Ֆակուլտետներ


Բուժական 060100

Բուժական ֆակուլտետի կրթությունը կազմակերպվում է  6 տարի տևողությամբ, որին հաջորդում է կրթության կլինիկական օրդինատուրայի փուլը: Ուսուցումը կազմակերպվում է հայերեն: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական կլինիկական առարկաներ: Գործնական պարապմունքների ընթացքում  կիրառվում են ուսումնական ֆանտոմներ, մուլյաժներ, դիդակտիկ նյութեր: Բարձր կուրսերում ուսումնառության ընթացքը կազմակերպվում է ավելի փոքր խմբերով, կլինիկական բազաներում ուսուցումն ուղեկցվում է գործնական հմտությունների ձեւավորմամբ և կատարելագործմամբ:

Ինստիտուտն ավարտելուց հետո շրջանավարտներն ստանում են պետական դիպլոմ՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում:

 

Ստոմատոլոգիա060200

Ստոմատոլոգիական ֆակուլտետում կրթությունը կազմակերպվում է  5 տարի  տեւողությամբ, որին հաջորդում է կրթության կլինիկական օրդինատուրայի փուլը: Ուսուցումը կազմակերպվում է հայերեն: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական ևւ հարակից կլինիկական առարկաներ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ստոմատոլոգիական ուսումնական ֆանտոմներ, դիդակտիկ նյութեր: Բարձր կուրսերում ուսումնառության ընթացքը կազմակերպվում է ավելի փոքր խմբերով, ուսուցումն ուղեկցվում է գործնական հմտությունների ձեւավորմամբ եւ կատարելագործմամբ:

Ինստիտուտն ավարտելուց  հետո շրջանավարտներն ստանում են պետական դիպլոմ՝ բժիշկ-ստոմատոլոգի որակավորմամբ:

Havatar