ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՙՙՈրակի ապահովման կենտրոն՚՚ը Հայկական բժշկական ինստիտուտի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունը Ինսիտուտում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումն և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:
Հայկական բժշկական ինստիտուտի Կրթության որակի ապահովման կենտրոնի (այսուհետ՝ ՈԱԿ) կանոնադրությունը հաստատվել է ՀԲԻ-ի գիտական խորհրդի կողմից:
ՈԱԿ-ը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ՀԲԻ-ի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ և իրականացնում իր առջև դրված հիմնական գործառույթները։
Հայակական բժշկական ինստիտուտի որակի ապահովման հայեցակարգը հաստատվել է ՀԲԻ գիտական խորհրդի կողմից:
ՀԲԻ-ի որակի ապահովման հայեցակարգի հիմքում ինստիտուտի ՈԱ համակարգի առաքելությունն է, այն է` նպաստել Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներում (կրթության և գիտաբժշկության) վստահության ամրապնդմանը և հավաստել, որ Ինստիտուտի շնորհած որակավորումների որակն ու գործող չափորոշիչները պահպանվում, շարունակաբար բարելավվում և արդյունավետ կառավարվում են։
Կենտրոնի խնդիրներն են.
- ՀԲԻ-ի որակի ապահովման (ՈԱ) քաղաքականության և ռազմավարության մշակում և պարբերական վերանայում, վարչական աջակցություն բոլոր մակարդակներում՝ դրանց իրագործմանը:
- Որակի միասնական չափանիշների պահպանում, ՈԱ գործընթացների ներդաշնակեցում և իրականացում ՀԲԻ-ի գործունեության հիմնական ոլորտներում:
- Կրթության որակի համար ՀԲԻ-ի հաշվետվողականության ապահովում ներքին (ուսանողներ, դասախոսական և վարչական կազմ) և արտաքին (դիմորդներ, շրջանավարտներ, գործատուներ, պետություն և հասարակություն) շահեկիցների առջև:
- Կանոնակարգային և կազմակերպական հենքի ստեղծում և վարչական օժանդակություն` ինստիտուտի և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համար, որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների միջև կապի ապահովում:
Կենտրոնի գործառույթներն են.
- Մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին, սահմանում է որակի ներքին չափանիշներն և չափորոշիչներն` ընդունված եվրոպական պահանջներին համահունչ:
- Մշակում է ՀԲԻ-ի ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը:
- Համակարգում, վերահսկում և վարչական աջակցություն է տրամադրում ՈԱ գործընթացների իրականացմանը ՀԲԻ-ի բոլոր ստորաբաժանումներում:
- Ապահովում է ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, և արտաքին փորձագետների գործուն մասնակցությունը:
- Կազմակերպում է ՀԲԻ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը:
- Համակարգում է Ինստիտուտի ստորաբաժանումների աշխատանքը՝ հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ:
- Համագործակցում է ՀՀ մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ:
- Ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:
- Պատրաստում է ՈԱ ընթացակարգեր կրթական ծրագրերի մշակման, հաստատման, ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման համար, համակարգում և աջակցում է դրանց իրականացմանը ՀԲԻ-ի բոլոր ստորաբաժանումներում:
- Կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները` ՈԱ ընթացակարգերին համապատասխան, ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները:
- Համակարգում է ՀԲԻ-ի կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին:
- Մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմը (հարցումներ, ֆոկուս-խմբեր և այլն) և ընթացակարգերը:
- Համագործակցում է ՀԲԻ-ի գիտական խորհրդի և ֆակուլտետների գիտական խորհուրդների ՈԱ մշտական հանձնաժողովների հետ և աջակցում նրանց աշխատանքներին: