Հանդիպում   ռեկտորի  հետ

Հանդիպում   ռեկտորի  հետ

Ապրիլի   5-ին   ժամը  930  կայացավ   1-ին   կուրսի   հերթական  հանդիպումը  ինստիտուտի   ռեկտոր՝  Լ. Գ. Ասատրյանի  հետ: ՈՒսումնարտադրական  խորհրդակցության  ժամանակ  քննարկվեցին  դասավանդվող առարկաների  միջև  փոխադարձ կապի, մատուցվող   նյութի  հաջորդականության  և  նպատակայնության  խնդիրները:

Ինստիտուտի  ռեկտորը   ներկայացրեց  ուսանողներին  1-ին  կուրսի  առարկաների  բովանդակային  նշանակությունը  և  նրանց  անհրաժեշտությունը, բժշկական  կրթության, որպես  հիմքային, կենսաբժշկական  առարկաների  համալիր: Քննարկվեցին  նյութերի առարկաների մատուցման մեթոդաբանության հետ կապված հարցերը: Ինչպես  նաև  առաջիկա  քննաշրջանի հետ   կապված  հարցեր:  Ռեկտորը  նշեց, որ  քննությունը  նույնպես   ուսուցման  մեթոդաբանության  կարևոր  գործիքներից   մեկն   է:  Այնուհետև  ուսանողները   դիմեցին   ռեկտորին   տարբեր   հարցերով  և  առաջարկներով  ուղղված  դասավանդման  պրոցեսի բարելավմանը: Քննարկումը   ավարտվեց   ժամը 11-ին, այն  կշարունակվի   ինստիտուտի   այլ  կուրսերում: ՈՒոանողներին  բաժանվեց  ինստիտուտում հրատարակվող  <<Էրեբունի>> ամսաթերթը, ուր  լուսաբանում է  ինստիտուտի  անցուդարձը: