Հերթական հպարտանալու առիթն ունեցանք

Հայկական բժշկական ինստիտուտը ևս մեկ անգամ ցանկանում է իր հպարտությունն ու երախտագիտությունը հայտնել՝ իր ուսանողների ակտիվ կամավորական գործունեության համար: Այս անգամ հատուկ երախտիքի խոսք ենք ուզում հայտնել բուժական 4րդ կուրսում սովորող ներքոհիշյալ այն ուսանողներին, ովքեր օրեր շարունակ Աղավնաձորում զբաղվել են կոնտակտավորների խնամքի կազմակերպման հարցերով: Իսկ օրեր անց նրանք նաև հանդիպում ունեցան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

 

Սոնա Սահակյան, Դիանա Տոնոկանյան, Ալիտա Նիկողոսյան, Ամալյա Հայրապետյան:

Մեր կամավորներն իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանում:

 

 

 

 

 

 

 

Սիրով ու հարգանքներով՝ Հայկական Բժշկական Ինստիտուտ: