ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Մեծ վշտով ու ափսոսանքով տեղեկացանք, որ 79տարեկան հասակում մահացել է Հայկական բժշկական ինստիտուտի Բժշկական ֆիզիկայի, մաթեմատիկայի, մաթ.վիճակագրության և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Լ. Պ. Դադիվանյանը: Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր Գ. Հ. Մխոյանը, վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ ուսանողությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին […]
Իրադարձություններ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ: 2019թվականը Հայկական բժշկական ինստիտուտի համար շատ կարևոր իրադարձությամբ առանձացավ. տարեվերջին բուհում ինստիտոցիոնալ հավատարմագրման գործընթաց տեղի ունեցավ: Ի պատիվ բոլորիս, մեր միասնականությամբ և համախմբվածությամբ, համընդհանուր սրտացավ և […]
Դեկտեմբերի 17֊ին և 18֊ին տեղի ունեցավ գիտական սեմինար, որում ուսանողները ներկայացրեցին հետևյալ թեմաները. <<Հիպոպլազիա>> <<Չձևավորված արմատներով մշտական ատամների էնդոդոնտիկ բուժում>> <<Աբսցես ֆլեգմոնա։ Ենթածնոտային շրջան>> <<Պերիոդոնտիտ։ Վիրաբուժական բուժման եղանակները>> <<Պրեմեդիկացիա։ Ինտոքսիկացիա>> <<Ալցհեյմերի հիվանդություն>> <<Անէնցեֆալիա>> <<Ցիրկադիան ռիթմերի և ժամանակային գեների դերը տարիքի հետ կապված պաթոլոգիաների զարգացման ժամանակ>>: […]
Դեկտեմբերի 22ին Հայկական բժշկական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը՝ իր կազմով հերթական անգամ իրականացրեց բարեգործական այց՝ անապահով ընտանիքներ: Այցն անցավ ջերմ, բարի ու շատ հուզիչ մթնոլորտում, իսկ ընտանիքների ու մանուկների ջերմ ու բարի աչքերում հայտնված փայլն ու ժպիտը ամենամեծ շնորհակալությունն էր մասնակիցների համար: ԲՈՒՀ ի ղեկավարությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ուսանողական […]
Հայկական բժշկական ինստիտուտի ղեկավարությունը սրտանց շնորհավորում է բուժական ֆակուլտետի արդեն 4-րդ կուրսում սովորող ուսանողուհի Էմմա Գեղամյանին և նրա գիտական ղեկավար, ախտաբանական ֆիզիոլոգիայի դասախոս, Հայկական բժշկական ինստիտուտի լավագույն շրջանավարտներից Սուսաննա Արայի Իվանյանին՝ իրենց համատեղ գիտական հոդվածի՝ միջազգային 2 ամսագրերում տպագրվելու կապակցությամբ: Նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հետագա առավել մեծ ձեռքբերումներ գիտահետազոտական գործունեության […]
Ինչպես և նախապես նշել էինք, դեկտեմբերի10ին Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության հերթական գիտական կոնֆերանսը՝ << Աուտոիմուն հիվանդություններ>> խորագրով: Կոնֆերանսին ՈւԳԸ անդամների կողմից ներկայացվեցին հետևյալ հիվանդությունները. 1. Ալցհեյմերի հիվանդություն 2. Համակարգային Կարմիր Գայլախտ 3. Գլոմերուլոնեֆրիտ 4. Հաշիմոտոյի թիրեոիդիտ 5. Ռեակտիվ արթրիտ 6. Կողմնային Ամիոտրոֆիկ Սկլերոզ: Սիրով շնորհավորում ենք […]