Լեզուն և բժշկությունը

Հոկտեմբերի 26-ին Հայկական բժշկական ինստիտուտի Հայոց լեզվի և օտար լեզուների ամբիոնը կազմակերպել էր քննարկում «Լեզուն և բժշկությունը» խորագրով, որի ժամանակ 2-րդ և 3-րդ կուրսի  ուսանողներ հանդես եկան զեկուցումներով՝ տարբեր կողմերից լուսաբանելով լեզվի (լեզուների) կապը բժշկության հետ:

Ուսանողները ներկայացրերցին բժշկական տերմինաբանության առաջացման առանձնահատկությունները ռուսերենում և հայերենում, ներկայացրեցին լատիներեն և հունարեն բառակազմական միջոցների կիառումը բժշկական տերմիններ կազմելիս: Սակայն լեզուն ոչ միայն բժշկագիտական գիտելիքի գրանցման, պահպանման և փոխանցման միջոց է, այլև խոսքն ինքնին բուժիչ է: Ուսանողները ներկայացրեցին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, ինչպես նաև հայ և արտասահմանյան գրականությունից բժիշկ-հեղինակների: