X ՈՒսանողական գիտաժողով նվիրված՝ պրոֆեսոր Լևոն Հրանտի Անդրիասյանի հիշատակին
Կենսագրական
Լևոն Անդիրասյանը ծնվել է 1958թ. Երևանում, բժիշկների ընտանիքում:
Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո 1980- 1985թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետում: Շուրջ 3 տարի աշխատել է Մասիս քաղաքում:
Պաշտպանել է թեկնածուական թեզը «Տարբեր կենսածին նյութերի օգտագործումը ալվեոլիտների բուժման և ատամնաբնային ելունի ատրոֆիայի կանխարգելման նպատակով» թեմայով:
1989-2006թթ. աշխատել է մայր բուհի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնում՝ սկզբում որպես ասիստենտ, ապա դոցենտ:
2002թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական թեզը «Էմալային անտիգենի դերը պարոդոնտի ֆիզիոլոգիայում և ախտաբանության մեջ» թեմայով:
Հայկական բժշկական ինստիտուտում աշխատում էր 2009թ.-ից մինչև կյանքի մայրամուտը:
Մեծացած լինելով բժիշկների ընտանիքում և տեսնելով բժշկի աշխատանքի ծանրությունը, Լևոն Անդրիասյանը, երկմտում էր՝ գնա՞լ, թե՞ չգնալ բժշկության բնագավառ: «Երբ ամառային արձակուրդներին գնում էինք ծովափ հանգստանալու, հայրս շատ անգամ կիլոմետրեր էր կտրում, որ հասներ մոտակա քաղաք և զանգեր իմանալու՝ ինչպե՞ս է վիրահատված հիվանդը»,- պատմում էր նա:
Դպրոցն ավարտելուց հետո փորձեց դառնալ դերասան, երկրաբան…
Սակայն նրա համար այլ ուղի էր նախանշված:
«Երկրորդ կուրսից պարզեցի, որ ստոմատոլոգի մասնագիտությունը չափազանց հետաքրքիր է»,- հիշում էր Լևոն Անդրիասյանը:
Ուսանողական տարիներին հաճախ էր հերթապահում հիվանդանոցներում, մասնակցում վիրահատությունների:
Ցանկանում էր դառնալ դիմածնոտային վիրաբույժ: Սակայն պրոֆեսոր Վ. Գ. Տատինցյանի հետ հանդիպումից հետո մեկընդմիշտ որոշեց գնալ գիտության ուղղությամբ: Ու ողջ կյանքի ընթացքում սիրով ու նվիրվածությամբ համատեղեց գիտական ու մանկավարժական գործունեությունը:
Լևոն Անդրիասյանը հեղինակ Է 210 գիտական աշխատությունների, 3 դասագրքերի, 7 մենագրության, որոնցից 1-ը թարգմանաբար հրատարակվել Է նաև ռուսերեն և անգլերեն:
Գիտական ու մանկավարժական գործին զուգահեռ նա նաև հասարակական ու քաղաքական գործունեություն էր ծավալում:
2004թ-05թթ. եղել Է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի օգնական, 2005- 2011թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտական ու քաղաքական գծով փոխտնօրեն, 2011թ-ից՝ Աեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, 2011թ- ից՝ «Տարածաշրջան եւ աշխարհ» գիտա-վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր, 2006թ-ից՝ Տրապիզոն-Արդվին-Բաթում հայրենակցական միության նախագահ:
Լեւոն Անդրիասյանը պարգեւատրվել է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով, բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի Ալբերտ Շվեյցերի անվան մեդալով, Ոոբերտ Կոխի անվան մեդալով, Ոուդոլֆ Վիրխովի անվան մեդալով, Թեոդոր Բիլրոթի անվան մեդալով, Օտտո Վարբուրգի անվան մեդալով:
Պրոֆեսոր Լևոն Անդրիասյանը կյանքից հեռացավ 2021թ. հունիսի 4-ին:
Բացման խոսք
Այս ուսանողական գիտաժողովը նվիրված է մեր գործընկերոջ՝ պրոֆեսոր
Լևոն Անդրիասյանի հիշատակին:
Նա իր տեսակով եզակի մարդ էր՝ փայլուն մասնագետ, գիտնական, մանկավարժ: Լևոն Անդրիասյանը ասում էր. §Լավ մասնագետը նա է, ով լավ մարդ է և սիրում է իր մերձավորին: Ցանկացած մասնագետ պետք է լավ մարդ լինի, բայց բժշկի մասնագիտություն ընտրողը՝ առավել ևս:
Լևոն Անդրիասյանը պարզապես գիտելիք չէր փոխանցում ուսանողներին, այլ սովորեցնում էր մտածել, ստեղծագործաբար մոտենալ խնդիրների լուծմանը, ինչն անհրաժեշտ է տվյալ հիվանդի համար:
Ցավոք վերջին տարիներին մեզանում պակասել է գիտաժողովների կազմակերպումը: Թեպետ, անկասկած, հետազոտական աշխատանքը պետք է լինի ուսումնական գործընթացի կարևորագույն նպատակներից, որին անհրաժեշտ է ձեռնամուխ լինել ուսումնառության առաջին իսկ տարուց:
Լևոն Անդրիասյանը իսկական մտավորական էր, հայրենասեր, մեծ մտքի և գործի մարդ: Նա իր ամբողջ էությամբ ծառայում էր գործին ու հայրենիքին: Նրա համեստ ու աննկատ աշխատանքից ծնվում էր մեծն ու մեծագույնը, պատիվ բերելով մեզ բոլորիս:
Լևոն Ասատրյան
ՀԲԻ ռեկտոր
Խոսք հիշատակի
ՀՀ ստոմատոլոգիական հանրությունը մեծ կորուստ ունեցավ Լ.Անդրիասյանի մահով։ Լ. Անդրիասյանի մահը ժամանակավրեպ էր, պայմանավորված երկարատև ծանր հիվանդությունով։ Լ. Անդրիասյանը իր ողջ գիտակից կյանքը և աշխատանքային գործունեությունը նվիրել է ՀՀ-ում ստոմատոլոգիայի զարգացմանը։ Լ.Անդրիասյանը սովորել և ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիայի բաժինը (1985թ.)։ Դեռևս ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է ստոմատոլոգիական ֆակուլտետի հասարակական, գիտահետազոտական գործունեությանը։ Ղեկավարել է ֆակուլտետի ուսանողական գիտահետազոտական գործունեությունը։ Հաճախակի հանդես է եկել ֆակուլտետի և ինստիտուտի տարբեր գիտական միջոցառումներում։
1989-1999թթ. աշխատել է ԵՊԲՀ-ի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնում։ Դասախոսական գործունեության հետ մեկտեղ ակտիվորեն զբաղվել է գիտահետազոտական աշխատանքներով, մասնավորապես բերանի խոռոչի լորձաթաղանթի և ատամնա-ծնոտային համակարգի հիվանդությունների դրսեւորումները տարբեր տեղային և ընդհանուր հիվանդությունների դեպքում։ Գիտական հոդվածների, մեթոդական առաջարկների և ուղեցույցների, ուսումնական ձեռնարկների, 10 ռացիոնալիզացիայի առաջարկների հեղինակ է, թերապևտիկ ստոմատոլոգիայի դասագրքի համահեղինակ, «Օդոնտոգենեզ և ատամնաբուժություն» մենագրության հեղինակ։
Ստացված հետազոտական տվյալների հիման վրա հետագայում պաշտպանել է իր գիտական թեզերը ստանալով բ.գ.թ., այնուհետև բ.գ.դ. գիտական կոչումներ։ Լինելով լավ հետազոտող և կլինիկական բժիշկ, առաջ է քաշել նոր տեսություն՝ էմալային օրգանի դերը ատամների ծկթման ժամանակ։ Տարբեր գիտահետազոտական աշխատանքների հիման վրա տպագրվել են բազմաթիվ հոդվածներ, մեթոդական ձեռնարկներ, գրքեր որոնք օգտագործվում են թե, բժիշկների և թե ուսանողների կողմից։
Լ.Անդրիասյանը իր ողջ կյանքում առաջնորդվել է այն նպատակով որպեսզի զարգանա ՀՀ-ում բժշկական գիտությունը, և դրանով էր պայմանավորված այն, որ երբ 2004թ. ստեղծվեց «Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» հանդեսը, լինելով ամսագրի հիմնադիր-գլխավոր խմբագիր, հնարավորություն էր ստեղծում թե հայ և թե օտարերկրացի գիտնականներին տպել իրենց հոդվածները, գիտական աշխատանքները։ Լինելով Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահության անդամ, Լ.Անդրիասյանի գիտական գործունեությունը գնահատվել է նաեւ արտերկրի գիտնականների և ակադեմիկոսների կողմից։ Նա հանդիսանում է ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի անդամ, (2000թ.), Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս), (2011թ.), պարգեւատրվել է Հայաստանի ստոմատոլոգների ընկերակցության ոսկե մեդալով։
Լևոն Անդրիասյանը անսահման նվիրված էր մասնագիտությանը, համեստագույն մարդ էր, ազնվությունը նրա ամենակարևոր հատկանիշն էր։ Շատ մարդամոտ, մարդասեր, ազգային գաղափարախոսությանը անմնացորդ նվիրված։
Խորին հարգանքով նրա պայծառ հիշատակին։
Վալերի Գուրգենի Տատինցյան
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խոսք ընկերոջս մասին
Երբեւէ մտքովս անգամ չէր անցնում, թե հիշատակի խոսք գրելու առիթ պիտի ունենամ իմ հարգարժան գործընկերոջ Լևոն Անդրիասյանի մասին: Մենք կարող ենք չափել ժամանակը, բայց կորուստը չենք կարող չափել:
Մասնագիտությանը և հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը, բարությունը, սերը մերձավորի հանդեպ կարեկցանքը և հոգատարությունը Լևոնի կյանքի կրեդոն էր:
Ապրեց` երբեք ի ցույց չդնելով իր արժեքը, կենսասիրությամբ ու հումորով լեցուն մարդ էր, ազնիվ, բարի, կյանքին միշտ նայում էր օպտիմիզմով:
Նա միշտ եղել է սկզբունքային, իր հայացքներին հավատարիմ, համարձակ անձնավորություն։
Ամենօրյա կլինիկական աշխատանքին զուգահեռ Լ Անդրիասյանը զբաղվում էր նաև գիտա-մանկավարժական գործունեությամբ: Նա բազմաթիվ գիտական հոդվածների, նորարարական առաջարկներ և ռացիոնալիզատորական մեթոդների հեղինակ էր:
Երկար տարներ պրոֆեսոր Լևոն Հ.Անդրիասյանի նաև Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության գիտագործնական ամսագիրի գլխավոր խմբագիրն էր, մեծ դեր խաղաց ամասգրի կայցման և զարգացման գործում;
Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով:
Ոչինչ այնքան տխուր չէ, որքան այն պահը, երբ հիշողություն է դառնում նաև այն մարդը, ում հետ ունես լավագույն հիշողություններ: Այդ հիշողությունը վառ պահելը կարող է մեզ սփոփել:
Պրոֆեսոր Լևոն Հ.Անդրիասյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
Գագիկ Վարազդատի Հակոբյան
Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր
Զեկուցումներ
նախագահ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Յու. Մ. Պողոսյան
- ՍՏՈՐԻՆ ԾՆՈՏԻ ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԴԵՖԵԿՏԻ ՊԼԱՍՏԻԿԱ ԶՍՈՍԿՐԻ ԿԱՏԱՐԻՑ ԱՈՒՏՈԳԵՆ ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՏՈՎ
Ա. Մինասյան, ԵրՊԲՀ ստոմ. ֆակուլտետ
- ԱՏԱՄՆԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՌԵԶՈՐԲՑԻԱ
Վ. Պետրոսյան, ՀԲԻ ստոմ. ֆակուլտետ
- VR – AR ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊՐԱԿՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ
Լ. Միսաքյան, ՀԲԻ ստոմ. Ֆակուլտետ
- ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԽՑԱՆՄԱՆ ՄԵԹՈԴ
Ա. Խալաթյան, ՀԲԻ ստոմ. Ֆակուլտետ
- ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՅՐՄԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Ա. Կարախանյան, ՀԲԻ ստոմ. ֆակուլտետ
- ՊԵՐԻՕԴՈՆՏԻՏԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Մ. Ստեփանյան, ՀԲԻ ստոմ. ֆակուլտետ
- ՔՆԻ ԱՊՆՈԷԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՕՐԹՈԴՈՆՏԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ
Ս. Բարխուդարյան, ՀԲԻ ստոմ. ֆակուլտետ
X ՈՒսանողական գիտաժողով նվիրված՝ պրոֆեսոր Լևոն Հրանտի Անդրիասյանի հիշատակին , զեկուցումմներից հետ պարգևատրվեցին լավագույն երկու զեկուցումները
ՍՏՈՐԻՆ ԾՆՈՏԻ ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԴԵՖԵԿՏԻ ՊԼԱՍՏԻԿԱ ԶՍՈՍԿՐԻ ԿԱՏԱՐԻՑ ԱՈՒՏՈԳԵՆ ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՏՈՎ
Ա. Մինասյան, ԵրՊԲՀ ստոմ. ֆակուլտետ
VR – AR ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊՐԱԿՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ
Լ. Միսաքյան, ՀԲԻ ստոմ. Ֆակուլտետ