հայկական բժշկական ինստիտուտում: 1998թ. ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուտետը: 1998-1999թթ. սովորել է ինտերնատուրայում «Բուժական գործ» մասնագիտությամբ և ստացել «ընդհանուր բժշկի» որակավորում: 2010թ. կլինիկական օրդինատուրա է անցել Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում «Ակնաբուժություն» մասնագիտությամբ: 2000թ. մինչ օրս աշխատում է Երեւանի երկաթուղու պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-ակնաբուժ:
Գալստյան Լեւոն
2001 թ գերազանցությամբ ավարտել է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ուսանողական տարիներից հետաքրքրություն է դրսևորել դիմածնոտային վիրաբուժություն առարկայի հանդեպ դառնալով ՀԲԻ-ի վրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Յու.Մ. Պողոսյանի լավագույն սաներից: 2001-2004թթ. Ազգային առողջապահության ինստիտուտում անցել է օրդինատուրա դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ եւ անցել աշխատանքի իր մասնագիտությամբ: Ներկայումս ղեկավարում է ՙՙՇենգավիթ՚՚բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքը: Հեղինակ է գիտական հոդվածների: Տարբեր տարիների դասավանդել է ՀԲԻ-ում:
Բեգոյան Դիանա
2013 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ բժիշկ-ստոմատոլոգի որակավորմամբ: Ինստիտուտն ավարտելուց հետո Դիանա Բեգոյանն անցել է պրակտիկ աշխատանքի՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, աշխատանքը համատեղում է դասախոսական աշխատանքի հետ ՀԲԻ-ում:
Մովսիսյան Ժորժիկ
2011 թ.ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավրիատը , 2013թ. մագիստրատուրան: 2015 թվականին ավարտել է օրդինատուրան Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր ստոմատոլոգիա մասնագիտությամբ: Անցել է աշխատանքի ԱՄԻ ԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկայում, մինչև 2018թթ դեկտեմբեր ամիսը դասավանդել է ՀԲԻ-ում:
Գոհար Պեպոյան
Դեռ փոքրուց Գոհարը երազում էր այնպիսի մասնագիտություն ընտրել, որ կարողանար օգնել մարդկանց: «Բոլոր մարդիկ էլ կյանքի ընթացքում տարբեր դժվարություններ, հուսալքության պահեր են ունենում: Եվ որքան են ուրախանում, երբ իրենց կողքին հայտնվում է հույս ու լույս տվող մեկը: Ուստի ես ցանկանում էի դառնալ այդպիսի մեկը»- հիշում է Գոհարը:
2001թ. դպրոցն ավարտելուց հետո Գոհարն ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ուսումնառության տարիները ՀԲԻ-ում անցան ակնթարթի պես: Թեև մեծացել էի բժիշկների շրջապատում, սակայն իմ դասախոսների շնորհիվ մի ուրույն սիրով կապվեցի բժշկությանը,- պատմում է Գոհարը:
2007-2009թթ. կլինիկական օրդինատուրա անցավ Առողջապահության Ազգային Ինստիտուտի ՙՙՀոգեբուժության՚՚ամբիոնում, որն ավարտելուց հետո ընդունվեց աշխատանքի «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի առաջին բաժանմունքում, որպես հոգեբույժ: 2011-ի նոյեմբերից նրան վստահվեց նույն բաժանմունքի վարիչի պարտականությունները:
Գայանե Մելիք-Օհանյան
1997թ. հորաքրոջ խորհրդով դիմեց ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետ: «Սկզբնական շրջանում չէի պատկերացնում իմ ընտրած մասնագիտության լրջությունը: Կարճ ժամանակ անց հասկացա, որ իմ մեջ ծնվել է սեր բժշկության հանդեպ ու սկսեցի սովորել սիրով ու հաճույքով: Ժամանակի ընթացքում այդ սերն այնքան մեծացավ, որ ես պատրաստ էի հաղթահարել ցանկացած խոչնդոտ՝ իմ ուսումը բժշկական բուհում ավարտելու համար»- պատմում է Գայանեն: Իր նպատակը հստակորեն տեսնող Գայանե Մելիք-Օհանյանը 3-րդ կուրսից սկսած դասերից հետո աշխատում էր դեղատանը:
2003թ. բուհն ավարտեց գերազանցության դիպլոմով: 2003-2006թթ. Գայանեն անցավ կլինիկական օրդինատուրա ԱԱԻ-ի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնում: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո անցավ աշխատանքի «Արաբկիր» երեխաների և դեռահասների առողջության կենտրոնում: 2008թ. բուժհիմնարկի ղեկավարությունը փորձի փոխանակաման ծրագրի շրջանակներում նրան գործուղեց Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնական հիվանդանոց վերապատրաստման: Վերապատրաստումից հետո Գայանեն ընդունվեց Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետ: Ներկայումս Գայանե Մելիք-Օհանյանը ապրում և աշխատում է Բելգիայում:
Գևորգ և Գիսանե Շաքարյաններ
Գևորգն ու Գիսանեն ամուսիններ են: Նրանք ծանոթացել են Հայկական բժշկական ինստիտուտում և կապել իրենց ճակատագրերը: Ինստիտուտն ավարտելուց հետո նրանք երկուսն էլ ուսանել են կլինիկական օրդինատուրայում՝ մաշկային և վեներական հիվանդությունների գծով: Գևորգն այսօր աշխատում է, որպես բժիշկ մաշկա-վեներոլոգ՝ Մաշկաբանության և ՍՃՓՀ գիտական կենտրոնում, իսկ Գիսանեն՝ «Հելիոս» կենտրոնում, որպես գլխավոր կոսմետոլոգ:
Հարություն Կարապետյան
2005թ. ավարտելով ՀԲԻ-ի Բուժական ֆակուլտետը, Հարությունը կլինիկական օրդինատուրա է անցել Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում: Ապա վերադարձել է Երևան և կլինիկական օրդինատուրա անցնել օրթոպեդիայի և վնասվածքաբանության գծով և դարձել է օրթոպեդ վնասվածքաբան: Շուրջ մեկ տարի աշխատել է ԼՂ Մարտակերտի հիվանդանոցում: Ներկայումս աշխատում է Երևանի №.2 կլինիկական հիվանդանոցի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում, որպես օրթոպեդ-վնասվածքաբան:
Արմեն Մուրադյան
Դպրոցն ավարտելուց հետո 1999թ. Արմենն ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ծառայել է հայոց բանակում, ապա շարունակել ուսումը և 2008թ. ավարտել բուհը: Առողջապահության ազգային ինստիտուտում «Սրտային վիրաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցնելուց հետո ընդունվել է աշխատանքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որպես կրտսեր վիրաբույժ: Այժմ նա որպես կայացած մասնագետ աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքում:
Լիլիթ Վաղրամյան
1994-2000թթ. Լիլիթը սովորել և ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Այժմ ապրում է ԱՄՆ-ում: Համագործակցում է ECFMG կազմակերպության հետ: Հաջողությամբ անցել է բժշկի լիցենզավորման 2 փուլերը: Ներկայումս պատրաստվում է լիցենզավորման վերջին քննությանը: Միաժամանակ աշխատում է էնդոկրինոլոգիական մասնավոր կլինիկայում, որպես հիվանդների կոորդինատոր:
Վիկտորյա Շահբազյան
Ավարտելով Երևանի «Քվանտ» վարժարանը, Վիկտորիան 2002թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Բուհն ավարտելուց հետո 2009-2012թթ. անցել է կլինիկական օրդինատուրա Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի արյունաբանության ամբիոնում:
Ներկայումս աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ի արյան փոխներարկման բաժանմունքում, որպես արյունաբան – տրանսֆուզիոլոգ:
Գալինա Մարտիրոսյան
Ծնվել է Երևանում: Մանկության տարիների մի մասն անցկացրել է Կիևում և սովորել այնտեղ: Ապա տեղափոխվել է Երևան և ավարտել թ. 182 դպրոցը: 2004-2010թթ. ուսանել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Կլինիկական օրդինատուրա է անցել Ազգային առողջապահության ինստիտուտում «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ: Աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնության ծառայությունում և Երևանի քաղաքային շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանում:
Դիանա Մանուչարյան
Դպրոցն ավարտելուց հետո Դիանան ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: 2005թ. ավարտելով բուհը, ընտրեց ակնաբույժի մասնագիտությունը և կլինիկական օրդինատուրան անցավ Առողջապահության ազգային ինստիտուտում: 2005-2008թթ. աշխատեց Ստեփանակերտի Արմինե Փակումյանի անվան պոլիկլինիկայում: Ներկայումս աշխատում է Տյումենի «Վիզուս 1 աչքի միկրովիրաբուժության կենտրոն»-ում:
Կարգան Գալստյան
Բժշկության հանդեպ նրա սերն ու հետաքրքրությունը գալիս են գեներով: Բազմաթիվ բժիշկներ ծնած գերդաստանի զավակ Կարգան Գալստյանի համար ընտրությունն այլընտրանք չուներ: Ուստի հաջողությամբ ավարտելով զինվորական ծառայությունը հայոց բանակում, նա 2003-ին դիմեց Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ:2009թ. ավարտելով ՀԲԻ-ն, Կարգանը սովորել է ԱԱԻ կլինիկական օրդինատուրայում «ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ:
Ներկայումս աշխատում է Մարտունու բժշկական կենտրոնում որպես ստոմատոլոգ:
Զարուհի Պապիկյան
2004թ. գերազանցությամբ ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ավարտելով ինտերնատուրան ընդունվել է աշխատանքի ՙՙԴենտա Էլիտա՚՚ կլինիկայում` որպես բժիշկ ստոմատոլոգ: 2013թ-ից աշխատում է «VICTORIA CONSULTING LLC» դեղագործական ընկերությունում` որպես դեղորայքի վաճառքի գծով պատասխանատու:
Արմեն Անդրիասյան
2008թ. ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 2008-2010թթ. կլինիկական օրդինատուրա է անցել ԱԱԻ-ի սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում ամբիոնում: 2010-2013թթ. աշխատել է Հայկական բժշկական ինստիտուտում: 2013-2015թթ. օրդինատուրա է անցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնում: 2015թ-ից աշխատում է ՀՀ ԱՆԴԲԳԳԿ-ի Արագածոտնի մարզի բաժնում, որպես դատական բժիշկ:
Արսեն Գյուլիքեխվաև
Ծնվել և մեծացել է Աշխաբադում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է բժշկական ուսումնարանում և դարձել բուժակ: 24 տարեկանում տեղափոխվել է Երևան և սովորել Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: «Սրտաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցնելուց հետո 2013թ.-ից աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի կարդիոռեանիմացիայի, առիթմիոլոգիայի բաժանմունքներում, հերթապահում «Շտապ օգնություն» -ում:
Տաթևիկ Միքայելյան
Դպրոցն ավարտելուց հետո Տաթևիկը 1995-2001թթ. սովորել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ: Այնուհետև ավարտել է ՀՀ ԱՆ ԱԱԻ կլինիկական օրդինատուրան «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ: Նա աշխատել է Եղվարդի շտապ օգնության կայանում, Բուժական գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, իսկ 2010թ-ից աշխատում է Կոտայքի մարզի Զառ գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրնում, որպես տնօրեն և ընտանեկան բժիշկ:
Լևոն Խաչատրյան
2009թ. ավարտելով Հայկական բժշկական ինստիտուտը, կլինիկական օրդինատուրա է անցել «դիմա-ծնոտային վիրաբուժություն» մասնագիտությամբ: Վերապատրասվել է Գերմանիայի, Իսպանիայի Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաներում:
2012թ.-ից աշխատում է «Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» ԲԿ-ում որպես տնօրեն եւ դիմա-ծնոտային վիրաբույժ, համատեղությամբ նաև «Արամյանց» ԲԿ-ում` դիմածնոտային վիրաբույժ:
Զավեն Մայիլյան և Լուսինե Խաչատրյան
Զավեն Մայիլյանն ու Լուսինե Խաչատրյանը Հայկական բժշկական ինստիտուտի առաջին շրջանավարտներից են: Նրանք այս բուհում սովորելով՝ ոչ միայն դարձան ստոմատոլոգներ, այլ հենց այստեղ խաչվեցին նրանց կյանքի ուղիներն ու ծնվեց հայկական մի լավ ընտանիք:
Զավենն ու Լուսինեն սովորում էին նույն խմբում: Շուրջ 2 տասնամյակ է, ինչ Զավենն ու Լուսինեն միասին են ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ աշխատավայրում: Նրանք աշխատում են Մեծամորում, սեփական ստոմատոլոգիական կենտրոնում:]
Տիգրան և Լուսինե Համբարձումյաններ
ՌԴ Սամարա քաղաքում ապրող ու աշխատող Տիգրանն ու Լուսինեն ամեն անգամ Հայաստան այցելելիս այցելում են նաեւ Հայկական բժշկական ինստիտուտ, հանդիպում բուհի ղեկավարությանը, դասախոսներին: Նրանց համար հարազատ տուն է ՀԲԻ-ն: Չէ որ այստեղից է սկսվել նրանց` բժշկություն տանող ճանապարհի առաջին քայլերը: Այստեղ է սկսվել նրանց սիրո պատմությունը, որ հետո մի լավ ընտանիք պիտի դառնար: Տիգրանը հրապուրված էր վիրաբուժությամբ, Լուսինեն` էնդոկրինոլոգիայով: 1998թ. ՀԲԻ-ն ավարտելուց հետո Տիգրանը մեկնեց Սամարա: Սակայն ստացվեց այնպես, որ 4-րդ կուրսից Լուսինեն նույնպես հարկադրված էր ընտանիքի հետ տեղափոխվել Սամարա եւ ուսումը շարունակել այնտեղ: Սամարայի բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրա անցնելուց հետո Լուսինեն դարձավ էնդոկրինոլոգ, իսկ Տիգրանը` ուռուցքաբան: 1998-2006թթ. Լուսինեն աշխատել է էնդոկրինոլոգիայի ամբիոնում, ապա աշխատանքի տեղափոխվել դեղագործական ընկերությունում: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո աշխատանքային ճանապարհը Տիգրանին ուղղորդեց դեպի ՌԴ ՆԳՆ համակարգ եւ նա դարձավ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի բուժծառայության պետ: 3 տարի ծառայելուց հետո նշանակվեց ՆԳՆ ռազմաբժշկական հանձնաժողովի ավագ բժիշկ-վիրաբույժ, ապա հոսպիտալի պետի տեղակալ: Տիգրանի անմնացորդ աշխատանքն աննկատ չի մնացել: Նա պատվոգրերի է արժանացել ՌԴ ՆԳՆ նախարարի եւ նրա տեղակալի կողմից:
Շավարշ Այվազյան
Ծնվել ու մեծացել է Ախալքալակում: Դպրոցն ավարտելուց հետո 2004-2010թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Ապա անցել է կլինիկական օրդինատուրա Առողջապահության Ազգային Ինստիտուտում <<անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա>> մասնագիտությամբ: Ներկայումս աշխատում է <<Էրեբունի>> ԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում որպես ռեանիմատոլոգ:
Սուսաննա Ռոստոմյան
2006-2011թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի բակալավրիատում, 2011-2013թթ.՝ մագիստրատուրայում: 2013-2016թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «քիթ-կոկորդ-ականջաբանություն» մասնագիտությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Շուրջ 1 տարի աշխատել է <Նյումեդ> բժշկական կենտրոնում, որպես քիթ-կոկորդ-ականջաբան: Ներկայումս աշխատում է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որպես քիթ-կոկորդ-ականջաբան:
Մարիամ Հովնիկյան
Դպրոցն ավարտելուց հետո 2008-2013թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի բակալավրիատում, 2013-2015թթ.` մագիստրատուրայում: Բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո անցել է կլինիկական օրդինատուրա «համաճարակաբանություն», ապա` «սրտաբանություն» մասնագիտություններով: Ներկայումս աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ում որպես սրտաբան և «Արտաշատ» ԲԿ-ում որպես հերթապահ սրտաբան:
2016թ.-ից աշխատում է նաև ՀԲԻ-ում` դասավանդում է պրոպեդևտիկա:
Գոռ Մելքումյան
2007-2011թթ սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավրիատում, 2011- 2013թթ մագիստրատուրայում: 2013-2014թթ ինտերնատուրա Մոսկվայում «Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան» ում: 2015 և 2019 թ Նովոսիբիրսկ քաղաքում ՝ «Նովոսիբիրսկի առողջապահական աշխատողների հետագա վերապատրաստմանկենտրոնում» մասնագիտական վերապատրաստում: 2014 թվականից առ այսօր աշխատում է Vital-N կլինիկայում (Նովոսիբիրսկ):
ԱԶԱՏ ՉԱԽՈՅԱՆ
Մեծացել է բժշկի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո 2008-2015թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:2015-2018թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «ուրոլոգիա, անդրոլոգիա» մասնագիտությամբ:Վերապատրաստվել է Ս Պետերբուրգում, Չեխիայում, Ավստրիայում:
Ներկայումս աշխատում է Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում որպես ուրոլոգ:
ԼՈՒՍԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Դպրոցն ավարտելուց հետո 2008թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Ավարտելուց հետո անցել է կլինիկական օրդինատուրա «ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ:Աշխատել է տարբեր կլինիկաներում:
2016թ.-ից աշխատում է ՀԲԻ-ում, ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներին դասավանդում է պրոպեդեւտիկա եւ թերարդեւտիկ ստոմատոլոգիա: Միաժամանակ աշխատում է «Սահակյանդենտ» կլինիկայում:
Սարգիս Եղունյան
2015թ. ավարտելով Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, Սարգիսը ուսումը շարունակել է կլինիկական օրդինատուրայում <<նյարդավիրաբուժություն>> մասնագիտությամբ, Ուկրաինայում:
Ավարտելով օրդինատուրան, ընդունվել է ասպիրանտուրա:
Ներկայումս աշխատում է <<Էրեբունի>>ԲԿ -ի նյարդավիրաբուժական բաժանմունքում, որպես նյարդավիրաբուժ:
Կարինա Առաքելյան
Երբ տարիներ առաջ նա եկավ Հայկական բժշկական ինստիտուտ, արդեն կայացրել էր որոշումը, որ վիրաբույժ է դառնալու: 2012թ. աշխատանքային ճանապարհն նրան տարավ «Շենգավիթ» ԲԿ, ապա CMS ԲԿ, «Ալավմեդ» ԲԿ ու նորից «Շենգավիթ» ԲԿ: Աշխատելով տարբեր կլինիկաներում եւ տարբեր փորձառություն ունեցող բժիշկների հետ’ բոլորից էլ ինչ-որ բան սովորել եմ»,֊ասում է Կարինա Առաքելյանը: Աշխատանքային գործունեություն սկսելուց շուրջ 1,5 տասնամյակ անց Կարինա Առաքելյանը գտնում է, որ ժամանակին ճիշտ ընտրություն է արել’ դառնալով ուրոլոգ: «Այստեղ եւ վիրաբուժություն կա, եւ թերապիա: Իսկ ընդհանրապես, չկա ավելի վեհ զգացում, երբ օգտակար ես լինում մարդկանց»,- ասում է նա:
Նելլի Մաթիլյան
Ավարտելով Կրասնոլեսկի թ. 1 դպրոցը, Նելլի Մաթիլյանը 1991-1997թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:
Ապա անցել է ինտերնատուրա եւ աշխատել Արթիկի «շտապօգնություն»-ում եւ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ամբուլատորիայում որպես թերապեւտ:
Անցնելով ցիկլային վերապատրաստումներ «սրտաբանություն» եւ «էխոկարդիոգրաֆիա» մասնագիտություններով, աշխատել է «Գյումրի» բժշական կենտրոնում:
2011-2014թթ. անցել է կլինիկական օրդինատուրա <<սրտաբանություն>> մասնագիտությամբ:
Ներկայումս աշխատում է «Գյումրի» ԲԿ-ում եւ «Դիագնոստիկա» ԲԿ-ի Գյումրու մասնաճյուղում որպես սրտաբան-էխոկարդիոգրաֆիստ:
ՀԱԿՈԲ ԳՈՒՍԻԿՅԱՆ
Ավարտելով Երևանի հենակետային բժշկական քոլեջի ատամնատեխնիկական բաժինը, Հակոբն ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիականֆակուլտետ, որի մագիստրատուրան ավարտել է 2015թ.:
Այնուհետեւ սովորել է Մխիթար Հերացու անվան բժրկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում «ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ: Աշխատել է «Շտապօգնություն»-ում, տարբեր ստոմատոլոգիական կլինիկաներում։
Ներկայումս աշխատում է «Սմայլ Սիթի» ստոմատոլոգիական կլինիկայում, «Սլավմեդ» ԲԿ-ի ընդունարանում։
ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
Դպրոցն ավարտելուց հետո 2009թ. Դավիթն ընդունվել է Հայկական բժօկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ավարտելուց հետո ուսումը Շարունակում է Առողջապահության Ազգային Ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում «մանկաբարձություն, գինեկոլոգիա» մասնագիտությամբ։ Միաժամանակ աշխատում է «Մասիս» բժշկական կենտրոնի Շտապօգնության բժիշկ: Նորավարտ բժշկին շատերը ճանաչեցին, երբ նա աշխատանքի բերումով վարակված լինելով Covid-19-ով, չէր կարողանում տեսակցել իր նորածին դստերը և ՀՀ վարչապետին ուղղված նրա նամակով, որտեղ երիտասարդ բժիշկը բարձրաձայնում էր առողջապահության համակարգում առկա մի շարք խնդիրների մասին։
Արտյոմ Եղիազարյան եվ Արմինե Մկրտչյան
Արտյոմ Եղիազարյանի և Արմինե Մկրտչյանի համար Հայկական բժշկական ինստիտուտը դարձավ ոչ միայն Alma mater, որտեղ նրանք իրականություն դարձրին բժիշկ դառնալու իրենց երազանքը, այլ հենց այստեղ նրանք գտան իրար, որ տարիներ անց մի լավ ընտանիքի կազմավորման հիմքը պիտի դառնար: 2003 թվականն էր: Ատյոմը և Արմինեն ընդունվեցին ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Սովորում էին նույն խմբում: Շատ կարճ ժամանակ անց Արտյոմը նկատեց, որ հենց Արմինեն է իր երազած աղջիկը։ Մտերմացան ու սկսեցին ընկերություն անել առաջին կուրսից։ Ստացվեց այնպես, որ Արտյոմի ՀԲԻ ընդունվելուց 2 տարի անց ՀԲԻ-ում աշխատանքի անցավ նրա մայրը` իրավաբան Նատալի Եղիազարյանը։ Սակայն այդպես էլ ՀԲԻ-ում շատ դասախոսներ չիմացան այդ մասին, քանի որ Արտյոմը սիրում է սեփական ուժերով հասնել իր նպատակին: 2008թ. ավարտելով ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը, Արտյոմը և Արմինեն կլինիկական օրդինատուրա անցան ԱԱԻ «Ընտանեկան ստոմատոլոգիայի» ամբիոնում: Այնուհետև Արտյոմը իմպլանտոլոգիայի 4 ամսյա կուրսերի մասնակցեց և մոտիկից ծանոթացավ ստոմատոլոգիայի այս բնագավառին: Ապա երկուսով աշխատանքի անցան «Գալադենտ» կլինիկայում, որից հետո կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը՝ ընտանիք կազմեցին: Այսօր երջանիկ ամուսինները մեծացնում են իրենց փոքրիկ աղջնակին՝ Նատալիին: Սիրով են հիշում ուսանողական տարիները ՀԲԻ-ում, սիրելի դասախոսներին` Նառա Հրաչիկովնային, Արմեն Ռոբերտովիչին, Արթուր Գառնիկովիչին… Շնորհակալությամբ են խոսում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով այս կան այն չափով նպաստել են իրենց կայացմանը: Երախտագիտությամբ են խոսում մայր բուհի` ՀԲԻ-ի մասին, որտեղ բացի ստոմատոլոգ դառնալուց, գտան իրար: