ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Հայկական Բժշկական Ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է: Խորհուրդը արտահայտում եւ պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում սովորողների սոցիալական դերի եւ ակտիվության բարձրացմանը, նրանց հասարակական եւ մշակույթային, գիտական, ինտելեկտուալ, ստեղծագործական, բարոյական եւ հոգեւոր զարգացմանը:
Ուսանողական խորհուրդը մինչ այժմ նախագահել են
- Տիգրան Հարությունյանը (1990-1993թթ.)
- Վախթանգ Կարախանյանը (1993-1995թթ.)
- Արթուր Բալայանը (1995-2000թթ.)
- Գայանե Մելիք-Օհանյանը (2000-2005թթ.)
- Քրիստինե Բարսեղյանը (2005-2010թթ.)
- Նարեկ Պեպանյանը (2010-2011թթ.)
- Սուսաննա Իվանյանը (2011-2014թթ.)
- Վաչագան Մարտիրոսյանը (2014թ-2017թ)
- Հայկ Սևոյանը (2017-2019)
- Սևակ Մնացականյան 2019-ից առ այսօր
Ուսանողական խորհրդի կազմում գործում են 2 ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ:
Խորհրդի կազմում գործում են 6 հանձնաժողավներ՝
- Ուսումնական
- Մշակույթի, սպորտի, ազատ ժամանցի
- Լրատվության և տեղեկատվության
- Կազմակերպչական
- Արտաքին կապերի
- Գիտական
Ուսանողական խորհրդի կողմից իրականացվում են հետեւյալ ծրագրերը՝
- Ֆակուլտետային «Լավագույն խումբ» եւ «Լավագույն ուսանող» մրցույթ եւ մրցանակաբաշխություն
- Թեմատիկ բանավեճի ակումբ
- Մերձեցման օր առաջին կուրսեցիների համար
- Շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպում
- Էքսկուրսիաների եւ արշավների կազմակերպում
- Ուսանողական փառատոնների կազմակերպում
- Բարեգործական այց մանկատներ եւ ծերանոցներ
- Ուսանողական խորհուրդը համագործակցում է
- Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
- «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի
- IFMSA-ի (Բժիշկ Ուսանողների Ասոցիացիաների Միջազգային Ֆեդերացիայի) կազմակերպության
- IADS-ի (Ատամնաբոյւժ Ուսանողների Միջազգային Ասոցիացիա) կազմակերպության
- Տարբեր ծրագրեր նաև ԱԱԻ -ի հետ:
Ուսանողական խորհրդի գործունեությանը մանրամասն ծանոթանալու եւ մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է ներկայանալ ուսանողական խորհուրդ՝ ՀԲԻ-ի կենտրոնական մասնաշենք V հարկ:
ՀԲԻ-ի ուս.խորհուրդը ներկայացնում է
Գիտելիքն անգնահատելի արժեք է, սակայն ուսանողական կյանքը միայն լսարանով, սովորելով ու դասախոսություններով չեն սահմանափակվում: Ուսանողական կյանքը ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դառնում նաեւ ներբուհական տարբեր միջոցառումներով, որոնց նախաձեռնողներից մեկն էլ տվյալ բուհի ուսանողական խորհուրդն է:
Հայկական բժշկական ինստիտուտի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է ներբուհական սպորտային խաղեր՝ բազկամարտ, սեղանի թենիս եւ շախմատ սպորտաձեւերում: Ուսանողների ոգեւորությունը բավականին մեծ է: Մասնակցում են բուժական եւ ստոմատոլոգիական ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ:
Բազկամարտի մրցաշար
Սեղանի թենիսի մրցաշար
Շախմատի մրցաշար`
ՙՙԷրեբունի-Երեւան
Երեւանի հերթական տարեդարձը`ՙՙԷրեբունի-Երեւան-ը մաքուր դիմավորելու գիտակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվեց նախատոնական շաբաթօրյակ, որին մասնակցություն ունեցան տարբեր բուհերի ու քոլեջների ուսանողներ, երիտասարդ կամավորներ:
Համաքաղաքային շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին նաեւ ՀԲԻ-ի ուսանողական խորհրդի անդամները:
ՙՄենք սիրում ենք մեր քաղաքը, այն մեր տունն է, ուստի պարտավոր ենք մաքուր պահել այն ,- այս համոզումն ունեն նրանք: