Սույն թվականի հունիսի 17-ին և18-ին ժամը 12-ին տեղի կունենան սեմինար պարապմունքներ հետևյալ թեմաներով` 1. Նյարդային համակարգի անատոմիա 2. Սիրտ-անոթային համակարգերի կազմությունը Սեմինարները կվարի անատոմիայի դասախոս Ա.Գ. Հարությունյանը
Monthly Archives: May 2019
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ գիտական սեմինար «Ստոմատոլոգիան և նրա արդի խնդիրները» թեմայով:
Մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918 թ․-ի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը ոչնչացումից: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է
Հայկական բժշկական ինստիտուտում մայիսի 24 ին ժամը 12-ին տեղի կունենա գիտական սեմինար «Ստոմատոլոգիան և նրա արդի խնդիրները» թեմայով: Սիրով հրավիրում ենք ուսանողներին և դասախոսներին:
Հայկական բժշկական ինստիտուտում ուսանողները և դասախոսները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին «Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության» նախագահ, հոգեբույժ–հոգեվերլուծող Արա Չալիկյանի դասախոսությունը «Հոգեկան և հոգեմարմնական հիվանդությունների առաջացման հոգեբանական մեխանիզմները» թեմայով: