Հայտարարություններ
Հայկական բժշկական ինստիտուտում ակտիվորեն և բավական արդյունավետ կերպով արդեն շուրջ մեկ ամիս է ընթանում է հեռավար ուսումնական գործընթացը: Արդյունավետ քննարկումների մթնոլորտում է ընթանում հատկապես կլինիկական մի շարք առարկաների ուսուցումը: Ներկայացնում ենք Բուժական ֆակուլտետ մագիստրատուրա 1ին կուրսում դասավանդվող <<Պոլիկլինիկական թերապիա>> առարկայի հեռավար դասընթացից լուսանկարներ, դասախոս՝ Ոսկանյան Լուսինե: Ներկայացնում ենք նաև Բուժական […]
Սիրելի դասախոսնե՛ր և ուսանողնե՛ր Սույն թվականի մարտի 16-ից Հայկական բժշկական ինստիտուտի ուսումնական մասի կողմից կատարվել են բազմակողմանի աշխատանքներ՝ առցանց ուսուցումը պատշաճ իրականցնելու նպատակով: Իրականացվել են բազմաթիվ դասընթացներ ZOOM հավելվածի, ինչպես նաև այլ հարթակների միջոցով, ինչի արդյունքում ձևավորվել է մշակված, վերահսկվող և արդյունավետ հեռավար ուսուցման հարթակ: Ուշադրություն !!! Վերոգրյալի պայմաններում 2020թ-ի […]
Հարգելի շրջանավարտնե՛ր, մշտապես հետևողական լինելով և հնարավորինս փորձելով աջակցել իր շրջանավարտներին’ մասնագիտական առաջընթացի հարցում, սիրով տեղեկացնում ենք,որ առկա են թերապևտի և ֆիզիոթերապևտի թափուր աշխատատեղեր: Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք անձնական նամակով արձագանքել’ նշելով իրենց հեռախոսահամարը: Սիրով կսպասենք յուրաքանչյուրիդ արձագանքին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի’ դասախոսներ, ուսանողներ և բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են հանդիպել փորձագիտական խմբի հետ, կարող են գրանցվել հետևյալ էլեկտրոնային հասցեով v.gyulazyan@anqa.am:
Սույն թվականի հունիսի 17-ին և18-ին ժամը 12-ին տեղի կունենան սեմինար պարապմունքներ հետևյալ թեմաներով` 1. Նյարդային համակարգի անատոմիա 2. Սիրտ-անոթային համակարգերի կազմությունը Սեմինարները կվարի անատոմիայի դասախոս Ա.Գ. Հարությունյանը