Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) առաջին կուրսի ստոմատոլոգիական և բուժական ֆակուլտետների ուսանողները՝ բժշկական ֆիզիկայի դասախոս Նաիրա Աթոյանի գլխավորությամբ և ուղեկցությամբ, մասնակցեցին տարվա կարևորագույն տեխնոլոգիական , կրթական իրադարձություններից մեկին՝ Mindx կրթական համաժողովին։Ուսանողները ծանոթացան Mindx-ի կողմից ներկայացված նորարարություններին, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին և գիտական մտքի զարգացմանը։ Այցը կրում էր ճանաչողական, կրթական և մոտիվացիոն բնույթ՝ ընդգծելով ֆիզիկական երևույթների և տեխնոլոգիաների դերը […]
armedin
Այսօր Հայկական բժշկական ինստիտուտը հյուրընկալեց Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ ի դեմս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ս. Ա. Կարպիշենկոյի և բուժական ֆակուլտետի փոխդեկան Վ. Ա. Գավրիլինայի։ Հյուրերին ընդունեց ինստիտուտի ռեկտոր Լ. Վ. Անդրիասյանը։ Այնուհետև հյուրերը դեկանների և ուսումնական մասի ղեկավարի ուղեկցությամբ շրջեցին ինստիտուտում, ծանոթացան ուսումնական պայմաններին, այցելեցին սիմուլյացիոն […]
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ՀԲԻ-ի անատոմիայի դասախոս Տ. Պ. Մինասյանի հեղինակած ուսումնական ձեռնարկը՝ «Արմատախողովակների տեղագրական անատոմիա»: Ձեռնարկը նախատեսված է ՀԲԻ-ի, ինչպես նաև այլ բժշկական բուհերի ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների համար։ Ձեռնարկում նկարագրված են արմատախողովակների տեղագրական անատոմիան և դրանց հայտնաբերման մեթոդները։ Ձեռնարկում օգտագործված է նաև […]
03.03.2026թ. տեղի ունեցած փորձի ներքին փոխանակման հերթական հանդիպումը նվիրված էր «Կրթության ապագան» թեմային։ Զեկույցով հանդես եկավ անատոմիայի դասախոս Տ. Պ. Մինասյան-ը, ով ներկայացրեց կրթության զարգացման փուլերը՝ դասախոսակենտրոն մոդելից մինչև ուսանողակենտրոն, թվայնացված և հիբրիդային համակարգեր՝ անդրադառնալով արդի կրթության կազմակերպման և հասանելիության փոփոխություններին։ Քննարկման առանցքում էր արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ, մասնավորապես՝ […]
Գյումրիից Երևան տեղափոխվելով և ընտրելով բժշկի պատասխանատու ուղին՝ Անին միաժամանակ համառությամբ ու նպատակասլացությամբ քայլել է նաև իր մարզական երազանքի ճանապարհով։ Ռինգի նկատմամբ առաջին հույզերից մինչև անդադար մարզումներ և միջազգային մրցաշարին մասնակցություն՝ նրա անցած ուղին վկայում է ուժեղ կամքի, նվիրվածության և հավատքի մասին։ Հատկանշական է, որ սեփական երազանքը կյանքի կոչելով՝ Անին […]


