Հայկական բժշկական ինստիտուտը շարունակելով կրթության արդիականացման եւ պրակտիկ հմտությունների զարգացման ուղին, բացել է իր առաջին սիմուլյացիոն կենտրոնը ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար։ Կենտրոնը նպատակ ունի ապահովել ուսանողների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը՝ ստեղծելով իրական բժշկական միջավայրին մոտ պայմաններ, որտեղ նրանք կարող են զարգացնել կլինիկական մտածողություն, կատարել բուժման մոդելային պրոցեդուրաներ և կիրառել տեսական գիտելիքները պրակտիկայում՝ առանց ռիսկի հիվանդի առողջության համար։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ապագա ստոմատոլոգների պրոֆեսիոնալ կրթության որակի բարձրացման գործում։