ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ՀԲԻ-ում կիրառվում է ուսանողների գնահատման տարբեր եղանակներ՝ հարցումներ, սեմինարներ, ռեֆերատնենի ներկայացում, գրավոր և թեսթային աշխատանքներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ճիշտ գնահատելու և ապահովում են ակադեմիական ազնվությունը:
Ուսանողների գիտելիքների և ակադեմիական առաջադիմության գնահատման սանդղակը կազմում է 100 միավոր, որտեղ ընդգրկված են ուսանողների հճախումների, ինքնուրույն աշխատանքի, հարցումների և քննությունների արդյունքները: Ըստ այդ սանդղակի ` հաճախումների համար տրվում է առավելագույնը 25 միավոր, որը համապատասխանում է 100%, հարցումների համար տրվում է 25 միավոր, որը համապատասխանում 100% արդյունքին, ուսանողի ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 20 միավոր, որը համապատասխանում է 100% արդյունքին, իսկ քննական շրջանի քննությունների համար տրվում է 30 միավոր, որը համապատասխանում է 100% գնահատման կարգին: Ներքին գնահատման կարգը կատարվում է “10” թվային սանդղակով, որտեղ “10” թվանշանը համապատասխանում է 100 միավորին և 100% քննական նյութի հանձմանը: 9-10 միավորը գերազանց, 7-8 լավ , 5-6 բավարար, 0-4 անբավարար (տես հաջորդ գլխում բերված սանդղակը): Ուսանողը չի կարող մասնակցել քննությանը կամ ստուգարքին, եթե հաճախումների, հարցումների և թեստերի հանձման, ինքնուրույն աշխատանքներից ստացել է 60 միավորից ցածր: Միավորները հաշվարկվում է ուսումնառողի հավաքած տոկոսային արդյունքից, որը ստացել է տվյալ ուսումնական տարվա կիսամյակի ընթացքում: 1 կրեդիտը հավասարազոր է 30 ակադեմիական ժամին, որի մեջ ընդգրկված են դասախոսությունները, պրակտիկ և լաբորատոր աշխատանքները, սեմինարները և ինքնուրույն աշխատանքները: 1 ուսումնական տարում ուսանողը լրացնում է 60 կրեդիտ:
Գիտելիքների վերջնական գնահատումն կատարվում է պետական ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահի կողմից, վերջինս նշանակվում է հանրապետության ճանաչված, բուհում չաշխատող մասնագետներից: Ամփոփիչ պետական քննության առաջին փուլում ստուգվում է գործնական հմտություններն ու կարողությունները, երկրորդ փուլում՝ տեսական գիտելիքները, երրորդում՝ բանավոր հարցման և խնդիրների միջոցով կլինիկական մտածողությունները:
Ուսանողը կամ շրջանավարտը, անցնելով կրթական եռաստիճան համակարգը` իր գիտելիքների արդյունքների հիման վրա կարող է իր հետագա աշխատանքը շարունակել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
ՀԲԻ-ը կիրառում է ԵՍՏՀ (ECTS Եվրոպական ստուգարքային տեղափոխման համակարգը) կրեդիտների կուտակման համակարգը, սկսած 2006-2007 ուս.տարուց, համահունչ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին և համաձայն ՀՀ Կառավարության 22/12/2005 թիվ 2307-Ն Որոշմամբինչպես նաև ՀՀ ԿԳՆ 19/06/2007, թիվ 588-Ա/Բ հրամանոնով հաստատված Կարգի:
ՀԲԻ կրեդիտային համակարգի ամբողջական (փոխանցման և կուտակման) կիրառմանը անցել է 2011/2012 ուստարվանից կրթական կրեդիտների որպես ուսումնական ծրագրերի պարտադիր տարր ներմուծմամբ և ուսանողների ակադեմիական տեղեկագրերում դրանց պարտադիր նշումով։։
Ձեռք բերված կրեդիտները հնարավոր չէ կորցնել: Կրեդիտների համակարգը ՝
- 1 կրեդիտը համապատասխանում է 30 ակադեմիական ժամ (դասախոսություններ, գործնական և լաբորատոր պարապմունքներ, սեմինարներ, հարցումներ , ուսանողի ինքնուրույն աշխատանքներ)
- կրեդիտների հարյուր-բալային համակարգը իր մեջ ներառում է յուրաքանչյուր առարկայի հաճախելիության, բանավոր հարցումներից և ինքնուրույն աշխատանքից, ստուգարքներից և քննություններից ստացված միավորները
- 1 կիսամյակում 30 կրեդիտ է
- 1 ակադեմիական տարում 60 կրեդիտ է
Կրեդիտային համակարգի ներմուծման պարագայում 100 միավորային գնահատման սանդղակը պահպանվել է որպես հենային, որից իրականացվում է անցում A-D տառային գնահատման սանդղակի՝ համաձայն ներքո բերված աղյուսակի: A, B և C նիշերը կարող են լրացվել (+) (-) սիմվոլներով, ապահովելով ավելի ճշգրիտ գնահատում: FX նիշի դեպքում ուսանողին տվյալ դասընթացից կրեդիտ չի շնորհվում: Որոշ դասընթացներ կարող են գնահատվել (ստոգված) կամ U (չստուգված) նիշերով, որոնցից S նշանացում է, որ ուսանողը ցուցաբերել է յուրացման բավարար մակարդակ, իսկ U ՝ անբավարար մակարդակ: Ուսանողը S նիշի դերքում ստանում է դասընթացի համապատասխան կրեդիտները՝, չստանալով վարկանիշային միավորներ: FX կամ U նիշերով գնահատված դասընթացները ենթակա են վերահանձնման:
Ակադեմիական առաջադիմության ամփոփագիրը, որը արտացոլում է ուսումնասիրած դասընթացները, կրթական մոդուլները, շնորհված կրեդիտները և ստացած գնահատականները, կազմվում է համաձայն հետևվյալ սանդղակի՝
ՀԲԻ ռեյտինգային միավոր | ԵՍՏՀ տառանշան | Բնութագրում |
91-100 | A | <<Գերազանց >> – բացառիկ գիտելիքներ, աննշան սխալներով |
84-90 | B | <<Շատ լավ>> -գերազանց գիտելիքներ, որոշակի բացթողումներով |
73-84 | C | <<Լավ>>-լավ աշխատանք , նկատելի սխալներով |
68-73 | D | <<Բավարար>>սգալի բացթողումներով |
60-67 | E | <<Բավական>>-նվազագույն գիտելիքներ |
60 միավորից ցածր, քննությունը վերահանձնելու իրավունքով | FX | <<Ձախողում>>-անհրաժեշտէ լրացուցիչ աշխատանք կրեդիտները ստանալու համար |
Անհաջող վերահանձնում | F | <<Լրիվ ձախողում>>-պահանջվում է կրկնակի ուսուցում |
Ստուգված | S | Յուրացման բավարար մակարդակ |
Չստուգված | U | Յուրացման անբավարար մակարդակ |
Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և տվյալ ժամանակահատվածի հետևյալ քանակական ցուցանիշները՝
- գումարային կրեդիտների քանակը
- առաջադիմության միջին ցուցանիշ ԱՄՑ
- առաջադիմության ընդհանուր միջին ցուցանիշ ԱԸՄՑ կամ միջին որակական ցուցանիշ ՄՈԳ
Առաջադիմության միջին ցուցանիշ ԱՄՑ
01xK1+02xK2+….. Որտեղ՝0, 1, 2…-տվյալ առարկայից, տվյալ կիսամյակում
ԱՄՑ=—————————- առաջադիմության ընդհանուր միավոր, K1,K2…-նույն
K1 + K2 + K3….
առարկայից տվյալ կիսամյակում կրեդիտի քանակը
Առաջադիմության ընդհանուր միջին ցուցանիշ ԱԸՄՑ կամ միջին որակական ցուցանիշ ՄՈԳ
01xK1+02xK2+….. 01, 02…տվյալ ժամանակահատվածում առարկայի միավոր,
ՄՈԳ=—————– K1,K2,K3…. տվյալ ժամանակահատվածում
K1 + K2 + K3….
ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Ի՞նչ ուղիներ առաջադրեց որակավորումների ճանաչման Լիսաբոնի կոնվենցիան:
Գիտակցելով, որ բարձրագույն կրթությունը էական դեր է խաղում խաղաղության, փոխըմբռնման ու հանդուրժողականության խթանման գործում, նպաստում է ժողովուրդների եւ պետությունների միջեւ փոխվստահության հաստատմանը, եվրոպական երկրները սկսեցին քայլեր ձեռնարկել որակավորման անառաչ ճանաչման եւ կրթության իրավունքի ուղղությամբ:
Այդ նպատակով 1997թ. ապրիլի 11-ին Լիսաբոնում ընդունվեց եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիա: Արդյունքում, նախանշվեցին որակավորումների ճանաչման պայմանների հետեւյալ հստակեցումները.
-Ճանաչման հարցերով իշխանության մարմինների իրավասությունը,
-որակավորումների գնահատմանը վերաբերող հիմնական սկզբունքները,
-բարձրագույն կրթությունը շարունակելու հնարավորությունները,
-ուսման ժամանակաշըրջանի ճանաչումը,
-որակավորումների ճանաչման տեղեկատվական ապահովվածությունը,
-որակավորումների ճանաչման մեխանիզմները:
Միաժամանակ, Լիսաբոնի կոնվենցիան մեծ կարեւորություն տվեց ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքին: Արձանագրվեց նաեւ, որ եվրոպական տարածաշրջանի որեւէ երկրում ստացած ուսման վկայականների, դիպլոմների եւ գիտական աստիճանների ճանաչումը կարեւոր միջոց է ակադեմիական շարժունակությունը խթանելու համար:
Ի՞նչ նպատակներով ընդունվեց «Համալսարանական ազատությունների խարտիան»:
Եվրոպայում հասունացավ այն գաղափարը, որ համալսարանը երաշխավորն է ավանդույթների, եւ իր գործունեությամբ վերացնելով աշխարհագրական եւ քաղաքական սահմանները` ստանձնում է տարբեր մշակույթների մերձեցման եւ փոխազդեցության առաքելությունը: Ելնելով այս հիմնադրույթից` Բոլոնիայում 1998 թ. սեպտեմբերի 18-ին ստեղծվեց «Համալսարանական ազատությունների խարտիա»` հետեւյալ հիմնարար սկզբունքներով:
1.Համալսարանը հասարակության ոլորտում աշխարհագրորեն եւ պատմական տարբեր ժառանգորդությամբ ձեւավորված ինքնավար հաստատություն է, որտեղ հասարակության կարիքների բավարարման համար իրականացվող գիտահետազոտական աշխատանքները եւ ուսուցումը պետք է անկախ լինեն քաղաքական եւ տնտեսական իշխանություններից:
2.Գիտահետազոտական աշխատանքները եւ ուսուցումը պետք է միասնական լինեն եւ համապատասխանեն հասարակական փոփոխվող պահանջներին:
3.Գիտահետազոտական աշխատանքների եւ ուսուցման ազատությունը բուհական կյանքի հիմնարար սկզբունքն է: Մերժելով անհանդուրժողականությունը եւ ընդունելով երկխոսության ձեւը` համալսարանը դասախոսների համար կատարյալ վայր է` գիտահետազոտական աշխատանքները զարգացնելու եւ գիտելիքներ փոխանցելու, ինչպես նաեւ ուսանողների համար, որոնք ցանկանում են հարստանալ այդ գիտելիքներով:
4.Գիտելիքների էական զարացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաեւ կրթության առաջադիմության համար համատեղ ծրագրերի իրականացում: Այսպիսով, համալսարանները պետք է խրախուսեն դասախոսների եւ ուսանողների շարժունակությունը, ընդունեն օտարերկրյա դասախոսների եւ ուսանողների հավասար կարգավիճակը, գիտական աստիճանները, քննությունների արդյունքները: