Հարգելի հայրենակիցնե՛ր,
Սիրով ու անսահման հպարտությամբ շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ մաղթում Միասնականություն, Հաստատակամություն ու խաղաղ երկինք:
75 տարի առաջ ֆաշիզմի դեմ պայքարում հաղթանակ կերտելիս հայ ժողովրդի զավակների անունները գրվեցին ոսկե տառերով: Այդ նույն արիասիրտ հերոսների սերունդներն էին, որ տասնամյակներ անց հաղթանակներ կերտեցին Արցախյան ազատամարտում, ապրիլյան պատերազմում: Փառք ու պատիվ, անսահման երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր ընկան հանուն այդ հաղթանակների եւ բոլոր նրանց, ովքեր հաղթանակի բերկրանքը վայելելուց հետո էլ այսօր մեր կողքին են որպես կենդանի լեգենդներ` հայրենասիրության, արիության, կռվելու եւ հաղթելու:
Այսօր մենք հպարտությամբ նշում ենք 2-րդ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ ամյակը, Շուշիի ազատագրման հաղթանակը եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Սակայն չպետք է մոռանալ, որ այս երեք կարեւորագույն հաղթանակների կայացման գործում իրենց անուրանալի ավանդն են բերել նաեւ բուժաշխատողները` բժիշկներն ու գթության քույրերը, ովքեր ոչ միայն կռվում վիրավորված զինվորի վերքն են բուժել, այլ իրենց գոյությամբ հաղթանակների մղել: Մեր խոնարհումն ու երախտագիտությունը բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել պատմական հաղթանակների կերտման գործում: Նաեւ այն բուժաշխատողներին, ովքեր այսօր էլ պայքարի են ելել անտես թշնամու դեմ:
Հարգանքներով՝ Հայկական բժշկական ինստիտուտ: