Ուսանողական գիտական ընկերությունը ՀԲԻ-ում
Ուսանողական գիտական փորձարարական , ինչպես նաև ռեֆերատիվ աշխատանքները նպաստում են ապագա բժշկի ստեղծագործական մտածողության ձևավորմանը, ինչպես նաև մշակում է աշխատասիրության, միտքը անկաշկանդ հասանելի ձևով ներկայացնելու կարողություն: Հենց այս շեշտադրմամբ ՀԲԻ-ում ստեղծվել ու գործում է շուրջ 30 տարվա ուսանողական գիտական ընկերությունը §ՈՒԳ¦:
Ուսանողական գիտական ընկերությունը ՀԲԻ-ում ուսանողներին միավորող կառույց է:
Իր նպատակների ու խնդիրների իրականացման նպատակով համագործակցում է ՀԲԻ-ի գիտական խորհրդի և այլ մամիների հետ: Ընկերության գլխավոր նպատակն է նպաստել ՀԲԻ-ի ուսանողական գիտական, հետազոտական, ստեղծագորական գործունեությանը: 2023թ. մայիսին նախատեսվում է իրականացնել ՀԲԻ-ի միջբուհական 10-րդ ուսանողական գիտաժողով, նվիրված պրոֆեսոր Լևոն Հրանտի Անդիրասյանի հիշատակին: ՀԲԻ-ում ՈՒԳ-ի խնդիրներն են նաև կազմակերպել և իրականացնել սեմինարներ, դասախոսություններ և այլ գիտակրթական ուղղվածություն ունեցող միջոցառումներ: