Դեկտեմբերի 17֊ին և 18֊ին տեղի ունեցավ գիտական սեմինար, որում ուսանողները ներկայացրեցին հետևյալ թեմաները.
- <<Հիպոպլազիա>>
- <<Չձևավորված արմատներով մշտական ատամների էնդոդոնտիկ բուժում>>
- <<Աբսցես ֆլեգմոնա։ Ենթածնոտային շրջան>>
- <<Պերիոդոնտիտ։ Վիրաբուժական բուժման եղանակները>>
- <<Պրեմեդիկացիա։ Ինտոքսիկացիա>>
- <<Ալցհեյմերի հիվանդություն>>
- <<Անէնցեֆալիա>>
- <<Ցիրկադիան ռիթմերի և ժամանակային գեների դերը տարիքի հետ կապված պաթոլոգիաների զարգացման ժամանակ>>:
Սեմինարն անցավ շատ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում, շատ կարևոր էր սեմինարին մասնակից մասնագետների դրական արձագանքը՝ ուսանողների կողմից թեմաների ներկայացման հետ կապված:Իսկ միջոցառման ավարտին կատարած աշխատանքների համար ուսանողները ստացան պատվոգրեր և անակնկալ նվերներ: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ՀԲԻ-ի ռեկտորատ և ՈՒԽ: