Ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու սիմուլյացիոն կենտրոնը ուսուցման որակի վրա։
Սիմուլյացիոն կենտրոնի ներդրումը ստոմատոլոգիական կրթական ծրագրում էական ազդեցություն է ունենալու ուսուցման որակի վրա, ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումներով։ այսինքն, ուսանողները, ստանալով հիմնարար տեսական գիտելիքներ, անմիջապես կարող են ամրապնդել դրանք՝ կատարելով համապատասխան գործնական միջամտություններ; Սիմուլյացիոն կենտրոնի ներդրումը կապահովի առաջինը՝ անվնաս և վերահսկելի միջավայր, այսինքն, ուսանողները, կատարելով տարբեր միջամտություններ, կբացառեն որևէ ռիսկի առաջացումը, երկրորդ, ուսանողները կստանան անհատական և անհապաղ հետադարձ կապ։ տարբեր միջամտություններ կատարելուց հետո ուսանողները կստանան իրենց աշխատանքի վերլուծությունը, և դա ավելի կարագացնի ուսուցման պրոցեսը։ Երրորդը, միջդիսցիպլինար համագործակցության խթանում տեղի կունենա, և վերջապես ուսոփւցման արդիական և գրավիչ մեթոդներ կստեղծվեն, քանի որ նորարարական տեխնոլոգիաները ուսանողների մոտ բարձրացնում են մոտիվացիան և ներգրավվածությունը։ Այսպիսով, սիմուլյացիոն կենտրոնի ներդրումը կարող է ստոմատոլոգիական կրթությունը դարձնել ավելի որակյալ, աարդիական և անվտանգ։
Ի՞նչ դասընթացներ կանցկացվեն սիմույլացիոն ձևաչափով։
Ստոմատոլոգիական կրթական ծրագրում սիմուլյացիոն ձևաչափը կարող է կիրառվել բազմաթիվ առարկաների շրջանակում, ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկակա ն փուլերում, երբ ուսանողները պետք է ձեռք բերեն գործնական հմտություններ։Այսպես, օրինակ, թերապևտիկ ստոմատոլոգիայի շրջանակներում ուսանողները կկարողանան կատարել կարիոզ խոռոչների ձևավորումներ, լեցավորում և էնդոդոնտիկ միջամտություն։ Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի շրջանակներում ուսանողները կկարողանան ստանալ դրոշմեր և կատարել ատամենրի հղկումներ տարբեր օրթոպեդիկ կոնստրուկցիաների համար։ Վիարբուժական ստոմատոլոգիայի շրջանակներում ուսանողները կսովորեն կատարել տարբեր տեսակի անզգայացումներ, ատամների հեռացումներ, լորձաթաղանթի կտրվածքներ և այլն։ մանկական ստոմատոլոգիայի շրջանակներում կկիրառվեն մանկական մոդելներ և սիմուլյատորներ։
Ի՞նչ հիմնական հմտություններ են զարգացնելու ուսանողներն այս կենտրոնում։
Սիոմւյլացիոն կենտորնում ուսանողները ձեռք կբերեն մի շաչրք հմտություններ, որոնցից են առաջին հերթին գործնական կամ կամ ձեռքի մանուալ հմտություններ։ հաջորդը դա կլինիկական որոշումներ կայացնելու հմտությունն է։ Այսինքն, ուսանողներին կտրվեն տարբեր քեյսեր, որոնց հիման վրա իրենք կկարողանան կատարել ախտորոշում և բուժման պլանավորուրմ։ հաջորդև թիմային աշխատանքի և համագործակցության հմտությունն է։ Եվ, վերջապես, արտակարգ իրավիճակների կառավարման հմտություն։ Այսինքն տարբեր արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են ալերգիաները, ուշագնացությունը և այլն, ուսանողները կկարողանան դրսևորել համապատասխան վարքագիծ։