Հայկական բժշկական ինստիտուտում տեղի կունենա «Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության» նախագահ, հոգեբույժ–հոգեվերլուծող Արա Չալիկյանի դասախոսությունը «Հոգեկան և հոգեմարմնական հիվանդությունների առաջացման հոգեբանական մեխանիզմները» թեմայով: Սիրով հրավիրում ենք ՀԲԻ-ի բոլոր դասախոսներին և ուսանողներին: Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 19-ին ժամը 13.30-ին Հայկական բժշկական ինստիտուտի 5-րդ հարկի դահլիճում:
Հայտարարություններ
Հայկական բժշկական ինստիտուտիը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր տեղերի համար՝ անատոմիայի, ախտաբանական անատոմիայի և վիրաբուժության աբիոններում դասավանդելու: Առավելությունը կտրվի գիտական կոչում ունեցող անձանց: Ինքնակենսագրականները ուղղարկել armmedin@gmail.com էլ. հասցեի: Մանրամասների համար զանգահարել 010 45 19 23 կամ այցելել Տիտոգրադյան 14 Հայկական բժշկական ինստիտուտ:
Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտորատը՝ ուսանողանական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպում են միջոցառում ՙՙԱմանորին ընթառաջ՚՚ խորագրով, որը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 18.00-ին Հայկական բժշկական ինստիտուտի առաջին հարկում: Սիրով հրավիրում ենք ՀԲԻ-ի բոլոր ուսանողներին:
Հայկական բժշկական ինստիտուտին անհրաժեշտ են անգլերեն լեզվի մասնագետներ՝ ՙՙՕտար լեզուների՚՚ ամբիոնում դասավանդելու համար: Ինքնակենսագրականները ուղղարկել armmedin@gmail.com էլ. հասցերին: Մանրամասների համար զանգահարել 010 45 19 23 կամ այցելել Տիտոգրադյան 14 Հայկական բժշկական ինստիտուտ: