Ուսանողների և շրջանավարտների երդում


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄ

 ՍՏԱՆԱԼՈՎ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՄՏՆԵԼՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԻՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՊԱՏԻՎԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ,
ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻՆՁ ՀԱՍԱԾ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ,
ՈՒՍՄԱՆՍ ՄԵՋ ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ, ԲԱՐԵԽԻՂՃ ԵՎ ԱԶՆՎՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՆՁ ՎՐԱ ԴՐՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,
ՄՇՏԱՊԵՍ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ,
ԳՈՐԾԻՍ ՄԵՋ ԼԻՆԵԼ ԱԶՆԻՎ, ԱՐԴԱՐ ԵՎ ԱՄԲԱՍԻՐ,
ԼԻՆԵԼ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՈՒԺԵՐԻՍ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՍ ՉԱՓՈՎ ԲՈՒԺ.ՕԳՆՈՒԹՅՈՒՆ,
ՄՇՏԱՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՏՎԻՐԱՆԸ
 «NOLI NOCERE»  «ՄԻ ՎՆԱՍԻՐ»,
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՍ,
ԲԱՐԻԱՑԱԿԱՄ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ,
ԵՐԲԵՔ ՉՄԵՐԺԵԼ ՆՐԱՆՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԵՋ:

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԱՅՍ ԵՐԴՄԱՆԸ



ԲԺՇԿԻ ԵՐԴՈՒՄ

ՍՏԱՆԱԼՈՎ ԲԺՇԿԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ՝

ԵՍ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ՝

ԱՄԲՈՂՋ ՈՒԺԵՐՍ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ՆՎԻՐԵԼ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ,
ԲԱՐԵԽՂՃՈՐԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՇԱՀԵՐԸ,
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ,
ՈՒՇԱԴԻՐ ԵՎ  ՀՈԳԱՏԱՐ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԻՆ,
ՊԱՀՊԱՆԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ,
ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱԶՆԻՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ,
ՄԻՇՏ ՀԻՇԵԼ ԲԺՇԿԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ,
ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ:
ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄՍ
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԱՅՍ ԵՐԴՄԱՆԸ

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ