Ստոմատոլոգիական ֆակուլտետը հիմնադրվել է 1990թ.-ին: 1995թ.-ին ֆակուլտետն ավարտել են առաջին 44 շրջանավարտ, որոնք իրենց ուսումը շարունակել են կլինիկական օրդինատուրայում:
Ֆակուլտետի առաջին դեկանը եղել է Աելիտա Հայկի Հովհաննիսյանը, Հետագայում բուժական ֆակուլտետի դեկանի պաշտոնը ղեկավարել են՝ Նունե Մարտինի Աբրահամյանը, Կարեն Ադոլֆի Կարակյանը:
Ուսուցումը
Ստոմատոլոգիական ֆակուլտետի բազային կրթությունը ներկայումս կազմակերպվում է 5 տարի տևողությամբ անընդհատ ինտեգրված ծրագրով: Ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Ներկայումս ֆակուլտետում սովորում են շուրջ 273 ուսանողներ: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ուսումնական ֆանտոմներ, մուլյաժներ, դիդակտիկ նյութեր: Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում ուսուցումն ուղեկցվում է գործնական հմտությունների կատարելագործմամբ:
Անընդհատ ինտեգրված ուսուցումը ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ բժշկի-ստոմատոլոգի որակավորում: