Սույն թվականի ապրիլի 7-ին կայացավ Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր՝ Լ. Գ. Ասատրյանի հերթական հանդիպումը 5-րդ կուրսի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների հետ: Եթե ուսումնական տարվա սկզբի հանդիպումներին քննարկվում էր տվյալ ուսումնական տարվա կրթական կոնցեպտը, ապա տարեվերջի հանդիպումները հիմնականում ներկայացվում են ուսումնական տարվա ավարտական խնդիրները, մասնավորապես ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներին ներկայացվեց առաջիկայում ինստիտուտի ավարտական քննություննների կազմակերպման ընթացքը, հարցաշարերի բովանդակությունը, գնահատման մոտեցումները և այլ կազմակերպչական հարցերը կապված ավարտական քննությունների հետ: Այնուհետև ուսանողները տարբեր հարցեր ուղղեցին ռեկտորին , մասնավորապես հետդիպլոմային կրթության՝ օրդինատուրայի ընդունելության հետ կապված պետական բժշկական համալսարանում և Ազգային Առողջապահության ինստիտուտում: Ուսանողները կրկին հարց բարձրացրեցին, որ դիպլոմների հանձնումը ձգձգվում է և հաճախ խոչընդոտ է հանդիսանում, փաստաթղթերի ներկայացմանը օրդինատուրա: Ռեկտորը բացատրեց, որ դիպլոմների ստացումը կախված է նախարարության գործունեության հետ և ինստիտուտը կձգտի արդարացնել դրանց ստացումը, քաջ հասկանալով, որ ի տարբերություն այլ բուհերի, բժշկական կրթության պարտադիր պահանջն է հետդիպլոմային կրթությունը ՝օրդինատուրայում: Ռեկտորը նաև տեղեկացրեց ուսանողներին, որ գրադարանը համալրվել է բավականին քանակությամբ արդիական մասնագիտական դասագրքերով, մասնավորապես՝ օրթոպետիկ և վիրաբուժական ստոմատոլոգիա առարկաններից և խորհուրդ տվեց անպայման գրադարանից վերցնել այդ ժամանակակից դասաքրքերը ավարտական քննություներին ավելի արդյունավետ պատրաստվելու համար:
Բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողները, բազմաթիվ խնդիրներ առաջադրեցին ռեկտորի առջև մասնավորապես Էրեբունի հիվանդանոցի դասասենյակների բարվոք լինելու վերաբերյալ, ինչպես նաև հիվանդանոցում ուսանողներին պատշաճ վերահսկվող հանդերձարան տրամադրելու վերաբերյալ, իմունոլոգիայի և գինեկոլոգիայի արդիական դասագրքերը ձեռք բերելու խնդրով: Ուսանողները տարբեր հարցերով հանդես եկան թե ՀԲԻ-ի դիպլոմը, որ երկրներում է ճանաչվում: Ռեկտորը պատասխանեց, որ ինստիտուտը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ և բոլոր այն երկրներում որտեղ ՀՀ-ն նոստրիֆիկացրել է իր կրթական փաստաթուղթը, այդ երկրներում դիպլոմը ճանաչվում է, սակայն շատ երկրներում բժշկի մասնագիտությունը լիցենզավորման ենթակա գործ է, որը և պարտադրում է տվյալ երկրներում աշխատանքի իրավունք ստանալու համար հանձնել քննություններ: Ռեկտորը չողջունելով արտագաղթի երևույթը նշեց որ ինստիտուտի շրջանավարտների 95 % աշխատում են ըստ մասնագիտության, այդ թվում ունենք շրջանավարտներ՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Հունաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում և այլուր:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ուսումնական գործընթացը բարելավմանը միտված տարբեր հարցեր: Ռեկտորը հաջողություն մաղթեց ուսանողներին առաջիկա քննաշրջանում, ինչպես նաև հորդորեց ակտիվ մասնակցություն ունենալ մայիսին կայանալիք ՀԲԻ-ի 10-րդ ուսանողական գիտաժողովին: