Ապրիլի 25-ին տեղի ունեցան ուսանողական գիտական զեկույցներ։ Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ և 5-րդ կուրսի ուսանողները իրենց կուրսընկերներին և դասախոսներին ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները՝ կատարված իրենց ղեկավարների՝ Տ․Պ Մինասյանի և Կ․Բ․ Պետրոսյանի ղեկավարությամբ։ 5-րդ կուրսեցիները՝ Միլենա Միսաքյանը և Ջուլիանա Ավետիսյանը ներկայացրեցին “Լազերոթերապիան ստոմատոլոգիայում։ Աշխատանքը կատարել էին Կ․Բ․ Պետրոսյանի անմիջական ղեկավարությամբ և հսկողույամբ և իրենց զեկույցում ներառել էին իրենց կատարած աշխատանքի տվյալներ, տեսանյութեր և լուսանկարներ։

