Ստոմատոլոգիական Ֆակուլտետի դեկան Կարեն Կարակյան

Ինստիտուտի գրեթե ստեղծման ժամանակից կազմակերպված են եղել այն ժամանակ ֆանտոմային կոչվող դասասենյակներ։ Հետո դասասենյակները համալրվել են նոր ֆանտոմներով, որոնք այժմ օգտագործվում են։ Սիմուլյացիոն կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվեց ժամանակի ու կրթական պահանջների բնական արդյունքով։  Ժամանակակից բժշկությունը և մասնավորապես ստոմատոլոգիան արագ զարգացող ոլորտներ են, որոնք պահանջում են բարձր հմտություններով  մասանգետներ։ Այդ պահանջն էլ մեզ մղեց ստեղծել նոր սիմուլյացիոն կենտրոն, որտեղ ուսանողները կկարողանան փորձ ձեռք բերել իրական պայմաններին հնարավորինս մոտեցված, առանց վտանգի բուժառուի  առողջության համար։

Ի՞նչ խնդիրների լուծման համար է նախատեսված սիմուլյացիոն կենտրոնը։

Կենտրոնը նախատեսված է մի քանի առանցքային խնդիրն երի լուծման համար։

Նախ, ապահովել կլինիկական հմտությունների ձեռքբերումը՝ նախքան ուսանողների՝ իրական բուժառուներին սպասարկելը։

Երկրորդ, նվազեցնել ուսանողների վաղը և անորոշությունը բժշկական միջամտություններից։ Երրորդ, բարձրացնել կրթական գործընթացի արդյունավետությունը՝ խթանելով ինտերակտիվ և գործնական ուսուցման մեթոդները։

Եվ չորրորդ, ավարտական քննություններն անցկացնել երեք փուլով։ Բացի թեստայինից և թեորիայից, որը անցկացնում ենք, անցկացնել նաև ձեռքի հմտությունների ստուգում ևս։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք կենտրոնի գործունեությունից։

Մենք ակնկալում ենք, որ կենտրոնի գործունեությունը կբարձրացնի կրթության որակը, կձևավորի ձեռքի հմտություններ, կխթանի ուսանողների ինքնավստահությունը, կձևավորի բարձր պրոֆեսսիոնալ ստոմատոլոգներ, որոնք պատրաստ են գործել ամենաբարդ պայմաններում։