Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողները այցելեցին գիտաբժշկական գրադարան

Գիրքը վիթխարի ուժ է։ Հայկական բժշկական ինստիտուտի Բժշկական ֆիզիկա առարկայի դասախոս Ն.Աթոյանի ուղեկցությամբ ուսանողները այցելեցին գիտաբժշկական գրադարան։ Գիտաբժշկական Գրադարանի այցի նպատակն էր առաջին կուրսի ուսանողներին ճանաչողական այցելություն՝ ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական գրադարան
Տնօրեն Աննա Շիրինյանը հանգամանորեն ներկայացրեց գրադարանի հնարավորությունները՝ կարևորելով գիտելիքների հարստացման գործում ամենաթարմ և հավաստի մասնագիտական գրականության դերը։ Գրադարանի աշխատակիցները ծանոթացրեցին էլեկտրոնային գրադարանից, շտեմարանից և ընթերցասրահից օգտվելու կարգին, պատասխանեցին ուսանողների հարցերին։
Գրադարանի հավաքածուն առանձնանում է իր եզակի արտասահմանյան գրական միավորներով (ամսագրեր, զեկուցումներ), որը եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում։
Գրադարանը սպասարկում է հանրապետության մարզերին, Երևան քաղաքի բոլոր բժիշկներին և բժշկագիտությամբ զբաղվող ուսումնասիրողներին։
 Առաջին հանդիպումը հիմք կդառնա ապագա բժիշկների և գրադարանի հետագա շարունակական փոխգործակցությանը՝ ծառայելով ինքնակրթման զարգացմանը։Գիրքը հանդիսանալով գիտության գանձարան։