ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ 2023-2024 ուստարվա ընդունելություն
Հայկական բժշկական ինստիտուտը ստեղծվել եւ սկսել է իր գործունեությունը 1990թ.:
- Այսօր ինստիտուտում գործում են 45 ամբիոններ եւ ցիկլեր, աշխատում են շուրջ 150 աշխատակիցներ, որոնցից 27-ը գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ են:
- ՀԲԻ -ում գործում են 2 ֆակուլտետներ՝ բուժական եւ ստոմատոլոգիական:
- Բուժական ֆակուլտետում ուսման տեւողությունը 6 տարի է, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի:
- ՀԲԻ-ի ամբիոնները տեղակայված են «էրեբունի» բժշկական կենտրոնում (հիմնական բազա) եւ 20 այլ կլինիկական բազաներում, ինչպես նաեւ իր սեփական մասնաշենքում:
- ՀԲԻ-ի շրջանավարտներն ստանում են պետական նմուշի դիպլոմ (լիցենզիա N 006, ինստիտուցիոնալ հավատարմագիր N 39):
ՀԲԻ -ում անցած տարիների ընթացքում ուսանել եւ ավարտել են շուրջ 4.000 բժիշկներ, ովքեր ներկայումս հաջողությամբ աշխատում
են ինչպես ՀՀ- ում, այնպես էլ արտասահմանյան երկրներում:
- Բուհի շրջանավարտներից շատերր պաշտպանել են գիտական թեզեր եւ դասավանդում են իրենց մայր բուհում:
- Ինստիտուտում առկա են անհրաժեշտ պայմաններ կրթական գործրնթացն ապահովելու համար:
- Ինստիտուտն ունի իր գրադարանր՝ շուրջ 20.000 դասագրքերով, եւ բոլոր ուսանողներին ապահովում է պահանջվող մասնագիտական գրականությամբ:
♦ՀԲԻ կարող են րնդունվել միջնակարգ (միասնական քննությունների արդյունքներով), միջնակարգ մասնագիտական եւ այլ բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներ:
♦ Ուսուցումը վճարովի է:
♦Միասնական քննությունների արդյունքում երկու առարկաներից 32 (երեսուներկու) եւ ավելի նիշ հավաքած դիմորդները ՀԲԻ-ում կսովորեն անվճար հիմունքներով:
Հասցեն’ Երեւան, Տիտոգրադյան 14 Հաւկական բժշկական ինստիտուտ Հեռ. (+374) 10.45.19.23
էլ փոստ՝ armmedin@gmail.com
Կայք՝ www.armedin.am