Երեքշաբթի օրը՝ 03․12․2024թ․ Հայկական բժշկական ինստիտուտում կայացավ հերթական, արդեն ավանդական դարձած համատեղ դասերից մեկը։ Համատեղ դասը վարում էին անատոմիայի դասախոս Ա․ Հարությունյանը և ֆիզիկայի դասախոս Ն․ Աթոյանը։ Դասը նվիրված էր Լեոնարդո դա Վինչիի՝ Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում պահվող ինքնատիպ նկարներից մեկին՝ Վիտրուվյան մարդուն։ Նկարը միաժամանակ և’ գիտական աշխատանք է, և’ արվեստի գործ։ Դասի ընթացքում անատոմիայի դասախոսը այս նկարը մեկնաբանեց որպես մարդկային մարմնի կանոնավոր համաչափությունների բացահայտման օրինակ։
Լեոնարդո դա Վինչի
Նկարը հաճախ հանդիսանում է նաև ողջ տիեզերքի համաչափությունների խորհրդանիշ։ Գիտության, հատկապես ֆիզիկայի և մաթեմատիկայի մեջ նկարում բացահայտված համաչափությունների կիրառման մասին խոսեց ֆիզիկայի դասախոս Ն․ Աթոյանը։
Դասախոսները համատեղ բացահայտեցին միջգիտակարգային կապերը, որ կոդավորել էր դա Վինչին իր ստեղծագործության մեջ։