ՀԲԻում հեռավար դասերի անցկացման վերաբերյալ հայտարարություն

Սիրելի դասախոսնե՛ր և ուսանողնե՛ր

Սույն թվականի մարտի 16-ից Հայկական բժշկական ինստիտուտի ուսումնական մասի կողմից կատարվել են բազմակողմանի աշխատանքներ՝ առցանց ուսուցումը պատշաճ իրականցնելու նպատակով: Իրականացվել են բազմաթիվ դասընթացներ ZOOM հավելվածի, ինչպես նաև այլ հարթակների միջոցով, ինչի արդյունքում ձևավորվել է մշակված, վերահսկվող և արդյունավետ հեռավար ուսուցման հարթակ:

Ուշադրություն !!!

Վերոգրյալի պայմաններում 2020թ-ի ապրիլի 06-ից Հայկական Բժշկական Ինստիտուտը անցնում է հեռավար ուսումնական պրոցեսի` գործընթացին ներգրաված բոլոր ամբիոններում:
1. Սիրելի 1-ից -3-րդ կուրսերի խմբերի ավագներ 05.04.2020թ-ին ժամը 18:00-ից կապ հաստատեք համապատասխան ֆակուլտետի դեկանի հետ՝ դասացուցակները և այլ հանձնարարականներ ստանալու նպատակով:
2. Սիրելի 4-ից – 6-րդ կուրսերի և մագիստրատուրայում սովորող ուսանողներ ցիկլային ձևաչափով հեռավար կրթության իրականացման նպատակով կատարվում են աշխատանքներ և քննարկումներ ինչից հետո կներկայացվի ուսումնական գործընթացի վերաբերյալ մշակված համապատասխան տեղեկատվությունը:
3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ՝ ուսման վճարների վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ բոլոր այն ուսանողները ովքեր չեն կատարել վճարումները, կարող են վճարել բանկային փոխանցման միջոցով:
4. Ամբողջ ուսումնական պրոցեսը վերահսկվելու է ՀԲԻ ուսումնական մասի կողմից, արդույնքները և հաճախումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու է ՀԲԻ ռեկտորին: