Հայկական բժշկական ինստիտուտում տեղի կունենա «Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության» նախագահ, հոգեբույժ–հոգեվերլուծող Արա Չալիկյանի դասախոսությունը «Հոգեկան և հոգեմարմնական հիվանդությունների առաջացման հոգեբանական մեխանիզմները» թեմայով: Սիրով հրավիրում ենք ՀԲԻ-ի բոլոր դասախոսներին և ուսանողներին: Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 19-ին ժամը 13.30-ին Հայկական բժշկական ինստիտուտի 5-րդ հարկի դահլիճում: