Վիկտորյա Հովհաննիսյան
Ավարտելով Երեւանի № 128 դպրոցը, 1995թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ավարտելով բուհը, 2001-2003թթ. ուռուցքաբանության գծով կլինիկական օրդինատուրա է անցել Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 2004-2008թթ. աշխատել է պրոկտոլոգիայի բաժանմունքում: 2008-ից մինչ օրս աշխատում է որովայնային ուռուցքաբանության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ: 2010թ. պաշտպանել է թեկնածուաական թեզ, բժշկական գիտությունների թեկնածու է:
Ինգա Ավանեսյան
Նա երազում էր դատապաշտպան դառնալ: Սակայն ընդառաջ գնալով մանկաբարձուհի մոր ցանկությանը, դպրոցն ավարտելուց հետո Ինգան ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտ: Այսօր նա աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը: Սիրում է իր աշխատանքը, տարիների ընթացքում սովորածը, ստացած գիտելիքներն ու պրակտիկ ունակությունները կիրառում հանուն կանանց առողջության:
Ավարտելով ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը, Ինգան անցավ ինտերնատուրա «Ընդհանուր պրակտիկայի բժիշկ» մասնագիտությամբ, ապա կլինիկական օրդինատուրա Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտում:
Նրա աշխատանքային ճանապարհն սկսվեց 2004թ. առողջության հայ-ամերիկյան կենտրոնում, որտեղ աշխատեց մանկաբարձ-գինեկոլոգ: 2008թ. պաշտպանել է թեկնածուական թեզ:
Լուսինե Ոսկանյան
1997 թվականին ավարտել է ՀԲԻ-ի բուժ. ֆակուլտետը 1998 ավարտել է ինտերնատուրան ընդհանուր բժշկի որակավորմամբ: Անցել է աշխատանքի որպես կրտսեր
գիտ.աշխատող համաճարակաբանության ՀՀԱՆ Համաճարակաբանության, վիրուսաբանության ինստիտուտում: Պաշտպանել է թեկնածուական թեզ ակադեմիկոս Յուրի Թադեւոսի Ալեքսանյանի ղեկավարությամբ: Գիտական աշխատանքները նվիրված են “Էնտերալ և պարէնտերալ վիրուսային հեպատիտներ՛՛ի իմունաբանական հարցերին: Գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկի հեղինակ է : Ներկայումս աշխատում է թիվ 11 պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ, ինչպես նաև դասավանդում է ՀԲԻ-ում տեսական իմունաբանության ծրագիրը: 2001 թվականից հանդիսանում է ՀԲԻ-ի “Էրեբունի” պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը:
Տաթևիկ Խաչատրյան
Ավարտելով ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը, Տաթևի կն անցել է կլինիկական օրդինատուրա սրտի վիրաբուժությունից, ՌԴ Բակուլևվի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
Պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ապա վերադարձել է Հայաստան եւ աշխատել Զեյթունի «Սիրտ-անոթ» կենտրոնում, «Նորմեդ» բժշկական կենտրոնում:
Աշոտ Առուշանյան
1998 թ-ին ավարտել է ՀԲԻ-ը: Նույն թվականին ընդունվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնը` որպես օրդինատոր, 2000 թ.`ընդուվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Ունի հրատարակված 20 գիտական աշխատանք: Աշխատում է ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Բակուլևի անվան սիրտանոթային գիտական կենտրոնում` որպես կրտսեր գիտ. աշխատող:
Զոյա Օհանյան
Գերազանցությամբ ավարտելով Երեւանի թ. 2 բժշկական ուսումնարանը, Զոյան աշխատանքի է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում: Զուգահեռաբար, 1991-1997թ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: 2000թ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա համաճարակաբանության գծով: Շուրջ 9 տարի է, ինչ աշխատում է որպես համաճարակաբան «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մասնագիտացել է հոսպիտալային համաճարակաբանության գծով:
2008թ. պաշտպանել է թեզ «Ինֆեկցիոն հսկողության սկզբունքները ներհիվանդանոցային ինֆեկցիաների նկատմամբ բազմապրոֆիլ ստացիոնարի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում» թեմայով եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2016թվականից դասավանդում է Հայկական բժշկական ինստիտուտում:
Վահե Ազատյան
Հայկական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո անցել է ինտերնատուրա «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկայում: Ապա աշխատանքի անցել նույն տեղում եւ համատեղությամբ դասավանդել բժշկական ուսումնարանում: 2006թ. ընդունվել է Առողջապահության ազգային ինստիտուտի ասպիրանտուրա պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնում: 2010թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հովհաննես Ստեփանյան
Սովորել է Գոգոլի անվան թ. 35 դպրոցում: 1993թ. ընդունվել է № 2 բժշկական ուսումնարան: Ավարտելուց հետո 1996-1998թթ. ծառայել է Հայոց բանակում: 1998թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում և դարձել պլաստիկ վիրաբուժ: 2008թ. –ից աշխատում է «Երևան» բժշկական կենտրոնում որպես պլաստիկ վիրաբույժ:
Կարեն Կարական
1997 թ-ին ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ներկայումս ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն է: Վերապատրաստվել է Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում, 6 գիտական հոդվածների համահեղինակ է, 2 գյուտի եւ 2 ուսումնական ձեռնարկի համահեղինակ: «ԴԿԱ-ԴԵՆՏ» ստոմոտոլոգիական կլինիկայում զբաղվում է իր մասնագիտությամբ:
Իրինա Վիրաբյան
Ավարտելով Ախալցխայի թիվ 3 դպրոցը, 2001թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 2007թ. ավարտելով բուհը, կլինիկական օրդինատուրա է անցել Առողջապահության Ազգային Ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում: 2009-ից աշխատում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, որպես հոգեբույժ:
Սուսաննա Ասատրյան
Դպրոցը գերազանցության մեդալով ավարտելուց հետո առանց վարանելու դիմեց Հայկական բժշկական ինստիտուտ, քանի որ համոզված էր և ծանոթ ինստիտուտի կրթական բարձր որակին: Բժշկի մասնագիտության ընտրությունը իր մեջ կասկած չէր հարուցում, սերը այդ մասնագիտության հանդեպ ձևավորվել էր մանկուց: Նա շարունակողն էր ընտանեկան ավանդույթի՝ հանդիսանալով բժիշկների ընտանիքի երրորդ սերունդը:
2004թ. գերազանցությամբ ավարտել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը և շարունակել ուսումը կլինիկական օրդինատուրայում «Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ Ազգային առողջապահության ինստիտուտում: Ավարտելուց հետո 2006թ. անցել է աշխատանքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որպես բժիշկ–էնդոկրինոլոգ: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Մոսկվայում, Ավստրիայում, Իսպանիայում: Հեղինակ է գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկի: Աշխատանքի հետ համատեղ դասավանդում է Հայկական բժշկական ինստիտուտում:
Արման և Վերժինե Ամիրխանյաններ
Բժշկության հանդեպ հետաքրքրությունը նրանց մոտ առաջացավ դեռ փոքր հասակից: Քույր ու եղբայր հաճախ էին գալիս վիրաբույժ մորաքրոջ՝ Ա.Գ.Գևորգյանի աշխատավայր և ականատես լինում բժշկի աշխատանքին: Իրարից անկախ Վերժինեն ու Արմանը կայացրեցին իրենց որոշումը՝ դառնալ բժիշկ: Վերժինեն ու Արմանը ավարտել են Հայկական բժշկական ինստիտուտը: 2009-2011թթ. Վերժինեն «պրոկտոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա է անցել Ազգային Առողջապահության ինստիտուտում: 2013թ. վերապատրաստվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 2013-ից աշխատում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես՝ Վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ:
Հայկական բանակում իր պարտքը կատարելուց հետո Երեւանի պետական բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրա անցավ նաև Արմանը: Ու դարձյալ աշխատանքային ճանապարհը ուղղորդեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Այսօր Արմանն ու Վերժինեն Ա.Գ.Գևորգյանի հետ ստեղծել են ԱՎԱ պրոկտոլոգիայի բժիշկների մասնագիտացված խումբ ու աշխատում են միասին:
Բագրատ և Էդուարդ Ոսկանյաններ
Բագրատ եւ Էդուարդ Ոսկանյան եղբայրները վիրաբույժներ են: Բագրատն աշխատում է Աշոցքի շրջանի «Տիրամայր Նարեկացի» հիվանդանոցում, որպես մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ, իսկ Էդվարդը` Երեւանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժնում, որպես ուրոլոգ: Բժշկություն տանող նրանց ճանապարհը սկսվել Հայկական բժշկական ինստիտուտից: Բագրատը ՀԲԻ եկավ բուհի հիմնադրման առաջին տարում՝ 1990թ.: Բուհում տիրող մթնոլորտը, պրոֆեսաորադասախոսական կազմի և ուսուցման որակը ավելին էր սպասվածից: Ուստի 3 տարի անց եղբորը Էդվարդին եւս խորհուրդ տվեց դիմել ՀԲԻ: Ուսումն ավարտելուց հետո Բագրատը մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ Սարատովի երկրամասի Էնգելսկ քաղաքի Պերինատոլոգիայի կենտրոն՝ կլինիկական օրդինատուրա: 2001թ. ՀԲԻ-ն ավարտելուց հետո Սարատով մեկնեց նաև Էդվարդը: Անցնելով առաջնային մասնագիտացում Սարատովի բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնում, նա սկսեց մասնագիտական աշխատանքը Էնգելսկի հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնում: Ապա 2003-2005թթ. անցավ կլինիկական օրդինատուրա ուրոլոգիայի գծով: Վերադառնալով Հայաստան անցավ աշխատանքի «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ում:
Կարեն Հովհաննիսյան
1997 թ-ին ավարտել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ: Հետդիպլոմային կրթությունը շարունակել է Շվեդիայի Լունդ քաղաքի համալսարանի հասարակական առողջության եւ շրջակա միջավայրի ֆակուլտետում: Մի շարք գիտական աշխատանքերի և հոդվածների հեղինակ է:
Նառա Բաղդասարյան
Նա մեծացել է բժիշկների ընտանիքում: «Դեռ փոքրուց նույնիսկ երկընտրանք չի եղել: Այնքան հաստատակամ էի բժիշկ դառնալու որոշման մեջ»,-ասում է Նառան:Ավարտելով ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը, Նառա Բաղդասարյանն ուսումը շարունակեց ԱԱԻ կլինիկական օրդինատուրայում եւ դարձավ գաստրոէնտերոլոգ: Նա երախտագիտությամբ ու շնորհակալության զգացումով է խոսում նաև իր այն ուսուցիչների մասին, ովքեր կլինիկական օրդինատուրայում ամեն ինչ արեցին` որպես մասնագետ իր կայացման համար:
Այսօր Նառա Բաղդասարյանն աշխատում է «Նոր Արաբկիր» ԱԿ-ում: Սիրում է իր աշխատանքը, իր հիվանդներին:
Աշոտ Հովհաննիսյան
Բժշկության հանդեպ սերը նրան փոխանցվեց եղբորից, ով ստոմատոլոգ լինելով, խորհուրդ տվեց դառնալ ատամնատեխնիկ: Մի քանի տարի որպես ատամնատեխնիկ աշխատելուց հետո զգաց, որ ավելին իմանալու ձգտում կա: Ու դարձավ Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող: 1995թ. ՀԲԻ-ն ավարտելուց հետո սկսեց բժշկի պրակտիկան, որն էլ հաջողությամբ շարունակում է իր սեփական կլինիկայում:
Վրույր Ուդումյան
Հայկական բժշկական ինստիտուտում ուսանել է 1994-2000թթ: Մինչ այդ հասցրել էր գերազանցությամբ ավարտել Երեւանի թիվ 2 բժշկական ուսումնարանը եւ ծառայել հայոց բանակում: Այսօր նա վիրաբույժ է եւ աշխատում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում: Շուրջ 10 տարի որպես վիրաբույժ աշխատել է «ՄՑԽ » կենտրոնում: Վրույրը գոհ ու շնորհակալ է իր ճակատագրից, որ բախտ է ունեցել սովորելու ՀԲԻ-ում, իսկ կլինիկական օրդինատուրայում աշակերտել է ճանաչված վիրաբույժ, պրոֆեսոր Զ. Ա. Տեր-Ավետիքյանին, ով դարձել է նրա ուսուցիչը եւ ում հետ աշխատում է մինչ օրս:
Անահիտ Մխիթարյան
1990թ. դարձավ նոր իր գործունեությունը սկսած Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող: 1995-ին ավարտեց բուհը, 1996-ին ինտերնատուրան: Ու անմիջապես աշխատանքի առաջարկ ստացավ ` ՙԻնտելեկտ՚ստոմատոլոգիական կլինիկայից: Այսօր Անահիտ Մխիթարյանն ապրում և աշխատում է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա (Դուբայից ոչ հեռու) քաղաքում, քանի որ 2006թ. ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել է այնտեղ:
Լուսինե Սարգսյան
2001-2007թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտում: Ապա կլինիկական օրդինատուրա է անցել Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում: Աշխատել է տարբեր ստոմատոլոգիական կլինիկաներում: Ներկայումս աշխատում է «Վան» ստոմատոլոգիական կլինիկայում, սիրում է իր աշխատանքը, փորձում այն օգտակար ու հետաքրքիր դարձնել: 2015թ. ՀԲԻ-ի գիտխորհրդի նիստը հավանություն տրվեց Լուսինե Սարգսյանի «Պարօդոնտոլոգիա, պարօդոնտի հիվանդություններ» ուսումնական ձեռնարկի հրատարակմանը:
Տաթևիկ Ղազարյան
Ավարտելով Արմավիրի մարզի Հուշակերտի միջնակարգ դպրոցը, 2003թ. ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: 2009թ. գերազանցությամբ ավարտելով բուհը, ընդունվեց ԱԱԻ կլինիկական օրդինատուրա «մանկաբարձություն եւ գինեկոլոգիա» մասնագիտությամբ: Հաջողությամբ ավարտելով կլինիկական օրդինատուրան, աշխատանքի անցավ «Հիսուսի մանուկներ» Քեւօրք եւ Անիթա Փակումեանների հիշատակի առողջության կենտրոնում, որպես կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավար: Զուգահեռաբար հերթապայում էր նաեւ «Արմավիր» ԲԿ-ի ծննդատանը:
Ներկայումս աշխատում է «Մեծամոր» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքում:
Սիրարփի Մանուկյան
1998-2003թթ. սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի թարգմանչական ֆակուլտետում, ստանալով ֆրանսերեն լեզվի թարգմանչի որակավորում: 2005թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ: 2011թ. բուհն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրա է անցել Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնում:
Ներկայումս զբաղվում է բուժական կոսմետոլոգիայով. հիմնել է իր սեփական «Սառա» բժշկական կենտրոնը:
Մարինա Քոսյան
2009թ. թ-ին ավարտել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ: 2009-2012թթ. «Նյարդաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ներկայումս աշխատում է «Արթմեդ» բժշկական կենտրոնում որպես նյարդաբան:
Դավիթ Հակոբյան
1996 թ-ին ավարտել է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Հիմնել է «Արեգակ» ստոմ. կլինիկան: Աշխատում է եւ որպես տնօրեն, եւ որպես պրակտիկ բժիշկ-ստոմատոլոգ: Վերապատրաստվել է Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում:
Քրիստինե Ղարաբաղցյան
Գերդաստանում շատ բժիշկներ ունենք: Սակայն ես դարձա առաջին ստոմատոլոգը: 1997թ. ավարտեցի Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2001-ից մինչեւ օրս աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ – նշում է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ Քրիստինե Ղարաբաղցյանը2005թ. վերապատրաստվել է Գերմանիայում:
Ռոբերտ Անտոնյան
2006թ. ավարտելով Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ նա Առողջապահության ազգային ինստիտուտում անցավ կլինիկական օրդինատուրա հոմեոպաթիա մասնագիտությամբ: Այսօր Ռոբերտ Անտոնյանն աշխատում է որպես բժիշկ-հոմեոպաթ:
ՀԲԻ ընդունվելը նշանակալից իրադարձություն էր Ռոբերտի համար ոչ միայն նրանով, որ արվեց առաջին քայլը բժիշկ դառնալու ճանապարհին, այլեւ նրանով, որ նա ուսանող դարձավ չորրորդ անգամ:Ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, նա ուսումը շարունակեց մագիստրատուրայում, ապա ասպիրանտուրայում: Այն ավարտելուց հետո աշխատեց որպես համակարգերի, համալիրների եւ համակարգչային ցանցի ինժեներ: Գերմանուհի հոմեոպաթ Սաբինա Ցիմերմանի հետ հանդիպումը եղավ ճակատագրական: Գերմանուհին ՙԷրեբունի՚բժշկական կենտրոնում հոմեոպաթիայի դասընթացներ էր անցկացնում: Ռոբերտը լինելով գերմաներեն սիրողների երիտասարդական ակումբի անդամ, վերապատրաստման նպատակով մեկնեց Գերմանիա: Վերադառնալուց հետո ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի բժիշկ-ընկերները խորհուրդ տվեցին նրան դիմել Հայկական բժշկական ինստիտուտ:
Կարինե Պետրոսյան
Այսօր Հայկական բժշկական ինստիտուտի ԱՄԻ դենտ կլինիկայի ստոմատոլոգ Կարինե Պետրոսյանը ուսուցանում է ՀԲԻ-ի ուսանողներին, փոխանցելով իր գիտելիքները ու փորձը իր սաներին: Մինչ Հայկական բժշկական ինստիտուտ ընդունվելը նա ավարտեց Երեւանի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուտետը: Ավարտելուց հետո անցավ աշխատանքի նույն ինստիտուտում: Սակայն սերը դեպի բժշկությունը Կարինեին ուղղորդեց դեպի ՀԲԻ: 1990թ. Կարինեն եւ իր եղբայրը դարձան ՀԲԻ-ի առաջին ուսանողներից: Ինստիտուտը եւ ինտերնատուրան հաջողությամբ ավարտելուց հետո Կարինեն աշխատանքի անցավ Օշականի վերականգնողական կենտրոնում որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ 2005թ.-ից կրկին ընդունվեց ՀԲԻ-ի արդեն որպես ստոմատոլոգ-մանկավարժ: Նա վարում է թերապեւտիկ ստոմատոլոգիայի ֆանտոմայինկուրսը:
Կարեն Ղարիբյան
2000թ ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2000-2001թթ. մասնագիտացել է ինտերնատուրայում ստոմատոլոգիա մասնագիտությամբ և ստացել «բժիշկ-ստոմատոլոգի» որակավորում: 2009թ. կլինիկական օրդինատուրա է անցել Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում: 2003թ. աշխատում է իր իսկ հիմնած «ԱՁ Կարեն Ղարիբյան» ստոմատոլոգիական կլինիկայում:
Կարինե Ղարիբյան
Եթե շատերը Հայկական բժշկական ինստիտուտի մասին լսում էին ուրիշներից, ապա Կարինե Ղարիբյանը ՀԲԻ եկավ իմանալով այստեղ տիրող իրավիճակի, դասախոսական կազմի որակի եւ շատ այլ բաների մասին: Նրա մայրը աշխատում է Հայկական բժշկական ինստիտուտում: 1998թ. ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուտետը: 1998-1999թթ. սովորել է ինտերնատուրայում «Բուժական գործ» մասնագիտությամբ և ստացել «ընդհանուր բժշկի» որակավորում: 2010թ. կլինիկական օրդինատուրա է անցել Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում «Ակնաբուժություն» մասնագիտությամբ: 2000թ. մինչ օրս աշխատում է Երեւանի երկաթուղու պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-ակնաբուժ:
Գալստյան Լեւոն
2001 թ գերազանցությամբ ավարտել է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ուսանողական տարիներից հետաքրքրություն է դրսևորել դիմածնոտային վիրաբուժություն առարկայի հանդեպ դառնալով ՀԲԻ-ի վրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Յու.Մ. Պողոսյանի լավագույն սաներից: 2001-2004թթ. Ազգային առողջապահության ինստիտուտում անցել է օրդինատուրա դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ եւ անցել աշխատանքի իր մասնագիտությամբ: Ներկայումս ղեկավարում է ՙՙՇենգավիթ՚՚բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքը: Հեղինակ է գիտական հոդվածների: Տարբեր տարիների դասավանդել է ՀԲԻ-ում:
Բեգոյան Դիանա
2013 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ բժիշկ-ստոմատոլոգի որակավորմամբ: Ինստիտուտն ավարտելուց հետո Դիանա Բեգոյանն անցել է պրակտիկ աշխատանքի՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, աշխատանքը համատեղում է դասախոսական աշխատանքի հետ ՀԲԻ-ում:
Մովսիսյան Ժորժիկ
2011 թ.ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավրիատը , 2013թ. մագիստրատուրան: 2015 թվականին ավարտել է օրդինատուրան Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր ստոմատոլոգիա մասնագիտությամբ: Անցել է աշխատանքի ԱՄԻ ԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկայում, մինչև 2018թթ դեկտեմբեր ամիսը դասավանդել է ՀԲԻ-ում:
Գոհար Պեպոյան
Դեռ փոքրուց Գոհարը երազում էր այնպիսի մասնագիտություն ընտրել, որ կարողանար օգնել մարդկանց: «Բոլոր մարդիկ էլ կյանքի ընթացքում տարբեր դժվարություններ, հուսալքության պահեր են ունենում: Եվ որքան են ուրախանում, երբ իրենց կողքին հայտնվում է հույս ու լույս տվող մեկը: Ուստի ես ցանկանում էի դառնալ այդպիսի մեկը»- հիշում է Գոհարը:
2001թ. դպրոցն ավարտելուց հետո Գոհարն ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ուսումնառության տարիները ՀԲԻ-ում անցան ակնթարթի պես: Թեև մեծացել էի բժիշկների շրջապատում, սակայն իմ դասախոսների շնորհիվ մի ուրույն սիրով կապվեցի բժշկությանը,- պատմում է Գոհարը:
2007-2009թթ. կլինիկական օրդինատուրա անցավ Առողջապահության Ազգային Ինստիտուտի ՙՙՀոգեբուժության՚՚ամբիոնում, որն ավարտելուց հետո ընդունվեց աշխատանքի «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի առաջին բաժանմունքում, որպես հոգեբույժ: 2011-ի նոյեմբերից նրան վստահվեց նույն բաժանմունքի վարիչի պարտականությունները:
Գայանե Մելիք-Օհանյան
1997թ. հորաքրոջ խորհրդով դիմեց ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետ: «Սկզբնական շրջանում չէի պատկերացնում իմ ընտրած մասնագիտության լրջությունը: Կարճ ժամանակ անց հասկացա, որ իմ մեջ ծնվել է սեր բժշկության հանդեպ ու սկսեցի սովորել սիրով ու հաճույքով: Ժամանակի ընթացքում այդ սերն այնքան մեծացավ, որ ես պատրաստ էի հաղթահարել ցանկացած խոչնդոտ՝ իմ ուսումը բժշկական բուհում ավարտելու համար»- պատմում է Գայանեն: Իր նպատակը հստակորեն տեսնող Գայանե Մելիք-Օհանյանը 3-րդ կուրսից սկսած դասերից հետո աշխատում էր դեղատանը:
2003թ. բուհն ավարտեց գերազանցության դիպլոմով: 2003-2006թթ. Գայանեն անցավ կլինիկական օրդինատուրա ԱԱԻ-ի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնում: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո անցավ աշխատանքի «Արաբկիր» երեխաների և դեռահասների առողջության կենտրոնում: 2008թ. բուժհիմնարկի ղեկավարությունը փորձի փոխանակաման ծրագրի շրջանակներում նրան գործուղեց Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնական հիվանդանոց վերապատրաստման: Վերապատրաստումից հետո Գայանեն ընդունվեց Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետ: Ներկայումս Գայանե Մելիք-Օհանյանը ապրում և աշխատում է Բելգիայում:
Գևորգ և Գիսանե Շաքարյաններ
Գևորգն ու Գիսանեն ամուսիններ են: Նրանք ծանոթացել են Հայկական բժշկական ինստիտուտում և կապել իրենց ճակատագրերը: Ինստիտուտն ավարտելուց հետո նրանք երկուսն էլ ուսանել են կլինիկական օրդինատուրայում՝ մաշկային և վեներական հիվանդությունների գծով: Գևորգն այսօր աշխատում է, որպես բժիշկ մաշկա-վեներոլոգ՝ Մաշկաբանության և ՍՃՓՀ գիտական կենտրոնում, իսկ Գիսանեն՝ «Հելիոս» կենտրոնում, որպես գլխավոր կոսմետոլոգ:
Հարություն Կարապետյան
2005թ. ավարտելով ՀԲԻ-ի Բուժական ֆակուլտետը, Հարությունը կլինիկական օրդինատուրա է անցել Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում: Ապա վերադարձել է Երևան և կլինիկական օրդինատուրա անցնել օրթոպեդիայի և վնասվածքաբանության գծով և դարձել է օրթոպեդ վնասվածքաբան: Շուրջ մեկ տարի աշխատել է ԼՂ Մարտակերտի հիվանդանոցում: Ներկայումս աշխատում է Երևանի №.2 կլինիկական հիվանդանոցի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում, որպես օրթոպեդ-վնասվածքաբան:
Արմեն Մուրադյան
Դպրոցն ավարտելուց հետո 1999թ. Արմենն ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ծառայել է հայոց բանակում, ապա շարունակել ուսումը և 2008թ. ավարտել բուհը: Առողջապահության ազգային ինստիտուտում «Սրտային վիրաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցնելուց հետո ընդունվել է աշխատանքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որպես կրտսեր վիրաբույժ: Այժմ նա որպես կայացած մասնագետ աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքում:
Լիլիթ Վաղրամյան
1994-2000թթ. Լիլիթը սովորել և ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Այժմ ապրում է ԱՄՆ-ում: Համագործակցում է ECFMG կազմակերպության հետ: Հաջողությամբ անցել է բժշկի լիցենզավորման 2 փուլերը: Ներկայումս պատրաստվում է լիցենզավորման վերջին քննությանը: Միաժամանակ աշխատում է էնդոկրինոլոգիական մասնավոր կլինիկայում, որպես հիվանդների կոորդինատոր:
Վիկտորյա Շահբազյան
Ավարտելով Երևանի «Քվանտ» վարժարանը, Վիկտորիան 2002թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Բուհն ավարտելուց հետո 2009-2012թթ. անցել է կլինիկական օրդինատուրա Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի արյունաբանության ամբիոնում:
Ներկայումս աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ի արյան փոխներարկման բաժանմունքում, որպես արյունաբան – տրանսֆուզիոլոգ:
Գալինա Մարտիրոսյան
Ծնվել է Երևանում: Մանկության տարիների մի մասն անցկացրել է Կիևում և սովորել այնտեղ: Ապա տեղափոխվել է Երևան և ավարտել թ. 182 դպրոցը: 2004-2010թթ. ուսանել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Կլինիկական օրդինատուրա է անցել Ազգային առողջապահության ինստիտուտում «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ: Աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնության ծառայությունում և Երևանի քաղաքային շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանում:
Դիանա Մանուչարյան
Դպրոցն ավարտելուց հետո Դիանան ընդունվեց Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: 2005թ. ավարտելով բուհը, ընտրեց ակնաբույժի մասնագիտությունը և կլինիկական օրդինատուրան անցավ Առողջապահության ազգային ինստիտուտում: 2005-2008թթ. աշխատեց Ստեփանակերտի Արմինե Փակումյանի անվան պոլիկլինիկայում: Ներկայումս աշխատում է Տյումենի «Վիզուս 1 աչքի միկրովիրաբուժության կենտրոն»-ում:
Կարգան Գալստյան
Բժշկության հանդեպ նրա սերն ու հետաքրքրությունը գալիս են գեներով: Բազմաթիվ բժիշկներ ծնած գերդաստանի զավակ Կարգան Գալստյանի համար ընտրությունն այլընտրանք չուներ: Ուստի հաջողությամբ ավարտելով զինվորական ծառայությունը հայոց բանակում, նա 2003-ին դիմեց Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ:2009թ. ավարտելով ՀԲԻ-ն, Կարգանը սովորել է ԱԱԻ կլինիկական օրդինատուրայում «ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ:
Ներկայումս աշխատում է Մարտունու բժշկական կենտրոնում որպես ստոմատոլոգ:
Զարուհի Պապիկյան
2004թ. գերազանցությամբ ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ավարտելով ինտերնատուրան ընդունվել է աշխատանքի ՙՙԴենտա Էլիտա՚՚ կլինիկայում` որպես բժիշկ ստոմատոլոգ: 2013թ-ից աշխատում է «VICTORIA CONSULTING LLC» դեղագործական ընկերությունում` որպես դեղորայքի վաճառքի գծով պատասխանատու:
Արմեն Անդրիասյան
2008թ. ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 2008-2010թթ. կլինիկական օրդինատուրա է անցել ԱԱԻ-ի սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում ամբիոնում: 2010-2013թթ. աշխատել է Հայկական բժշկական ինստիտուտում: 2013-2015թթ. օրդինատուրա է անցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնում: 2015թ-ից աշխատում է ՀՀ ԱՆԴԲԳԳԿ-ի Արագածոտնի մարզի բաժնում, որպես դատական բժիշկ:
Արսեն Գյուլիքեխվաև
Ծնվել և մեծացել է Աշխաբադում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է բժշկական ուսումնարանում և դարձել բուժակ: 24 տարեկանում տեղափոխվել է Երևան և սովորել Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: «Սրտաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցնելուց հետո 2013թ.-ից աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի կարդիոռեանիմացիայի, առիթմիոլոգիայի բաժանմունքներում, հերթապահում «Շտապ օգնություն» -ում:
Տաթևիկ Միքայելյան
Դպրոցն ավարտելուց հետո Տաթևիկը 1995-2001թթ. սովորել է ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ: Այնուհետև ավարտել է ՀՀ ԱՆ ԱԱԻ կլինիկական օրդինատուրան «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ: Նա աշխատել է Եղվարդի շտապ օգնության կայանում, Բուժական գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, իսկ 2010թ-ից աշխատում է Կոտայքի մարզի Զառ գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրնում, որպես տնօրեն և ընտանեկան բժիշկ:
Լևոն Խաչատրյան
2009թ. ավարտելով Հայկական բժշկական ինստիտուտը, կլինիկական օրդինատուրա է անցել «դիմա-ծնոտային վիրաբուժություն» մասնագիտությամբ: Վերապատրասվել է Գերմանիայի, Իսպանիայի Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաներում:
2012թ.-ից աշխատում է «Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» ԲԿ-ում որպես տնօրեն եւ դիմա-ծնոտային վիրաբույժ, համատեղությամբ նաև «Արամյանց» ԲԿ-ում` դիմածնոտային վիրաբույժ:
Զավեն Մայիլյան և Լուսինե Խաչատրյան
Զավեն Մայիլյանն ու Լուսինե Խաչատրյանը Հայկական բժշկական ինստիտուտի առաջին շրջանավարտներից են: Նրանք այս բուհում սովորելով՝ ոչ միայն դարձան ստոմատոլոգներ, այլ հենց այստեղ խաչվեցին նրանց կյանքի ուղիներն ու ծնվեց հայկական մի լավ ընտանիք:
Զավենն ու Լուսինեն սովորում էին նույն խմբում: Շուրջ 2 տասնամյակ է, ինչ Զավենն ու Լուսինեն միասին են ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ աշխատավայրում: Նրանք աշխատում են Մեծամորում, սեփական ստոմատոլոգիական կենտրոնում:]
Տիգրան և Լուսինե Համբարձումյաններ
ՌԴ Սամարա քաղաքում ապրող ու աշխատող Տիգրանն ու Լուսինեն ամեն անգամ Հայաստան այցելելիս այցելում են նաեւ Հայկական բժշկական ինստիտուտ, հանդիպում բուհի ղեկավարությանը, դասախոսներին: Նրանց համար հարազատ տուն է ՀԲԻ-ն: Չէ որ այստեղից է սկսվել նրանց` բժշկություն տանող ճանապարհի առաջին քայլերը: Այստեղ է սկսվել նրանց սիրո պատմությունը, որ հետո մի լավ ընտանիք պիտի դառնար: Տիգրանը հրապուրված էր վիրաբուժությամբ, Լուսինեն` էնդոկրինոլոգիայով: 1998թ. ՀԲԻ-ն ավարտելուց հետո Տիգրանը մեկնեց Սամարա: Սակայն ստացվեց այնպես, որ 4-րդ կուրսից Լուսինեն նույնպես հարկադրված էր ընտանիքի հետ տեղափոխվել Սամարա եւ ուսումը շարունակել այնտեղ: Սամարայի բժշկական համալսարանում կլինիկական օրդինատուրա անցնելուց հետո Լուսինեն դարձավ էնդոկրինոլոգ, իսկ Տիգրանը` ուռուցքաբան: 1998-2006թթ. Լուսինեն աշխատել է էնդոկրինոլոգիայի ամբիոնում, ապա աշխատանքի տեղափոխվել դեղագործական ընկերությունում: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո աշխատանքային ճանապարհը Տիգրանին ուղղորդեց դեպի ՌԴ ՆԳՆ համակարգ եւ նա դարձավ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի բուժծառայության պետ: 3 տարի ծառայելուց հետո նշանակվեց ՆԳՆ ռազմաբժշկական հանձնաժողովի ավագ բժիշկ-վիրաբույժ, ապա հոսպիտալի պետի տեղակալ: Տիգրանի անմնացորդ աշխատանքն աննկատ չի մնացել: Նա պատվոգրերի է արժանացել ՌԴ ՆԳՆ նախարարի եւ նրա տեղակալի կողմից:
Շավարշ Այվազյան
Ծնվել ու մեծացել է Ախալքալակում: Դպրոցն ավարտելուց հետո 2004-2010թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Ապա անցել է կլինիկական օրդինատուրա Առողջապահության Ազգային Ինստիտուտում <<անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա>> մասնագիտությամբ: Ներկայումս աշխատում է <<Էրեբունի>> ԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում որպես ռեանիմատոլոգ:
Սուսաննա Ռոստոմյան
2006-2011թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի բակալավրիատում, 2011-2013թթ.՝ մագիստրատուրայում: 2013-2016թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «քիթ-կոկորդ-ականջաբանություն» մասնագիտությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Շուրջ 1 տարի աշխատել է <Նյումեդ> բժշկական կենտրոնում, որպես քիթ-կոկորդ-ականջաբան: Ներկայումս աշխատում է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որպես քիթ-կոկորդ-ականջաբան:
Մարիամ Հովնիկյան
Դպրոցն ավարտելուց հետո 2008-2013թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի բակալավրիատում, 2013-2015թթ.` մագիստրատուրայում: Բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո անցել է կլինիկական օրդինատուրա «համաճարակաբանություն», ապա` «սրտաբանություն» մասնագիտություններով: Ներկայումս աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ում որպես սրտաբան և «Արտաշատ» ԲԿ-ում որպես հերթապահ սրտաբան:
2016թ.-ից աշխատում է նաև ՀԲԻ-ում` դասավանդում է պրոպեդևտիկա:
Գոռ Մելքումյան
2007-2011թթ սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավրիատում, 2011- 2013թթ մագիստրատուրայում: 2013-2014թթ ինտերնատուրա Մոսկվայում «Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան» ում: 2015 և 2019 թ Նովոսիբիրսկ քաղաքում ՝ «Նովոսիբիրսկի առողջապահական աշխատողների հետագա վերապատրաստմանկենտրոնում» մասնագիտական վերապատրաստում: 2014 թվականից առ այսօր աշխատում է Vital-N կլինիկայում (Նովոսիբիրսկ):
ԱԶԱՏ ՉԱԽՈՅԱՆ
Մեծացել է բժշկի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո 2008-2015թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:2015-2018թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «ուրոլոգիա, անդրոլոգիա» մասնագիտությամբ:Վերապատրաստվել է Ս Պետերբուրգում, Չեխիայում, Ավստրիայում:
Ներկայումս աշխատում է Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում որպես ուրոլոգ:
ԼՈՒՍԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Դպրոցն ավարտելուց հետո 2008թ. ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Ավարտելուց հետո անցել է կլինիկական օրդինատուրա «ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ:Աշխատել է տարբեր կլինիկաներում:
2016թ.-ից աշխատում է ՀԲԻ-ում, ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներին դասավանդում է պրոպեդեւտիկա եւ թերարդեւտիկ ստոմատոլոգիա: Միաժամանակ աշխատում է «Սահակյանդենտ» կլինիկայում:
Սարգիս Եղունյան
2015թ. ավարտելով Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, Սարգիսը ուսումը շարունակել է կլինիկական օրդինատուրայում <<նյարդավիրաբուժություն>> մասնագիտությամբ, Ուկրաինայում:
Ավարտելով օրդինատուրան, ընդունվել է ասպիրանտուրա:
Ներկայումս աշխատում է <<Էրեբունի>>ԲԿ -ի նյարդավիրաբուժական բաժանմունքում, որպես նյարդավիրաբուժ:
Կարինա Առաքելյան
Երբ տարիներ առաջ նա եկավ Հայկական բժշկական ինստիտուտ, արդեն կայացրել էր որոշումը, որ վիրաբույժ է դառնալու: 2012թ. աշխատանքային ճանապարհն նրան տարավ «Շենգավիթ» ԲԿ, ապա CMS ԲԿ, «Ալավմեդ» ԲԿ ու նորից «Շենգավիթ» ԲԿ: Աշխատելով տարբեր կլինիկաներում եւ տարբեր փորձառություն ունեցող բժիշկների հետ’ բոլորից էլ ինչ-որ բան սովորել եմ»,֊ասում է Կարինա Առաքելյանը: Աշխատանքային գործունեություն սկսելուց շուրջ 1,5 տասնամյակ անց Կարինա Առաքելյանը գտնում է, որ ժամանակին ճիշտ ընտրություն է արել’ դառնալով ուրոլոգ: «Այստեղ եւ վիրաբուժություն կա, եւ թերապիա: Իսկ ընդհանրապես, չկա ավելի վեհ զգացում, երբ օգտակար ես լինում մարդկանց»,- ասում է նա:
Նելլի Մաթիլյան
Ավարտելով Կրասնոլեսկի թ. 1 դպրոցը, Նելլի Մաթիլյանը 1991-1997թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:
Ապա անցել է ինտերնատուրա եւ աշխատել Արթիկի «շտապօգնություն»-ում եւ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ամբուլատորիայում որպես թերապեւտ:
Անցնելով ցիկլային վերապատրաստումներ «սրտաբանություն» եւ «էխոկարդիոգրաֆիա» մասնագիտություններով, աշխատել է «Գյումրի» բժշական կենտրոնում:
2011-2014թթ. անցել է կլինիկական օրդինատուրա <<սրտաբանություն>> մասնագիտությամբ:
Ներկայումս աշխատում է «Գյումրի» ԲԿ-ում եւ «Դիագնոստիկա» ԲԿ-ի Գյումրու մասնաճյուղում որպես սրտաբան-էխոկարդիոգրաֆիստ: