ՀԲԻ-ում տեղի կունենա դասախոսություն <<Արտակարգ իրավիճակներում առաջին բժշկական օգնության ցուցաբերումը ձեռքի տակ եղած միջոցներով>> թեմայով:

Հայկական բժշկական ինստիտուտում տեղի կունենա Արտակարգ իրավիճակների դասախոս՝  Սպարտակ Հրաչիկի Հովհաննիսյանի  դասախոսությունը գործնական հմտությունների ցուցադրմամբ՝ <<Արտակարգ իրավիճակներում առաջին բժշկական օգնության ցուցաբերումը ձեռքի տակ եղած միջոցներով>> թեմայով: Սիրով հրավիրում ենք ՀԲԻ-ի բոլոր դասախոսներին և ուսանողներին: Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մայիսի 17-ին ժամը 11:00 Հայկական բժշկական ինստիտուտի IV հարկի 1-ին լսարանում: