Թերապևտիկ ստոմատոլոգիա առարկայի հաշվետու բաց դաս 309 խմբում

Թերապևտիկ ստոմատոլոգիա առարկայի հաշվետու բաց դաս 309 խմբում
Թեման՝ Ատամի կարիես
Դասախոս՝ Կ․Բ․ Պետրոսյան
Հաշվետու բաց դասի ընթացքում ուսանողները, միմյանց լրացնելով և շարունակելով, ներկայացրեցին “Ատամի կարիես” թեման, որն ուսումնասիրել էին ողջ կիսամյակի ընթացքում։ Ուսանողները սահիկաշարի կիրառմամբ ներկայացրեցին կարիեսի պատճառագիտությունը, առաջացման գործոնները, դասակարգման տեսությունները, ախտորոշման եղանակները, կլինիկան, տարբեր դասի կարիոզ խոռոչների մշակման առանձնահատկությունները, կիրառվող նյութերը և գործիքները, հնարավոր բարդությունները սխալներ թույլ տալու պարագայում, բուժման եղանակները։ Բաց դասին ներկա էին նաև  ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լ․ Պապայանը, ամբիոնի դասախոս Լ․ Չոբանյանը և ԿՈԱ կենտրոնի ղեկավար Գ․ Մկրտչյանը։