Փորձի փոխանակում

Փորձի փոխանակման հերթական հանդիպումը, որը կայացավ 01․04․2025թ․, նվիրված էր ժամանակակից բժշկության նորագույն ձեռքբերումներին։ Հանդիպմանը բժշկական ֆիզիկա առարկայի դասախոս Ն․Աթոյանը գործընկերներին ներկայացրեց գիտության (ֆիզիկայի, կենսաբանության և այլ հարակից ոլորտների) և տեխնիկայի գյուտերը և նորարարությունները, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել և դեռ ունենալու են բժշկագիտության զարգացման վրա։ Քննարկվեցին օրգանների արհեստական աճեցումից մինչև բիո-արհեստական սարքերի ստեղծումն ու գործարկում, ինչպես նաև ռոբոտացված վերջույթների կիրառությունը և ռոբոտ-վիրաբույժների ներդրումը և, իհարկե, այս ամենի դրական և բացասական կողմերը։